Երբ մարդը կարծում է, որ ամեն ինչ գնում է դեպի վատն իր կյանքում, ուրեմն նրա կյանք փորձում է մտնել որևէ հրաշալի բան
ՀասարակությունՆա մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից է, Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիայի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդը:
Դալայ-լաման 6 տարեկան էր, երբ նրան տարան հայրական տնից, 15 տարեկանում ստիպված էր զինվորական հրամանատար դառնալ, իսկ 25-ում Տիբեթից փախավ Հնդկաստան:
Այժմ նա 79 տարեկան է, թվում է, թե հեշտ կյանք չի տրվել նրան, սակայն խոր կնճիռների փոխարեն՝ նա լայն ժպտում է:
Արդեն ավելի քան 50 տարի հարյուր հազարավոր մարդիկ նրա ճիշտ խոսքերի ու խորհուրդների կարիքն ունեն։
AdMe.ru-ն ներկայացնում է կյանքի մասին նրա մի քանի խորհուրդները.
Երբ հնարավոր է՝ բարի եղեք: Իսկ դա միշտ հնարավոր է:
Բարգավաճումը գալիս է գործողություններով, այլ ոչ թե աղոթքներով:
Երբ մարդը կարծում է, որ ամեն ինչ գնում է դեպի վատն իր կյանքում, ուրեմն նրա կյանք փորձում է մտնել որևէ հրաշալի բան:
Մարդիկ ստեղծվել են նրա համար, որ իրենց սիրեն, իսկ իրերը ստեղծվել են, որպեսզի դրանք օգտագործվեն: Աշխարհը քաոսի մեջ է, որովհետև ամեն ինչ հակառակն է:
Եթե կարող ես, օգնի՛ր: Եթե չես կարող օգնել, գոնե մի՛ վնասիր:
Մեր կյանքի նպատակն է երջանկանալը:
Պահպանեք կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը, քանի որ կարելի է երջանիկ լինել նույնիսկ անբարենպաստ պայմաններում:
Մեր թշնամիները մեզ հիանալի հնարավորություն են տալիս մարզելու մեր համբերությունը, կայունությունը և կարեկցանքը:
Ես գտնում եմ, որ իրապես ճիշտ կրոնը դա բարի սիրտն է:
Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ամբողջ մարդկության համար: Դրանում է կայանում իմ պարզ կրոնը: Վանքերի և բարդ փիլիսոփայության կարիք չկա: Մեր սեփական ուղեղը, մեր սիրտը՝ ահա մեր վանքը, իսկ փիլիսոփայությունը բարությունն է: