ԷԴՄԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱՄՆ-ՈՒՄ
ՍպորտՄիացյալ Նահանգները ներկայացնող, խառը մենամարտերի /MMA /պրոֆեսիոնալ մարզիկ ԷԴՄԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ, «UFC - Vegas 89» մրցաշարում, մենամարտ է անցկացրել ամերիկացի Էյ Ջեյ Դոբսոնի հետ։ Միջին քաշային կարգի մենամարտը ավարտվել է Շահբազյանի տպավորիչ հաղթանակով։ 26-ամյա հայ մարտիկը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։ Սա Շահբազյանի 13-րդ հաղթանակն է MMA - ում, որտեղ նա նաև 4 պարտություն է կրել։Շահբազյանը, բոլորին է հայտնի է նաև «Ոսկե տղա» մականվամբ։ Նա, տպավորիչ հարվածներով տապալել է մրցակցին։ Իսկ Դոբսոնի համար սա 3֊րդ պարտությունն է, 32-ամյա մարտիկը ունի նաև 7 հաղթանակ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ