Այն, թե ինչ է լինելու ատոմակայանի հետ որոշելու է հայկական կողմը. «Ռոսատոմ Սերվիս»-ի տնօրեն
ՀասարակությունԱյն, թե ինչ է լինելու ատոմակայանի հետ՝ որոշելու է հայկական կողմը:
Այս մասին ին Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո 2024» երկօրյա միջազգային ֆորումի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ռոսատոմ Սերվիս»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
«Դեպքերի զարգացման մի քանի սցենար կա, գործունեությունը կարող է կասեցվել, իսկ մյուս տարբերակով եթե հայկական կողմը որոշի շարունակել աշխատանքը, Ռուսաստանն ունեցել է նման օրինակներ, երբ ատոմային կայանների աշխատանքը երկարաձգել են մինչև 60 տարի: Հիմա այդ ատոմակայաններում աշխատանք է տարվում նոր փուլով համագործակցություն սկսելու համար»,- նշեց Սալկովը:
Լրագրողների հարցին, եթե մինչև 2036թ ինչ-որ բաներ չհասցնեն, ապա անհրաժեշտ ինչ-որ ժամանակ աշխատանքները կշարունակվեն, թե ոչ․ Սալկովը պատասխանեց, որ անվտանգությունն առաջնահերթություն է: 2036-ից հետո երկարաձգման համար մի շարք գիտնականներ և փորձագետներ պետք է իրենց կարծիքը հայտնեն անվտանգային տեսանկյունից և ռեսուրսային առումով և անշուշտ ՀՀ-ն պետք է հենվելով նրանց դիտարկումների վրա կայացնի իր որոշումը:
Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ հիմա նման սցենարներ չեն քննարկվում․
«Կարծում եմ, որ ամեն ինչ կհասցնենք կառուցել ժամանակին: Իհարկե, կարող ենք ռեսուրսների առումով երկարաձգել: Նախնական տվյալներով՝ ատոմակայանի ռեսուրսները գնահատվում են մինչև 2039թ: Հիմա մենք հիմնվում ենք 2036թ-ի վրա և հաշվարկներն իրականացվում են այդպես: Հայաստանի համար ռազմավարական առումով անկախ էներգիան անհրաժեշտություն է»,- նշեց Էդուարդ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 25-ին Սոչիի «Սիրիուս» գիտության և արվեստի պարկում մեկնարկել է «Ատոմէքսպո 2024» երկօրյա միջազգային ֆորումը։ Միջոցառումն անցկացվում է արդեն 13-րդ անգամ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ: