Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Փաշինյան
ՀասարակությունՀայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝ մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է Փաշինյանը։