Այս դժվարին պահին աջակցում ենք Ռուսաստանին․ Ալիևը զանգահարել է Պուտինին ու զրույց ունեցել
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ցավակցություն հայտնել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա հայտարարել է, որ Բաքուն դատապարտում է այդ ահաբեկչությունը՝ նշելով, որ ադրբեջանական ժողովուրդն այս դժվարին պահին աջակցում է Ռուսաստանին:
Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդգծել են, որ հետագայում ևս կշարունակեն համատեղ ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: