Ստրիում` Լվովի մարզում ականատեսները հաշվել են 21 հզոր պայթյուն (Տեսանյութ)
ՄիջազգայինՍտրիում` Լվովի մարզում ականատեսները հաշվել են 21 պայթյուն: Հզոր պայթյուններից հետո սաստիկ հրդեհ է տեղի ունեցել, տեղի բնակիչները հրապարակել են կադրեր։
Լվովի բնակիչները կատակում են նաև լեհական F-16 կործանիչների օդ բարձրանալու մասին:
Այս հատվածում գտնվում են ինչպես էներգետիկ օբյեկտներ, այնպես էլ օդանավակայաններ եւ Լեհաստանի տարածքով եկող արեւմտյան ռազմական օգնության համար նախատեսված բազաներ:
Ըստ ուկրաինական աղբյուրի.
«Տասնյակ պայթյուններ եղել են: Հարվածել են.
1. վառելիքի և քսանյութերի պահեստներին և անգարներին:
2. Օդանավակայանին և ՀՕՊ-ին, որը գտնվում է քաղաքից մի փոքր դուրս, պահպանում է կարևոր փոխադրման բազան կամ ինչ-որ «արտադրամասեր»՝ «ինչ-որ բանի» արտադրության համար։
3. Էներգետիկ/գազի ենթակառուցվածքին:
4. Օդանավակայանի մոտ որոշակի ուսումնական կենտրոն կար։ Վերջին մեկ ամսվա ընթացքում շատ մարդիկ են բերման ենթարկվել ու տարվել (գուցե այնտեղ կա ուսումնական կենտրոն/վարժարան):
Տեղացիները հայտնում են, որ քաղաքի շրջակայքում շատ շտապօգնության մեքենաներ կան»։