Ռուսական հրթիռները թռել են դեպի Լեհաստանի սահման
ՄիջազգայինՔիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական հրթիռները թռել են դեպի Լեհաստանի սահման, Վարշավան օդ է բարձրացրել F-16 ինքնաթիռները:
Ռուսական հրթիռներն ուղղվում են լեհ-ուկրաինական սահմանի երկայնքով` դեպի Ռավա-Ռուսկայա սահմանային անցակետը։
Հրթիռների մեկ այլ խումբ շարժվում է դեպի Լվով։
Հրթիռային սպառնալիք՝ Վոլին, Լվով, Տերնոպոլի, Ռիվնե շրջաններ, հայտնել են ուկրաինական ռեսուրսներ։
Օդում են նաեւ ռուսական անօդաչուները: Հայտնի դարձավ նաեւ ցամաքային հրթիռային ուժերի գործարկման մասին: