Կրոկուսի ահաբեկչության ժամանակ դպրոցականն ու անվտանգության աշխատակիցը փրկել են 150 մարդու (Տեսանյութ)
ՀասարակությունԿրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ դպրոցականն ու անվտանգության աշխատակիցը փրկել են 150 մարդու:
15-ամյա դպրոցական Իսլամը փրկեց ավելի քան հարյուր մարդու: Նա կես դրույքով աշխատում էր հանդերձարանում: Երբ կրակոցները սկսվեցին, նա ամեն ինչ արեց հրահանգների համաձայն` կարողանալով ուղղորդել ամբոխին` ճիշտ ճանապարհով դուրս գալ ապահով ելք:
Կրոկուսի անվտանգության աշխատակից, 47-ամյա Ալեքսեյ Օսանուշկովը եւս չի լքել իր դիրքը և փրկել է տասնյակ այցելուների՝ ցույց տալով նրանց ուր փախչել, նախքան հանդիպելը վախեցած և ծխախհարված մարդկանց խմբին։ Սկզբում նրանք թաքնվել են ծառայողական հատվածում, սակայն շուտով ծուխը հասել է նաև այնտեղ։ Բոլորը շոկի մեջ էին, խուճապի եզրին, սակայն Ալեքսեյին հաջողվեց հանգստացնել մարդկանց ու առաջնորդել անվտանգ վայր։