Շվեդիայի թագավորը որոշել է «ABBA» երաժշտական խմբի անդամներին պարգևատրել ասպետական շքանշանով
ՀասարակությունՇվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստաֆը որոշել է ABBA խմբի անդամներին ասպետական շքանշանով պարգեւատրել։ Երաժիշտները պարգեւատրվել են շվեդական և միջազգային երաժշտական կյանքում ակնառու ծառայությունների համար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ասպետության թագավորական շքանշանները շվեդներին շնորհվում են գրեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ։