Ի՞նչ էր ասում 2021-ին Նիկոլը ժողովրդին «անկլավների» մասին․Yerevan Times
ՀասարակությունԱյս կամ այն քաղաքական գործչի, ղեկավարի կամ ուղղակի մարդու մասին ճիշտ պատկերացում կազմելու հարցում կարևոր գործիքակազմերից մեկն էլ այս կամ այն սուբյեկտի գործողությունների ու խոսքերի համեմատական վերլուծությունն է: Նիկոլի ու «նիկոլոյիդների» պարագայում սա թերևս լավագույն գործիքն է, որն օգնում է շատ արագ պարզել, թե իրականում ում հետ, ինչ տեսակ երևույթների հետ գործ ունենք:
Նիկոլն իշխանություն է վերցրել, իսկ հետո քաղաքականապես վերարտադրվել շնորհիվ նախևառաջ իր ականջահաճո խոստումների: Օրինակ՝ 2018-ին խոստանում էր Հայաստանը դարձնել սոցիալական դրախտ, պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի ռեալիզացման համար, իսկ արդեն 2021-ին, երբ արդեն Հայաստանը կանգնած էր լրջագույն անվտանգային սպառնալիքների ու մարտահավերների առաջ, իր հանրահավաքներում երդվում էր, որ ոչ մի թիզ հող չի պատրաստվում հանձնել: Օրինակ՝ 2021-ի ամռանը, հունիսի 6-ի իր հանրահավաքում Նիկոլը հայտարարում էր.«Էսպես ասած Բարխուդարլու, Խրեմլու և այլն, ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում ա լինի,ես էդ վերսիայով էդ թուղթը չեմ ստորագրի»: Իսկ ահա այսօր թե՛ ինքը, թե՛ ՔՊ-ականները նույն այդ գյուղերը հայտարարում են ոչ հայկական ու ձայնի ինքնավստահ տոնով պնդում՝ դրանք երբեք 29800-ի մեջ ներառված չեն եղել,Հայաստանի հետ կապ չեն ունեցել: Ինչպե՞ս հասկանանք սա…
Ինչպես ուզում եք՝ հասկացեք, Նիկոլը թքած ունի: Այն ժամանակ պետք էր քվե ստանալ, ասում էր այնպես, հիմա, երբ խնդիր կա՝ դրսին հաճոյանալու ու իշխանություն պահելու, ասում է հակառակը. շատ լավ իմանալով, որ Հայաստանի ազգաբնակչութան ջախջախիչ մեծամասնութունը բացի նողկանքից այլ բան ՔՊ-ի հանդեպ չի զգում՝ Նիկոլը խաղադրույք է կատարել օտար ուժերի վրա, քանի որ այսօր ՔՊ-ի իշխանությունը բացառապես օտարերկրյա հատուկ ծառայությունների բարի կամքից է բխում, ինչը նշանակում է, որ նա իրականում ոչ թե Հայաստանի Հանրապետությա վարչապետն է, ինչպես պնդել է ԱԺ-ում, այլ՝ Հայաստանի Հանրապետութունը ոչնչացնելու վերաբերյալ առաջադրանք ստացած փնթի գործակալ, որի վիզը սեփական կուրատորները կտրելու են այն բանից հետո,երբ նա այլևս պետք չլինի նրանց:
Թող Նիկոլը նայի Նավալնուն ու Սաակաշվիլին ու մոտավոր պատեկարցում կազմի այն մասին, թե ինչ է իրեն սպասվում: