Iravunk.com | Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք. մարտի 18-ի աստղագուշակ
«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է

Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք. մարտի 18-ի աստղագուշակ

Հասարակություն

Խոյ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում  Խոյ նշանի ներկայացուցիչներին սպասվում են վառ տպավորություններ և կարևոր ձեռքբերումներ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, նոր ծանոթություններ, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի:

Օրվա երկրոր կեսին բացասական միտումների ազդեցություն կզգացվի: Որոշ դժվարություններ կծագեն: Կարելի է ասել, որ դուք հակված եք չափազանցնելու իրադարձությունների կարևորությունը: Անգամ մանուքներին մեծ նշանակություն եք տալիս և անտեղի անհանգստանում:  Եթե հանգիստ վերաբերվեք  իրավիճակին, ավելի հեշտությամբ կհաղթահարեք խնդիրները:

Ցուլ: Հնարավորինս խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց: Այն ինչ սկզբում պարզ է թվում, իրականում կարող է շատ բարդ լինել:Այսօր  ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է: Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափք ապառիկ գնումներ կատարելուց:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատ նորություններ լսեք, տհաճ լուրեր, որ կստիպեն անհանգստանալ: Ցուլ նշանի շատ ներկայացուցիչներ այսօր խորը հիասթափություն կապրեն, պատրանքները կցրվեն, իսկ մտերիմ մարդու հանդեպ ունեցաց հավատը հօդս կցնդի: Ընտանիքի անդամներն այսօր՝ առավել, քան երբեք,   ձեր ուշադրության կարիքն ունեն, անկասկած կնեղացնեք նրանց, եթե շարունակեք զբաղվել միայն սեփական գործերով:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն, այն էլ ՝ շատ լուրջ: Այս հատվածում ստիպված կլինենք ուղղել նախկինում թույլ տված սխալները, հատուցել  սեփական անփութության և անուշադրության  համար: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Առողջական խնդիրներ կունենան  հատկապես այն Երկվորյակները, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ ստացված լավ լուրերը՝ կուրախացնեն: Զգացմունքային դաշտը կկայունանա: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Հոգեկան հավասարակշռությունը հաճույք կպատճառի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ, նաև անհանգստություն, հուզմունք: Մի շտապեք  հուսահատվել, քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Օրն անցկացրեք մտերիմների, հարազատների շրջապատում:Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն:

Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով, դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում, որն առավել կարևոր է ձեզ համար:Հնարավոր է սեր առաջին հայացքից, ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն, իսկ հարաբարությյունները հրաշալի զարգացում կունենան:

Առյուծ: Օրը բարեհաջող չէ  հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծարագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով: Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի շուրջ: Զբաղվեք տնային գործերով: Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ ձեզ, թե՛  մտերիմներին:

Օրվա ընթացքում հնարավոր է ինքնազգացողության վատացում՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Սննդային թունավորման վտանգը մեծ է:Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք, եթե ամենայն պատասխանատվությամբ  չմոտենաք  հարցին և անտեսեք այն:

Կույս: Բոլոր կարևոր գործերը, հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք օրվա առաջին կեսին, քանզի, ավելի ուշ, բացասական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև հին պարտքի վերադարձ: Այսօր ցանկալի չեն խոշոր գնումները: Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Սիրելիի հետ տարաձայնություններ ունենալու վտանգը մեծ է: Սակայն, եթե ներողամիտ լինեք և որոշ զիջումների գնաք, ապա ձեզ կհաջողվի փրկել իրավիճակը:

Կշեռք: Բարեհաջող օր է: Նպատակահարմար՝ հին գործերն ավարտին հասցնելու և նորերին ձեռնամուխ լինելու համար: Էներգիայով լի եք, ձեռքերը ծալած նստել  չեք ցանկանա: Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք: Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել, հաստատաեք նոր ծանոթությյուններ:

Հրաշալի օր է փոքրիկ գնումներ կատարելու  հաար: Ստացված դրամական միջոցները թույլ կտա ձեռք բերել իրեր, որոնց մասին վաղուց երազել էիք: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կարիճ: Բարեհաջող օր է: Կարող եք տարբեր բնույթի, մեծամասշտաբ նախագծեր իրականացել: Համոզված եղեք, որ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա: Այսօր հաստատված բոլոր ծանոթությունները երկարատև, լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն: Հնարավոր է անակնկալ հանդիպում այն մարդու հետ, ում վերջերս կարոտել եք:

Նպատակահարմար օր է ուղևորությունների, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք, իսկ ստացված տեղեկատվությունը  հետագայում՝ աշխատանքի մեջ,  օգտակար կլինի:

Աղեղնավոր: Թեև օրը հագեցած չէ վառ իրադարձություններով, այնուամենսյնիվ, հաճելի տպավորություններ կունենաք: Այսօր կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում: Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, հաճելի անակնկալներ:

Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան միջոցառումներ կազմակերպել: Աղեղնավորների կհաջողվի ֆիզիկական և հոգեկան հանգստություն պարգևել բոլոր նրանց, ովքեր ոտք կդնեն իրենց տուն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք:

Այծեղջյուր: Այսօր տհաճ անակնկալներ չեն լինի: Գործերը բարեհաջող կընթանան, կարդարանան  ձեր բոլոր սպասելիքները: Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար: Հարկ եղած դեպքում՝ մտերիմները պատրաստ են օգնության հասնել: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա, նաև պատրաստվել տեղափոխության:

Օրվա երկրորդ կեսը նվիրեք ակտիվ հանգստին: Կարող եք ուղեվորությունների մեկնել, ժամանակ անվցկացնել մաքուր օդում, զբաղվել սպորտով: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով կկիսի ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները:

Ջրհոս: Փորձեք մանր խնդիրներին նշանակություն չտալ: Այսօր դրանք կարող են սովորականից շատ լինել: Սակայն դա առիթ չէ ծրագրած գործերը հետաձգելու և զենքերը վայր դնելու համար: Սպասեք լավ լուրերի: Նա, ով ձեզ համար ժամանակին շատ թանկ է եղել, կհիշեցնի իր մասին:

Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են: Զերծ մնացեք սիրելիի հասցեին քննադատական մեկնաբանություններ անելուց: Այսօր վերջինս, ձեր խոսքերի նկատմամբ, չափազանց զգայուն  կլինի: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ձկներ: Ընդհանուր առմամբ, օրը լավ կանցնի: Կհասնեք այն ամենին, ինչին  վաղուց ի վեր ձգտել եք: Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու ձեր ունակությունը: Օգնության խնդրանքով կդիմեք նրանց, ովքեր ի վիճակի չեն մերժել ձեզ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ:

Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևաբար, օրվա այս հատվածում, ֆիզիկական աշխատանք կատարելիս  կամ սպորտով զբաղվելիս առանձնակի զգուշավոր եղեք: Ձեզ համար թանկ իր կորցնելու հավանականությունը մեծ է:



Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода