Iravunk.com | Թուրքը ոչ մի բան չի կարող անել, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ կանգնած է. Լոքմագյոզյան
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ) «Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում

Թուրքը ոչ մի բան չի կարող անել, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ կանգնած է. Լոքմագյոզյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ:

— Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ թուրքական հրանոթները տեղակայվում են հայ-թուրքական սահմանից ընդամենը 200մ հեռավորության վրա, կան կուտակումներ նաեւ ադրբեջանական կողմից: Եվ սա այն ֆոնին, երբ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում Հայաստանին` անհապաղ հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ: Ըստ Ձեզ` Թուրքիան կդիմի՞ գործողությունների:

— Նիկոլ Փաշինյանն ինքն է բավականին ժամանակ ասում, թե պատերազմի են պատրաստվում, պատերազմ կարող է լինել եւ անգամ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու դեպքում: Այսինքն` մենք դա ունենք ամենաբարձր կետից, մյուս կողմից էլ նա չի ասում, թե մենք ինչ ենք անում դրա դեմ: Եթե մի պետության ղեկավար պատերազմի է սպասում իր հարեւանի կողմից, նա առաջին հերթին պետք է հանգստացնի իր ժողովրդին` ասելով, որ մենք էլ ենք պատրաստվում, չվախենաք, բայց այդպիսի բան չենք տեսնում: Նա միայն ասում է՝ պատերազմ է լինելու, առաջին հերթին մեր վարչապետն է ժողովրդին վախեցնում պատերազմով, ոչ թե թուրքը, հետո է գալիս թուրքը: Ես նկատում եմ, որ մենք այդ խնդիրներում ավելի առաջ ենք գնում, իսկ թուրքերը, Ալիեւը մեր հետեւից են վազում, այս գյուղերն էլ Ալիեւը չէր պահանջում: Դրա մասին առաջինը հիշեցրեց հենց Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո սկսեցին ադրբեջանցիները պահանջել «անկլավները»:

— Պարոն Լոքմագյոզյան, ստացվում է, որ հայկական կողմն է «հուշում» թուրքին՝ ի՞նչ պահանջել:

— Եվ անգամ, օրինակ` Տիգրանակերտը` Քյարքի, անունով հիշելը այս համատեքստում պետք է դիտարկել: 30 տարի այդ գյուղի թուրքերեն անվանումը չգիտեի, ես Նիկոլ Փաշինյանի միջոցով սովորեցի, եւ այդ անունը թուրքերի կողմից չեկավ, այդ անունը առաջին անգամ հիշատակեց Հայաստանի վարչապետը: Մենք քառատրոփ առաջ ենք գնում, թուրքերը մեր հետեւից են գալիս, այսինքն` իրենք չեն նախաձեռնում ինչ-որ մի նոր բան, ամեն ինչ մենք ենք նախաձեռնում, իրենք էլ մեծ շնորհակալությամբ ընդունում են այդ բանը: Հիշեք, որ Թուրքիայից ու Ադրբեջանից տարբեր ժամանակներ ասել են` խոստացել եք, տվեք, կատարեք, բայց ի՞նչ ենք խոստացել, մենք չգիտենք: Մենք ոչ մի բան չենք խոստացել, եթե խոստացել է, Նիկոլ Փաշինյանն է խոստացել: Վերելակային դիվանագիտության ժամանակ ինչե՞ր խոստացավ, դե հետագայում պարզվեց, որ ինչ-որ «պապկաներ» են գնացել-եկել Ադրբեջան, այստեղ են երեւի խոստումները: Նրանք էլ ասում են՝ խոստացածը տվեք: Իսկ մյուս կողմից էլ, եթե Թուրքիան ինչ-որ թնդանոթներ է տեղադրել սահմանին, ասեմ, որ քանի դեռ ռուս զինվորն այնտեղ է, ոչ մի բան չի կարող անել, խնդիրը դա է: Եթե հենց մենք քայլեր անենք, որն անում ենք` ռուս զինվորին այնտեղից քշելու համար, այդ ժամանակ կարող է պատրաստություն տեսնեն իրենք: Բայց այսօր, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ է, ոչ մի բան չի լինի, մեր գլխավոր խնդիրը ռուսի այնտեղ լինել-չլինելն է, ոչ թե թուրքի ինչ անել-չանելը, թուրքը ոչ մի բան չի կարող անել, քանի դեռ ռուս զինվորն այնտեղ կանգնած է, միայն նրա առկայությունը այնտեղ հերիք է, որ թուրքը ամեն տեսակ ծրագրերից հրաժարվի:

— Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ուղիղ հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից հանում են ռուս սահմանապահներին, հաջորդիվ հնարավո՞ր է նրանց հայ-թուրքական սահմանից փորձեն հանել: Ի վերջո, ինչպես ինշխանության ներկայացուցիչներն են նշում, հայկական ուժերը բավարա՞ր են սահմանները վերահսկելու համար:

— Այդ ամենը գալիս է մեր կողմից, ոչ թե` թուրքի կամ ռուսի: Այո՛, հիմա քայլ առ քայլ առաջ ենք գնում, բայց արդեն խոսք կա, որ բազան պետք է հեռացվի, ոչ միայն ռուս սահմանապահները` օդանավակայանից, այլ նաեւ ռուսական ռազմաբազան պետք է հեռացվի: Սա արեւմտյան ծրագիր է, մեր ղեկավարությունն այդ ծրագրի կատարողն է: Իհարկե, լուրջ խնդիր կլինի, եթե ռուս զինվորն այստեղից դուրս գա, սակայն իմացե՛ք, ռուս զինվորը երբեք ու երբեք այստեղից դուրս չի գալու: Կարող է մենք այստեղից դուրս գանք, կարող է Հայաստան չլինի, բայց ռուսը այս տարածաշրջանից դուրս չի գալու: Նույն բանն էլ կատարվեց Արցախում, արցախահայությունը դուրս եկավ, բայց ռուսը մնաց, իրականում պետք է ընդունել, որ ռուս խաղաղապահի այնտեղ մնալու իմաստն այլեւս չկա, բայց ռուսն այնտեղ կանգնած է: Եթե հայը այնտեղ լիներ, ավելի լավ, ապա ինչ-որ կերպ կիմաստավորվեր նրանց ներկայությունը, անգամ եթե հայը չլինի, մեկ է` ռուս զիվորն այնտեղ կլինի: Ռուսին այստեղից քշել չի լինի:

— Այդուամենայնիվ, եթե Թուրքիան սահմանին զենք-զինամթերք է կուտակել, ի՞նչ է ուզում հասկացնել Հայաստանին կամ Ռուսաստանին:

— Դա էլ մի ուրիշ հարց է, մեր այսօրվա իրականությունում այնպիսի լուրեր են տարածվում, որոնք կիսաճշմարտություններ են եւ ինչ-որ նպատակներ են հետապնդում: Վերջերս լուր տարածվեց, թե Թուրքիայի արեւմտյան կողմերում` Մուղլայում 4.4 մագնիտուտ երկրաշարժ է եղել ու քանդված շենքերի նկար էին տեղադրել, բոլորն ուրախանում էին, թե Թուրքիան քանդվում է, Աստված պատժում է, բայց ոչ մեկը դժվարություն չքաշեց ուղեղը աշխատեցներ, որ հասկանար` այդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքեր չեն քանդվում: Ինչ-որ կազմակերպություն կամ ուժեր մանիպուլյացիա են անում: Այսպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, հիմա եթե ասում են` թուրքը եկել է, թնդանոթներ է տեղադրել սահմանին, պատասխանս էլի նույնն է` ռուսը քանի դեռ այնտեղ կանգնած է, թուրքը անելիք չունի: Անիմաստ են այնտեղ թնդանոթ տեղադրել, գուցե ինչ-որ ռազմամթերքի տեղափոխում է ու մի քանի թնդանոթներ են այնտեղ հայտնվել, դա կարող է լինել, սակայն` ոչ մի լուրջ նպատակ չունենալով: Դրա համար, մանավանդ երբ պաշտոնապես չի ընդունվել այդ լուրը, կասկածով կարելի է մոտենալ, ես դա լուրջ չեմ ընդունի:

— Առաջիկայում, ի՞նչ եք կարծում` Հայաստանի վրա հարձակում սպասվու՞մ է:

— Այդ պատերազմի վտանգով մեզ վախեցնում են, որ տանք՝ պրծնենք, ու հասարակությունը տեղի տա դրան: Բայց այնպես չէ, որ դրանից հետո Ադրբեջանի ախորժակը փակվելու է, քանի որ տվող կա, ախորժակը ուտելուց է բացվում, ուրիշ բաներ էլ է ուզելու, կամ էլ մենք ենք առաջարկելու: Արցախում ինչի՞ համար պատերազմ եղավ, Արցախը խաղաղ պայմաններում կարող էին հանձնել, Նիկոլը գնաց այնտեղ, եւ դրա նպատակն այն էր, որ համոզեր խաղաղ պայմաններում Արցախը տային: Արցախցիներին համոզել չստացվեց, ինքն էլ Ստեփանակերտի հրապարակում կանգնած հայտարարեց, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, այսինքն՝ Արցախը մնում է Հայաստանին կառչած, Արցախը չի ուզում հողեր հանձնել, վերջ, իմ միսիան ավարտվեց, ինչ ուզում եք արեք: Ու դրանից գրեթե օր անց պատերազմը սկսվեց, սա մեսիջ էր` Բաքվին ուղղված, թե ես իմն արել եմ, այս մարդիկ չեն ընդունում, դե սկսի: Հիմա նույնն էլ Հայաստանի պարագայում, եթե հասարակությունը շատ ընդդիմանա, տեսնեն, որ չի ստացվում, ասեն` այս գյուղերը Հայաստանի գյուղերն են եւ վերջ, ժողովուրդը չի ուզում տալ, Ադրբեջանին կասեն՝ դու էլ ինչ ուզում ես, արա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода