Սուրբ Գեւորգ Զորավարի եւ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները տեղափոխվել են Երեւանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի
ՏեսանյութերՍուրբ Գեւորգ Զորավարի եւ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները տեղափոխվել են Երեւանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, որը գտնվում է Քանաքեռում։
Եկեղեցում այսօր տեղի է ունեցել Սուրբ Պատարագ, որին ներկա են եղել թեմի ծխականներն ու բազմաթիվ հավատացյալներ։ Իսկ Պատարագը մատուցել է Երեւանի ռուս ուղղափառ եկեղեցու ժամանակավոր թեմի առաջնորդ Պոդոլսկի եւ Լյուբերցի արքեպիսկոպոս Աքսիյը։
Նշենք, որ Սուրբ մասունքները Հայաստանում կմնան մինչեւ Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ մայիսի 5-ը։