Iravunk.com | «Համահայկական ճակատ» կուսակցության հետ կապ չունեմ, իմ պայքարը եղել եւ շարունակվում է «Հայ ազգային ճակատ»-ով. Գեւորգյանը փակագծեր է բացում
Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահ Բեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրը Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը

«Համահայկական ճակատ» կուսակցության հետ կապ չունեմ, իմ պայքարը եղել եւ շարունակվում է «Հայ ազգային ճակատ»-ով. Գեւորգյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

«Իրավունք»-ի հետ զրույցում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ փակագծեր է բացել իր եւ քաղաքական հայտ ներկայացրած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջեւ առկա տարաձայնությունների վերաբերյալ խոսակցությունների, «Համահայկական ճակատ» անունով միասին ստեղծած շարժման կուսակցություն դառնալու եւ իր հետագա գործունեության մասին:

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՅՔԱՐԵՍ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ՄԱՍՆԱԿՑԵՍ, Ե՞ՐԲ…»

- Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ հարգելով կուսակցական պայքարով իշխանության հասնելու օրենսդրական պահանջը՝ հայտարարում է, որ «Համահայկական ճակատ» շարժման աջակիցներով որոշում են կայացրել ստեղծել համանուն կուսակցություն։ Լինելով այդ շարժման համահիմնադիրը՝ դառնալո՞ւ եք կուսակցական եւ ընդհանրապես՝ շարունակելո՞ւ եք գործել՝ նրա հետ միասին նաեւ այս ձեւաչափով:

- Առավել քան համոզված եմ, որ նոր կուսակցություն ստեղծելն այսօր առաջնային խնդիր չէր, երբ ունենք 160-ից ավելի կուսակցություններ, հատկապես, որ այդ շարքում անկախ նրանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի, կան կուռ եւ ամուր համակարգեր ձեւավորած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլն: Կուսակցական պայքարն ինձ համար այս պահի դրությամբ չի կարող հաջողության գրավական լինել: Դրա համար ես չեմ ընդունում այդ կուսակցության գաղափարը: Կուսակցությունով պայքարես որ ի՞նչ անես: Ընտրությունների՞ մասնակցես, ե՞րբ… Երբ որ Հայաստանի Հանրապետությունը չի՞ լինի կամ կապ չունի՞, թե ինչ ձեւաչափով կլինի՝ պետականություն կունենա՞նք, ո՞ւմ կազմի մեջ կլինենք, թուրքական վիլայե՞թ կդառնանք, թե՞ կմտնենք Հյուսիսի կազմի մեջ: Այսինքն՝ կարեւորը ընտրությո՞ւնն է, ինչ-որ իշխանության աթոռ լինի՞: Համարում եմ, որ ոչ թե ընտրություններով են հաղթում, այլ ընտրությունը արձանագրում է մինչ այդ քո հաղթանակը կամ պարտությունը: Դրա համար այդ կուսակցության հետ ընդհանրապես կապ չունեմ: Համենայնդեպս, ես ավելի քան վստահ եմ, որ կուսակցական պայքարը չի կարող ունենալ այն հաջողությունը, ինչը կարող էր ունենալ «Համահայկական ճակատ» շարժումը: Մեր խնդիրը պետք է լիներ բոլոր տեսակի մանր-մունր շարժումներն ու նախաձեռնությունները, անհատ քաղաքական գործիչներին, կուսակցականներին, սրանականներին ու նրանականներին համախմբելը, եւ դարձնելը մի ամբողջականություն, ովքեր կպայքարեին իրենց պետականության ու ազգային շահի համար:

- Փաստորեն, արդեն անցյալով եք խոսում շարժման մասին: Սա նշանակո՞ւմ է, որ այն իր սկզբանական ձեւաչափով այլեւս չի գործելու եւ կլինի միայն համանուն կուսակցություն՝ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ:

- Նախ ասեմ, որ նույնիսկ շարժման բանալի բառը՝ «ճակատ»-ը, վերցված էր իմ «Հայ ազգային ճակատ»-ից, որի հիմնադիր նախագահն եմ: Այս շարժումը պետք է դառնար աննահանջ պայքար՝ հանուն մեր ժողովրդի եւ պետականության լինելիության: Եվ քանի որ մեր ազգին մի լավ պառակտել են՝ երեւանցի-գյումրեցի, հայաստանցի-ղարաբաղցի, հետո էլ սեւ ու սպիտակի բաժանելով, հիմնադրվեց «Համահայկական ճակատ»-ը, որպեսզի այն դառնար մի անկուսակցական հարթակ՝ իր մեջ ներգրավվելով թե՛ կուսակցականների, թե՛ անկուսակցական հայրենասեր ու հայրենատեր անհատների: Ինչպես գիտեք, Արշակ Կարապետյանը 2018 թ.-ից եղել է այսօրվա պետականակործանների հետ միասին նույն քաղաքական համակարգում, իսկ ես 2018 թ.-ի դեռեւս ապրիլի 17-ից ընդդիմադիր կեցվածք էի դրսեւորում եւ անմիջապես սրանց իշխանության գալուց հետո՝ եղել եմ ակտիվ ընդդիմադիր պայքարում ու մինչեւ հիմա էլ մնացել եմ նույն դիրքորոշմանը: Եվ Արշակ Կարապետյանի ու իմ միասին լինելով՝ տալիս էինք հնարավորություն բոլոր այն մարդկանց, ովքեր փոշմանել են, ովքեր հասկացել են, որ սխալվել են, քանդել այդ սեւ ու սպիտակը, որը փակում է մեր Եռագույնը: Ընդ որում՝ սեւ ու սպիտակը քանդելու մասին ես խոսել եմ շատ ավելի վաղ՝ մինչեւ Արշակ Կարապետյանի հետ միասնական ճակատ ստեղծելը: Այնպես որ, համենայնդեպս, ես ամուր կանգնած եմ իմ մայր հողի վրա եւ շարունակելու եմ պայքարել հողիս համար, որ էդ անտեր մնացած աթոռը դնելու տեղ լինի: Եվ պայքարելու եմ իմ անկուսակցական «Հայ ազգային ճակատ» կազմակերպությունով՝ էլ ավելի մեծ եռանդով ու ներուժով: Ես միշտ կռվել եմ իմ հողի համար, սա է իմ ամբողջ կյանքն ու կենսագրությունը:

«ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ, ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԱՐԵԼ»

- Գեւորգ Գեւորգյան-Արշակ Կարապետյան տարաձայնությունների մասին մամուլը սկսեց գրել՝ մինչեւ «Համահայկական ճակատի» կուսակցություն դառնալու մասին հայտարարությունը: Իրականում ի՞նչն է եղել բուն պատճառը, որովհետեւ քաղաքական կուլիսներում կան խոսակցություններ՝ կողմերից մեկին դուր չեկած ինչ-որ ձայնագրությունների եւ լիդերության հետ կապված ամբիցիաների մասին:

- Այդ ի՞նչ ձայնագրություններ են, եթե ինչ-որ մեկն ասում է, թող ցույց տա: Ինչ վերաբերում է լիդերության հետ կապված խոսակցություններին, ինձ ճանաչողները լավ գիտեն, որ եղել եմ բոլոր ընդդիմադիր պայքարող լիդերների կողքին՝ առանց տարբերություն դնելու՝ ՀՀ երկրորդ նախագահն է, երրորդ նախագահն է, թե մեկ ուրիշն է, որովհետեւ ինձ համար կարեւորն իմ պետականության համար պայքարելն է: Դրանով ես արդեն իսկ ապացուցել եմ, որ լիդերության հիվանդություն չունեմ, իմ նպատակը երկրիս ազատագրումն է: Եվ, ի վերջո, լիդերը պայքարի ժամանակ է ծնվում, դնովի լիդերներ չեն լինում: Ես լիդերության կռիվ երբեք չեմ արել: Այնպես որ, ինչ-որ ձայնագրության մասին կխոսվի, թե լիդերության կամ ուրիշ մի խոսակցություն կպտտվի, դա իր տակ պետք է հիմքեր ունենա: Իսկ կուլիսային խոսակցությունները քաղաքական առումով միշտ են լինում: Անգամ կար խոսակցություն, որ հակասությունը եղել է այն, թե ինչ ձեւաչափով է Հայաստանի Հանրապետության լինելիությունը տեսնում Գեւորգ Գեւորգյանը եւ ինչպես՝ Արշակ Կարապետյանը: Ամեն դեպքում, ոչինչ ինձ մոտ չի փոխվել, ես նույնկերպ շարունակում եմ իմ պայքարը, իսկ մնացած հարցերը խնդրում եմ՝ ուղղեք հասցեատերերին, ովքեր շարժումից հետո կուսակցական գործընթացներ են սկսել:

- Արշակ Կարապետյանը երկրում չէ եւ պատասխանում է միայն այն հարցերին, որին ինքը ցանկանում է: Հետեւապես այս հարցի պատասխանը գտնելն այդուհանդերձ Ձեր դաշտում է մնում:

- Կարծում եմ՝ պատասխաններն ինքներդ էլ կհասկանաք եւ կտեսնեք՝ կա՛մ իրենք կտան, կա՛մ միգուցե ես կխոսեմ: Այսօր բոլոր տեսակի պառակտումները հօգուտ պետականակործան այսօրվա իշխանության է եւ մեր թշնամիների: Ես հօգուտ նրանց երբեւիցե ոչինչ չեմ արել, ովքեր պատրաստվում են անել կամ փորձում են, դուք իրենց ուղղեք Ձեր հարցերը: Պայքարելով 2018 թվականից սկսած՝ շատ լավ գիտեմ, թե ով է պայքարել, ով չի պայքարել, ով որտեղ է եղել եւ ինչի համար: Իմ պայքարը նույնն է, նպատակը եւս, ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ինչ այն ժամանակ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում: Ի դեպ, շատ քիչ քաղաքական գործիչ կա, ով ինչ խոսել է տարիներ առաջ, հիմա էլ նույնն է ասում, ես այդ քչերից մեկն եմ:

«ՓՈՇՄԱՆՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆԻՑ, ԻՆՉ ՉԵՄ ՀԱՍՑՐԵԼ ԱՆԵԼ ԿԱՄ ԴԵՌ ՉԵՄ ԱՐԵԼ»

- Պարոն Գեւորգյան, փոշմանե՞լ եք, որ, այսպես ասած, «սպիտակների» հետ գործ էիք բռնել:

- Ես երբեք չեմ ափսոսում արածի համար, ափսոսում եմ չարածի համար: Հիմա էլ համոզված եմ, որ, այսպես կոչված, սպիտակների դաշտում շատ են այն մարդիկ, ովքեր իրապես հասկանում են, որ ունենք պետականության կործանման խնդիր եւ այսպես չի կարող շարունակվել: Մարդիկ կապաշխարեն եւ ապաշխարությունից հետո կսթափվեն ու կգիտակցեն, որ «ես»-ի, լիդերության խնդիրները շատ փոքր հարցեր են, երբ դու նույն կշեռքին դնում ես երկրիդ ու պետականությանդ լինելության հարցը: Այնպես որ, քաղաքական պայքարի մեջ փոշմանում եմ միայն նրանից, ինչ չեմ հասցրել անել կամ դեռ չեմ արել, բայց երբեք չեմ փոշմանում նրանից, ինչ-որ արել եմ, որովհետեւ, ամեն դեպքում, իմ պայքարի մեջ եղել եմ ազնիվ եւ շարունակում եմ մնալ ազնիվ՝ անկախ թերություններից, սխալներից, սայթաքումներից: Չեն սայթաքում եւ չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Կարեւորը նպատակասլացությունն է, եւ ես համոզված եմ, որ մեզ մոտ ստացվելու է իրապես այս վիճակից դուրս գալ: Մենք 33 տարի առաջ, երբ պետականություն ունեցանք, ուրախությունից լաց էինք լինում, որովհետեւ գիտակցում էինք՝ եթե ունես պետականություն, կարող ես ազգային բանակ, կրթություն ու մշակույթ, պետական ինստիտուտներ ունենալ, իսկ այս ամենն ամրություն եւ ապագա է տալիս քո սերունդներին: Ուստի՝ առաջնայինը պետք է լինի քո ազգային եւ պետական շահը:

- Ասվածի ենթատեքստից ստացվում է, որ Ա. Կարապետյանի եւ Ձեր տարաձայնությունները կապված էին երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ տարբեր պատկերացումների հե՞տ, թե՞ անձնական հարց է, որին չեք ուզում անդրադառնալ:

- Հետախուզություն-հակահետախուզություն օպերացիա-մտավարժանքներից դուրս եկեք: Նորից եմ կրկնում՝ այդ բոլոր տեսակի խոսակցությունները եղել են, կան ու լինելու են, քանի դեռ չկան պաշտոնական հայտարարություններ: Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ:

- Անգամ Արշակ Կարապետյանի՞…

- Այո՛, անգամ Արշակ Կարապետյանի: Ես միայն խնդիր ունեմ նրանց հետ, ովքեր իմ պետականությունն են ուզում կործանել, խնդիր ունեմ ցեղասպան թշնամիների հետ: Ես խնդիր չունեմ հայի հետ, ով էլ լինի, ինչ ձեւի էլ լինի: Միշտ հույս ունեմ, որ եթե հայ է, մի օր կապաշխարի: Իհարկե, սա չի նշանակում, որ ես միամիտ քաղաքականություն եմ վարում: Բայց շատ պարզ եմ իմ փոխհարաբերությունների մեջ, ինչը շատ առողջ է:

«ԲՈԼՈՐ ԲԱՑՎԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԻՄ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ»-ԻՆԸ»

- Իսկ ի՞նչ է լինելու Հյուսիսային պողոտայում բացված գրասենյակի հետ՝ այն շարունակելու է մնալ շարժմա՞նը, Ձեր կազմակերպությա՞նն է լինելու, թե՞ ընդհանրապես չի լինելու:

- Բոլոր բացված գրասենյակները եղել են իմ «Հայ ազգային ճակատ»-ինը: Դուք լավ գիտեք, որ Գեւորգ Գեւորգյանը միշտ ունեցել է գրասենյակներ: Մենք մեր ընկերներով, համակիրներով, կազմակերպության անդամներով այդ գրասենյակները պահում էինք ու զարգացնում: Ընդ որում՝ այդ նույն գրասենյակներն ինձ համար երբեք էլ չի եղել նպատակային ինչ-որ բան: Այո, դա մի տեղ ուժի, մի տեղ՝ ռեսուրսի ցուցադրում է, բայց բուն պայքարը չէ՝ ՀՀ-ում խնդիր լուծելու համար: Քաղաքական պայքարի մեջ իրենք մի կողմից պետք են, կարեւոր, բայց իրականում ախր այսօր այնքան ավելի լուրջ խնդիր ունենք, պայքարն այնքան ավելի տեղային է ու հողային, այնքան գետնի վրա է, որ այդ բոլոր օֆիս-մոֆիսները հազարերորդական են: Իմ եւ Արշակ Կարապետյանի մասին խոսակցությունները Դուք էլ իրավացիորեն նշեցիք, որ բավականին վաղուց են շրջանառվում, բայց, ինչպես տեսնում եք, արդեն տեւական ժամանակ է շարունակվում է մեր գրասենյակների, մեր աշխատակազմի գործունեությունը էլ ավելի ակտիվ: Գեւորգ Գեւորգյանը մինչեւ այս կարո՞ղ է Համզաչիմանում էր կամ եսիմ որտեղ: Ծնվել, մեծացել, ամբողջ կյանքս ապրել եմ Երեւանի կենտրոնում, կենտրոնի տղա եմ, արարել եւ աշխատել եմ այստեղ, հայրենասիրական կենտրոններ էլ ինչքան ունեցել եմ, միշտ եղել է հիմնականում քաղաքի կենտրում: Նորությո՞ւն է Հյուսիսային պողոտայում գրասենյակ ունենալը: Ես պարզապես իմ գրասենյակները երբեք չեմ դարձրել ինքնագովազդի առարկա: Մեր թիմը գրասենյակում, թե գրասենյակից դուրս սկզբունքային մարդիկ են եւ դեռ շարունակաբար, ժամ առ ժամ համալրվում է մեր համակիրների եւ գաղափարակիցների բանակը:

- Հարցը կարեւոր է նրա համար, որպեսզի մարդիկ էլ իմանան՝ գալով այդ գրասենյակ, գալիս են Ձեր կազմակերպությո՞ւն, թե՞ Արշակ Կարապետյանի նոր ստեղծվող կուսակցություն:

- Հյուսիսային պողոտայի գրասենյակ եկողը միշտ էլ եկել է Գեւորգ Գեւորգյանի մոտ, իսկ ովքեր ուզում էին Արշակ Կարապետյանին տեսնել, գնում էին նրա մոտ Մոսկվա: Այդպես շատերն են գնացել Մոսկվա՝ առանց այցելելու մեր գրասենյակները եւ համարելով, որ իրենց տեսակետներն ավելի համահունչ են Արշակ Կարապետյանի հետ, քան թե Գեւորգ Գեւորգյանի, ով 2018-ից ընդդիմադիր պայքարի մեջ է:

«ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ ԵՆՔ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿԱՆՔ, ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

- Քանի որ բոլոր խոսակցություններին անդրադարձանք, այս մի փակագիծն էլ բացեք. լինելով շարժման համահիմնադիր՝ Դուք ստացե՞լ եք այն հարցի պատասխանը, թե ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած Արշակ Կարապետյանին որտեղի՞ց այդքան գումար, որ որոշել է հիմա ծախսել քաղաքականության մեջ:

- Չգիտեմ՝ ինչ գումարների մասին է խոսքը, եթե այդքան մեծ գումարների մասին խոսակցություններ կան, այդ հարցը կարող եք ուղղել Արշակ Կարապետյանին: Մեր կազմակերպությունում դեռ այդքան նվիրատվություններ չկան, հուսամ՝ կլինեն: Ես կուսակցություններ չեմ բացում, ոչ էլ կուսակցությունով պայքարելն առանձնապես կարեւորում եմ՝ այս վարչախմբին հաղթելու համար: Մենք ինչպես եղել ենք, այնպես էլ կանք, ոչ մի բան մեր կյանքում առանձնապես չի փոխվել: Միայն փոխվել է այն, որ շատ մարդիկ երկրի կործանման վտանգը հասկանալով՝ գալիս էին միանալու մեր պայքարին, որպեսզի կարողանան ապրեն եւ արարեն իրենց մայր հողում եւ մնան հայ: Ու պայքարում են ոչ թե պաշտոնի համար, այլ մեր լինելության: Մեզնից դեռ մարդ չի եղել, որ ասի՝ ես ուզում եմ դառնալ նախագահ կամ վարչապետ: Իմ ուզածը երկիրս փրկելն է, ես ուզում եմ ապրել իմ հողում, իսկ պատասխանատվությունից ո՛չ ես, ո՛չ էլ իմ կողքը կանգնած ընկերները չեմ խուսափում: Յուրաքանչյուր տեսակի պատասխանատվություն կարող ենք ստանձնել, եթե իրականում այն Աստծուց է, այլ ոչ թե տարբեր կուլիսներում պայմանավորված կամ երեւակայելով, որ եթե այս ազգակործանը կարող է լինել վարչախմբի ղեկավար, բոլորը իրենց ավելի լավն են ու կարող են լինել այդ պաշտոնում: Չէ՛, այդպես չի լինում, ամեն մարդ չի՛ կարող, պետք է ունենա պատասխանատվության զգացում, կարողանա սիրի իր հողն ու ջուրը, Աստծուց վեր իրեն չդասի ու հայ լինի:

- Ի դեպ, որքան շատերին զարմացրեց Ձեր եւ Արշակ Կարապետյանի քաղաքական միավորումը, առավել եւս հիմա դժվար էր պատկերացնել Ձեզ՝ այն մարդկանց կողքին, ում հետ միավորվում է նա...

- Ձեր ասած մարդիկ երբեք էլ չեն եղել իմ կողքին ու չգիտեմ էլ՝ վաղը մյուս օր կլինեն, թե չեն լինի, էլի եմ ասում՝ ոչ մեկի հետ խնդիր չունեմ: Իսկ համախմբման համար միշտ ուրախ եմ եւ հիմա էլ եմ պատրաստ, եկեք, ես ինքս էլ կգամ, որ ձնագնդի էֆեկտով համախմբվենք՝ լինի մեր կազմակերպության շուրջ, ուրիշ կազմակերպության, թե «Համահայկական ճակատ» ասվածի: Իմ խնդիրը միակն է՝ երկրի փրկությունը, ոչ թե անունները: Ասում են չէ՝ վատ պարողին ինչ-որ բան անընդհատ խանգարում է: Ի՞նչ կապ ունեն անունները:

- Համաձայնեք, որ շատերը Արշակ Կարապետյանին սկսեցին համարել ոչ նիկոլական, երբ Դուք միավորվեցիք իրար հետ, բայցեւ դրանով հարվածներ վերցրեցիք Ձեզ վրա: Հիմա երբ բաժանվել եք, դրանից ավելի արդյունավետ կդառնա՞ Ձեր պայքարը:

- Տվյալ մարդու հետ, ում անունը տալիս եք, ես բաժանման մասին չեմ խոսում, այլ խոսում եմ իմ պայքարը շարունակելու մասին, որովհետեւ իմ տեսակը չի նահանջում, չի փախչում, պայքայրի դաշտից չի գնում, քանի հաղթանակ չկա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իմ գործընկերոջը ստիպված էին վստահում, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ճանաչելով եւ վստահելով՝ փորձում էին վստահել մյուսներին, շատ լավ է: Ամեն դեպքում, կգա մի օր, դեն կնետենք բաժանարար բոլոր գծերը եւ հանուն մեր պետականության մի բռունցքով այս իրավիճակը կուղղենք: Ամեն մեկն իր որոշումը պետք է կայացնի՝ պայքարում է հանուն հողի՞, թե՞ չգիտեմ ինչի համար: Երբ հասկանում ես, որ քո վերեւում Աստված կա եւ դու քո հողի գույնի ես, չես ունենում էգո եւ հիվանդ երեւակայություններ: Փառք Տիրոջը, շատերն այս ամենը հասկանում են եւ միանում են մեզ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода