Ինչու է հայտնի գործարարի անունը խեղաթյուրված ներկայացվում. Պայթյունի հետքերով
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:
Նկատենք, որ նշված գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին և նշված գործարանում շաբաթներ առաջ էլ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել:
Թեեւ մամուլը այդ մասին անդրադարձ կատարել էր, բայց չգիտես ինչու հայտնի գործարարի անունը կարծես չարամտորեն խեղաթյուրել էր։
Առողջություն եւ շուտափույթ ապաքինում ենք ցանկանում երկու տուժած անձանց։