«Երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և հարկ չեմ վճարում». Աշոտ Փաշինյանը ԱՁ է է բացել
ՀասարակությունԵս երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և ես հարկ չեմ վճարում: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, իր ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ԱՁ է հիմնել, միկրոտնտեսության ոլորտում է աշխատելու, այն դեպքում, երբ վարչապետն ասում էր, որ հարկ վճարողները հերոսներ են, այլ կերպ ասած՝ ինքը հարկ տալուց խուսափում է:
«Իմ մեկնաբանությունն այն է, որ ես երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և ես հարկ չեմ վճարում, քանի որ իմ շրջանառությունը X գումարը չի գերզանցում։ Բայց միկրոն հնարավորություն ունի նաև դառնալու միջին և մեծ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը բիզնեսով չի զբաղվում, զբաղվում է գեղանկարչությամբ և ԱՁ-ն բացել է, որպեսզի իր գործունեությունն օրինական լինի։