Շուտով կզրկվենք նաեւ Հայրենիք գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք. Ալլա Հակոբյան
ՆերքաղաքականՄեզ Հայրենիքից զրկելու ծրագիրը սկսվեց դեռ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի օրոք, երբ՝ Սովետների փլուզումից հետո փոխելով մեր անձնագրերը, մեզ ՀՐԱՄՑՎԵՑ առա՛նց «ՀԱՅՐԱՆՈՒՆ» տող պարունակող փաստաթուղթ... Զարմանալի է, բայց ռուսների մոտ նույնպես ОТЕЧЕСТВО եւ ОТЧЕСТВО բառերը ԱՌԱՋԱՑԵԼ են ОТЕЦ բառից, ինչպես եւ մեզ մոտ թե՛ ՀԱՅՐԱՆՈՒՆ, թե՛ ՀԱՅՐԵՆԻՔ բառերը ԱՌԱՋԱՑԵԼ են ՀԱՅՐ բառից... Հայե՛ր ջան, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ մեր ՀԱՅՐԵՐԻ՛ երկիրն է... Այն ժամանակ՝ հեռավոր 90-ականներին, շատերս ընդվզեցինք այդ նորաթուխ ներմուծության դեմ... Ապարդյուն... Դա ԴՐՍԻ հրահանգ էր, որը հմտորեն ՆԵՐՄՈՒԾԵՑ այսօրվա վարչապետի «կնքահայրը»... «Սանիկը» շատ ավելի հեռու գնաց... ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած գոյը մեզ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ զրկում է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ՝ Արցախն ԱՐԴԵՆ ՀԱՅԱԹԱՓՎԵԼ է, մնում է այս մի փոքր՝ Պարույրի խոսքով ասած, «լեռնակղզին»...
Հայե՛ր ջան, 90-ականներին դուք ՀԱՆԴՈՒՐԺԵՑԻՔ, որ ձեզ ԶՐԿԵՆ ՀԱՅՐԱՆՈՒՆԻՑ, ասելով թե դա ռուսական մշակույթից ներմուծված կատեգորիա է... Լավ է դեռ չեն ասում, որ ՀԱՅՐԵՆԻՔ բառից էլ պետք է հրաժարվել, քանի որ այն նույնպես ռուսերենից թարգմանված եւ ներմուծված բառ է... Այսօր մեր անձնագրերում չկա ՀԱՅՐԱՆՈՒՆ գաղափարը... Շուտով կզրկվենք նաեւ ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք... Մեր սահմանները 30 տարի մեզ հետ հսկում էին ռուսական զորքերը... Այսօր ամեն ինչ արվում է, որ մենք ԶՐԿՎԵՆՔ մեր ստրատեգիական դաշնակցից... Ո՞վ է առաջինը շահելու դրանից... Իհարկե մեր դարավոր թշնամին... Եվ, իհարկե, մեր դարավոր թշնամու դարավոր ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ողջ «ծաղկեփունջը», որոնք ե՛ւ ցեղասպանությունն անտեսեցին, եւ Հայոց Կիլիկիան թուրքին հանձնեցին, սակայն մեծ սիրով ծաղկեփնջեր են խոնարհում հայերի շիրիմներին... Ուստի, «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրն ի՞նչ եք արել ձեր ազգի համար»: Սա ես ընդամենը կրկնում եմ, իսկ Ամենայն Հայոց Զորավար Անդրանիկն ամենքիցս է ՊԱՀԱՆՋՈՒՄ...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ