Ինչու «կլասիկ Էդմոնը» որոշեց Նիկոլի «վարյից թռնել»
Ներքաղաքական
Երեկ հրաժարական տվեց Նիկոլի Հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը, ով ավելի հայտնի է, որպես «Կլասիկ Էդմոն»: Նրա բացատրությունը ցնցող էր. «Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»: «Հաճելի» է՝ պարզվում է, որ Էդմոնը հերիք չէ՝ «տեսլականներ» ունի, դեռ մի բան էլ հիմա հանկարծ հասկացել է, որ իր «տեսլականները» տարբերվում են Նիկոլի «տեսլականներից»:
Իսկ ահա «չար լեզուները» սկսել են պատերի տակ շշնջալ, որ Էդմոնը հենց այնպես չէ «թռել» Նիկոլի «վրայից»: «Վերին ատյաններից» ասել են՝ գործ չունես, արդեն ժամանակը գալիս է, Էդմոնն էլ հետեւել է այդ «խորհրդին»:
Աղբյուրը նաեւ ակնարկում է՝ բայց կարող է պարզվել, որ Նիկոլը չի հեռանում կամ չեն կարող հեռացնել: «Այդ դեպքում Էդմոնը երեւի գլխին տա, քանի որ Նիկոլը նրա կենսագրությունից սկսած, կոշիկի համարով անգիր գիտի»:
Սեփ. լրատվություն