Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ
ՆերքաղաքականԼրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ։
Նա ասաց․ «Միանշանակ պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի»։
Նա, սակայն, նշեց, թե պետք չէ շտապել, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ։
Սիմոնյանն ասաց նաև, թե ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է։