ՀՀ իշխանությունը խնդիր ունի` այս կամ այն թեման ծախելու. Աբրահամյան
ՆերքաղաքականԸստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ` ՀՀ իշխանությունը խնդիր ունի` այս կամ այն թեման Արեւմուտքին կամ Ռուսաստանին ծախելու, վերջերս դա առավելապես վերաբերում է Արեւմուտքին ծախելուն։ Իսկ սա նշանակում է, որ տարբեր դեմքեր պետք է հակառուսական հայտարարություններ հնչեցնեն կամ հայտարարություններ, որոնք հատուկ են կամ հաճո Արեւմուտքին։
— Իրականության մեջ այս մարդիկ իրենց հայտարարությունների հիմքում որեւէ հաշվարկ չեն դնում, ինչը չի բխում Հայաստանի ու նրա անվտանգության ապահովման շահերից։