Iravunk.com | «Շատացել են ցածրարվեստ` փող փախցնող, անմակարդակ ելույթները». ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆ
Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև

«Շատացել են ցածրարվեստ` փող փախցնող, անմակարդակ ելույթները». ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Հայ աճպարարների միության նախագահ, միջազգային մոգերի ընկերության անդամ ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆԻ հետ: Աճպարար, ով Մինվոդիի աճպարարների համամիութենական մրցույթում ստացել է առաջին տեղը եւ արժանացել բարձր կոչման՝ մոգության արքա։ Մոսկվայի աճպարարների միջազգային մրցույթում, ներկայացնելով հեղինակային էթնիկ աճպարարական համարը, որի մեջ օգտագործվել է հայկական երաժշտություն, հայկական երաժշտական գործիքներ, ընդհանուր մոգության բաժնում արժանացել է բրոնզե մեդալի եւ ստացել ամենաբարձր կոչումը՝ Միսթր մոգ։ Աճպարարների առաջին համամիութենական փառատոնին, միկրոմագիայի բաժնում արժանացել է լավագույն մասնակից կոչման։ 12 տարի ապրել եւ ստեղծագործել է Իսրայելում, որտեղ հիմնել է աճպարարների դպրոց։ Իսրայելի աճպարարների փառատոնում, որպես աճպարար ուսուցիչ եւ աճպարարական հնարքների բեմադրող, արժանացել է արծաթե կախարդական փայտիկի։

— Պարոն Ամիրյան, ո՞ր աճպարարական հնարքներն են ավելի շատ գրավում հանդիսատեսին:

— Դա գալիս է աճպարարի աշխատանքը գեղեցիկ, հետաքրքիր եւ տպավորիչ ներկայացնելուց: Աճպարարական ներկայացումները ես միշտ համեմատում եմ դասական երաժշտության հետ, որովհետեւ այն, ինչ որ ներկայացվում է գեղեցիկ, հետաքրքիր իր խորություններով, իր պատմություններով, միշտ էլ հանդիսատեսի համար լինում է շատ հետաքրքիր: Ես գտնում եմ, որ պրոֆեսիոնալ աճպարարն առաջին հերթին պետք է լինի գրագետ մարդ, այլ ոչ թե՝ ով պատահի կարմիր քիթ է դնում եւ ներկայանում՝ որպես ծաղրածու՝ առանց հասկանալու, թե ծաղրածուն ինչքան խորություն եւ իմաստություն պետք է ունենա իր մեջ: Աճպարարությունն էլ է այդպես: Այն ունի իր իր բազան, որը դու անպայման պետք է իմանաս` բոլոր հնարքները ստեղծվում են գիտելիքի հիման վրա:

Աճպարարության մեջ, երբ ինչ-որ հնարք չի ստացվում, դա ի՞նչ հետեւանք է ունենում:

— Պրոֆեսիոնալ մակարդակով ներկայանալու համար մեր դաշտում այնքան է ամեն ինչը մշակվում, որ ուղղակի իրավունք չունի ինչ-որ բան չստացվելու: Իսկ եթե ինչ-որ հնարք չի ստացվում, աճպարարն ունի դրա մյուս տարբերակները: Հանդիսատեսը դա չի զգում եւ սպասում է այդ հրաշքին: Եվ եթե իսկապես բեմահարթակում չի ստացվում, ուրեմն՝ դա նշանակում է, որ տվյալ աճպարարը պետք է ելույթ չունենա: Նա չունի այդ տաղանդը՝ հանդիսատեսին հրաշքներ պարգեւելու ու զարմացնելու:

Որքա՞ն ժամ եք պարապում աճպարարական հնարքների վրա:

— Ես ունեմ հնարքներ, որոնց վրա 18 ժամ պարապել եմ:

Աճպարարի եւ իլյուզիոնիստի ընդհանրությունները որո՞նք են:

— Աճպարարը հայերեն տարբերակն է, իլյուզոնիստը` ռուսերեն: Բայց աշխարհում ընդունված անունը միշտ եղել է ֆոկուսնիկը: Իլյուզիոնիստը հետագայում է իր անվանումը ստացել: Տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Պրոֆեսիոնալ աճպարարը զբաղվում է բոլոր ճյուղերով: Իլյուզիոնի դեպքում օգտագործում են բեմում ավելի մեծ հնարքներ, ավելի քան` մանիպուլյատորը: Մանիպուլյատորի դեպքում աշխատում են ձեռքերի, մատների հետ, եւ դրանք կատարում են ավելի փոքրիկ գործիքներով: Դա կարող է լինել թաշկինակ, գնդակներ, խաղաթղթեր, պարաններ եւ այլն: Իսկ իլյուզիոնիստը աշխատում է ավելի մեծ հնարքներով: Պրոֆեսիոնալ աճպարարն իր ծրագում կարող է ունենալ ե՛ւ իլյուզիոնի, ե՛ւ մանիպուլացիոն աճպարարական հնարքներ: Դրա հետ միասին գոյություն ունի ճյուղ, որը կոչվում է մենթալիզմ: Մենթալիզմը գուշակությունն է` կանխագուշակումը, միտքը կարդալը, մտքի փոխանակումը եւ այլն: Իմ ծրագրում այդ բոլորը կան: Ես դա օգտագործում եմ իմ բոլոր հնարքներում:

— Ի՞նչ վիճակում է այժմ գտնվում այս ժանրը մեր երկրում։

— Ես շատ մեծ ներդրում եմ ունեցել աճպարարական արվեստը Հայաստանում բարձրացնելու գործում` նորից կյանքի բերելով այդ գեղեցիկ եւ հին արվեստաձեւը: Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում գոյություն ունեին լավ աճպարարներ: Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, շատերը մեկնեցին տարբեր երկրներ, շատերը լքեցին երկիր մոլորակը` դեպի հավերժություն: Ես էլ մեկնեցի Իսրայել: 2000 թ., երբ վերադարձա հայրենիք, այդ արվեստը Հայաստանում շատ խղճուկ վիճակում էր: Կարելի է ասել, որ ընդհանրապես գոյություն չուներ: Զգալով այդ ամենը եւ տեսնելով աշխարհի բոլոր աճպարարների շոուները եւ նաեւ, թե ինչ է կատարվում աշխարհում` այդ արվեստի հետ կապված, ցավ ապրեցի, թե ինչու պետք է Հայաստանում այսպես լինի: Եվ կազմակերպեցի Հանրային հեռուստատեսությամբ մի շատ հետաքրքիր հաղորդաշար, որը կոչվում էր` «Մեծ հրաշքների փոքրիկ գաղտնիքները», որը երկու տարի ցուցադրվեց: Այդ հաղորդման մեջ ես ներկայացնում էի ոչ միայն աճպարարական հնարքները, այլ նաեւ այդ արվեստի պատմությունն իր բոլոր խորություններով ու դժվարություններով՝ իր փիլիսոփայությունը, հոգեբանությունը եւ այլն: Եվ երկու տարվա ընթացքում եղան պատանիներ, ովքեր դիտելով հաղորդումը, սիրեցին եւ սկսեցին զբաղվել աճպարարությամբ: Այդ պատանիներն այսօր երիտասարդներ են, ովքեր բարձր մակարդակով ելույթներ են ունենում տարբեր բեմահարթակներում: Դրա հետ միասին, իհարկե, կան անմակարդակ, ոչ պրոֆեսիոնալներ, ովքեր զբաղվում են այդ արվեստաձեւով՝ չհասկանալով դրա գինը, չգնահատելով այդ արվեստը: Կոպիտ ասած` փող փախցնող են, եւ այդ ամենը ներկայացնում են շատ ցածր մակարդակով: Ցավալի է ինձ համար, որ պատվիրատուներն էժան գնի համար պատվիրում են հենց նրանց՝ առանց հասկանալու, որ ցանկացած ելույթ՝ կապ չունի աճպարար է, թե երգիչ կամ երաժիշտ, եթե գալիս է ինչ-որ բան ներկայացնելու քո երեխայի համար, չէ՞ որ այդ ամենից նրա մոտ ճաշակ է ձեւավորվում: Չեմ կարծում, որ ցածր մակարդակի ներկայացումներ դիտելով՝ երեխայի մոտ էսթետիկական ճաշակ կարող է ձեւավորվել: Եվ ցավալին այն է, որ ծնողները կարծում են, որ իսկական աճպարարությունը այդ էժանագին ու ցածր մակարդակով ելույթներն են: Հայաստանում այսօր էժան ու ցածրարվեստ աճպարարական ելույթները շատացել են: Բայց որքան էլ այսօր Հայաստանում արվեստի գնահատման աստիճանը շատ ցածր մակարդակի վրա է, այնուամենայնիվ փորձում ենք պահպանել այդ արվեստաձեւը: Դրա համար ես Հայաստանում ստեղծեցի աճպարարների միություն, որպեսզի այն երիտասարդները, որոնք ցանկանում են զբաղվել այդ արվեստով, նրանց պրոֆեսիոնալ մակարդակով սովորեցնեմ, թե ինչ է աճպարարությունը, որպեսզի գնահատեն այս խորը արվեստաձեւը եւ գիտակցելով կատարեն այն, ինչով իրենք զբաղվում են: Այսօր, կարծում եմ, պետք է մնացած զարգացած երկրների պես, ինչպես բժիշկը ունի լիցենզիա, այնպես էլ դերասանն ունենա լիցենզիա, որ նոր միայն իրավունք ունենա խոսք ասելու, ցուցադրելու ու ներկայանալու հանդիսատեսին: Չէ որ հանդիսատեսը մեզնից շատ բան է սովորում եւ ներկայացումից հետո լիքը հիշողություններ եւ զարգացումներ է իր հետ տուն տանում: Իսկ եթե այդ ամենը մատուցվում է անմակարդակ ու անորակ, նա ոչինչ չի կարող քեզնից սովորել:

— Մոգությունն ինչպե՞ս եք օգտագործում առօրյա կյանքում:

— Առօրյա կյանքում երբ ընկերներով հավաքվում ենք, անպայման խնդրում են, որ ինչ-որ հետաքրքիր հնարք ցույց տամ, ինչն անում եմ մեծ սիրով: Ինչ վերաբերում է կյանքում օգտագործել ուղղակի ինչ-որ նպատակների համար, իհարկե, ես չեմ անում: Պրոֆեսիոնալ աճպարարներից ոչ մեկն իր հնարքները չի օգտագործում՝ վատ նպատակների համար: Ճիշտ է, մենք աճպարարներ ենք եւ ունենք գաղտնիքներ, բայց մեր գործն ազնիվ է եւ արդար: Մենք միայն գնում ենք այն ճանապարհով, որպեսզի հանդիսատեսին տանք ժպիտ, զարմանք, որ մարդիկ միշտ հավատան` որտեղ էլ լինեն, ինչ էլ լինի իրենց հետ, միշտ պետք է սպասել հրաշքի: Հրաշք գոյություն ունի երկիր մոլորակի վրա:

— Առօրյա կյանքում, աճպարարական արվեստի հետ կապված, ի՞նչ հետաքրքիր պատմություն կպատմեք:

— Մի անգամ շուկայում ընկերներով մոտեցանք ձու վաճառող մի կնոջ: Եվ ես այդ կնոջ մոտից վերցրի ձուն, կոտրեցի եւ միջից ոսկե շթղա հանեցի, դրեցի գրպանս, հետո երկրորդ ձուն կոտրեցի եւ միջից էլի ոսկե շղթա հանեցի եւ ասացի` այս ի՜նչ լավ հավ է եղել, որ այսպիսի ձվեր է ածել: Երբ հերթը հասավ երրորդ եւ չորրոդ ձվին եւ էլի ոսկե շթղա հանեցի, այդ կինն ասաց. «Ձեռք չտաս, ես չեմ վաճառում այդ ձվերը»: Երբ մենք մի քիչ հեռու գնացինք եւ ինչ-որ անկյունից դիտում էինք այդ կնոջը, տեսանք, որ նստել ու այդ ձվերը կոտրում էր: Դրանից ինձ վատ զգացի, չուզեցի, որ բոլոր ձվերը կոտրեր: Արդեն մոտավորապես 20 հատը կոտրել էր: Մոտեցա եւ ասացի` կներեք, ես աճպարար եմ, ուղղակի կատակ եմ արել, սա աճպարարական հնարք էր: Նա, իհարկե, իրեն վատ զգաց, բայց մենք վճարեցինք այդ ձվերի համար: Աճպարարության մեջ կա մի հնարք, որը կոչվում է փող կոտրել: Մի անգամ Ռուսաստանի խանութներից մեկում վաճառողը դրամի մնացորդը վերադարձնելիս այդ փող կոտրելու հնարքն ուզեցավ ինձ վրա օգտագործել, բայց  դա չանցավ: Ես նրան ամոթանք տվեցի՝ ասելով. «Չի կարելի այդպիսի բան անել: Դու աշխատում ես խանություն ինչպե՞ս կարող ես մարդկանց խաբել: Ես էլ հիմա կարող եմ գրպանիցդ փողերը տանել այնպես, որ չիմանաս էլ, թե ինչպես եղավ: Նա ամաչեց եւ ներողություն խնդրեց, բայց հետո որքանով հասկացավ սխալը եւ իր հնարքներն ուրիշների վրա օգտագործեց, թե՝ ոչ, չեմ կարող ասել:

— Մեր երկրում տիրող իրավիճակի մասին ի՞նչ կասեք։

— Երկրի իրավիճակն ինձ համար շատ ցավալի է, որովհետեւ երկրում իրավիճակ չկա: Ամեն ինչն ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իջեցվում է ցածր մակարդակի: Խայտառակություն է այն, ինչ կատարվում է մեր երկրում: Մշակութային կյանքին եթե անդրադառնամ, փակվում են թատրոններ, մշակույթի օջախներ, եւ դա շատ ցավալի է, որովհետեւ երկրի ամենահզոր ուժը մշակույթն է: Մի այսպիսի պատմություն հիշեցի` ժամանակին թագավորներից մեկը, երբ ուզեցել են հարձակվել ինչ-որ մի երկրի վրա ուղարկել են լրտեսներ եւ ասել՝ գնացեք, տեսեք՝ ինչ կա այդ երկրում վատ: Գնում են լրտեսները, հետ են գալիս ու ասում՝ գիտեք, ի՜նչ սիրուն արձաններ, քանդակներ կան այդ երկրում: Գեղեցիկ հագուստներով բոլորն ուրախանում, պարում էին: Եվ թագավորն ասում է` ուրեմն այդ երկրում մշակույթ կա, այդ երկրին շատ դժվար է հաղթելը, լավ կլինի չհարձակվենք, որովհետեւ կտուժենք: Սա պետք է հասկանան բոլորը, որովհետեւ մշակույթը պետք է պահպանել:

— Համատարած ատելության մթնոլորտում հրաշքներ լինո՞ւմ են։

— Ատելությունը, չկամությունը դա մեր ազգին բնորոշ է: Դրանք եթե չլինեն, այդ դեպքում միայն կլինի հրաշքը: Իրավիճակից է ամեն ինչ գալիս: Եթե մարդն ունենա գիտելիք, շնորհք ու տաղանդ, նա չի նախանձի ու ատի, որովհետեւ դա ունենալով՝ ինքն արդեն իր «ես»-ով գնահատված է, որ ապրում է երկիր մոլորակի վրա է եւ ամեն օր կարող է շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ինքը գոյություն ունի: Այ դա է հրաշքը, երբ մարդիկ կրթված լինեն, իրենց շնորհքն ու տաղանդը ճիշտ ձեւով օգտագործեն: Արդեն կլինի հրաշք, եւ այդ ատելությունը չի լինի Երկիր մոլորակի վրա:

Կյանքում հանդիպող ո՞ր հրաշքը կառանձնացնեք:

— Ամենակարեւոր հրաշքն այս երկիր մոլորակի վրա, որն անբացատրելի է ու այդպես էլ անբացատրելի կմնա, մարդու ծնունդն է: Մարդկությունը դեռ չի հասել այն մաքրությանն ու ազնվությանը, որ կարողանա հասկանալ, թե ինչպես է այն կատարվում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Օրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода