Iravunk.com | Երեսպաշտություն է խոսել կոռուպցիայի մասին, երբ իրենց հարազատները ոտքով-գլխով ներքաշված են դրա մեջ. Գրիգորյան
Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ

Երեսպաշտություն է խոսել կոռուպցիայի մասին, երբ իրենց հարազատները ոտքով-գլխով ներքաշված են դրա մեջ. Գրիգորյան

Ներքաղաքական

Դատախազը երեկ սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ` Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցած «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Լիլի Մկրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է վերոնշյալ մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը` դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալների նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք եւ երաշխավորություն: Իսկ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Ժամանակին, երբ կալանավորվել էր 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը` Տաթեւ Արցախը, որը ինչպես Անի Գեւորգյանը եւ Լիլի Մկրյանը, անչափահաս երեխաների մայր է, երկու ամիս մնաց կալանքի տակ: Ձեր խմբակցության վեց կին պատգամավորներ, այդ թվում` Դուք, երաշխավորությամբ դիմեցիք դատարանին, որպեսզի ազատ արձակվի, սակայն նա մինչեւ վերջին ժամը պահվեց բանտում, եւ միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը: Ի՞նչ կասեք այս մասին, երբ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեպքում հենց դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց կիրառված խափանման միջոց կալանքը:

— Առհասարակ, ակնհայտ է, որ իրավական դաշտում իրավականության կոմպոնենտներ փնտրելն անիմաստ է, այս ամենը քաղաքական որոշման հետեւանք է: Տաթեւ Արցախը կալանքի տակ էր քաղաքական որոշման հետեւանքով, եւ քաղաքական որոշման արդյունքում էլ այս երկու կանայք ազատ են արձակվում: Իրավական համակարգն այնքան է դեգրադացվել, հասել ենք նրան, որ անչափահաս երեխաների մայրերն այսօր հայտնվում են կալանքի տակ: Մինչդեռ կան կիրառելի այլ միջոցներ` ստորագրություն չհեռանալու մասին, տնային կալանք… Ուղղակի, դատական համակարգն այլեւս վերածվել է պատժագործիքի եւ ոչ թե արդարադատության իրականացման միջոցի:

— Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ եթե Տաթեւ Արցախին մեղադրում էին ընդամենը ֆեյսբուքյան մի գրառման համար, ապա ՔՊ-ական պատգավորները հերթ էին կանգնել, որ երաշխավորություն ներկայացնեն` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Չէ՞ որ այս իշխանությունը հայտարարում էր, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարում անզիջում են լինելու:

Իրենք վաղուց են թաթախվել հնարավոր բոլոր կոռուպցիոն սխեմաների մեջ: Եվ երեսպաշտություն է նրանց կողմից տարիներ շարունակ շահարկել, խոսել կոռուպցիայի մասին, երբ, միեւնույն ժամանակ, իրենց ամիջական հարազատները ոտքով-գլխով ներքաշված են կոռուպցիան բնույթի գործարքների մեջ, ինչը փաստ է: Բայց եթե խոսում ենք զուտ կալանքի մասին, ապա էլի եմ շեշտում` կայացվում են քաղաքական որոշումներ: Տեսեք, թե քանի քաղաքական հետապնդվողներ ունենք` Արմեն Աշտոյանը, Նարեկ Մալյանը եւ մյուսները: Նրանք միմիայն քաղաքական որոշման հետեւանքով են այսօր անազատության մեջ հայտնվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода