Iravunk.com | Կոռուպցիայի դեմ պայքարի մասին ճղճղացող Նիկոլի իրավապահ համակարգից կուռուպցիայի գարշահո՞տ է փչում
Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին ճղճղացող Նիկոլի իրավապահ համակարգից կուռուպցիայի գարշահո՞տ է փչում

Իրավական

Խարդախության զոհ դարձած ու թիվ 57169422 քրեական գործով տուժող ճանաչված Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանն այսօր էլ ահազանգում է, որ թեև իրենից խարդախությամբ 200 հատ հորթ են տարել, սակայն Արմավիրի դատախազությունը, մասնավորապես, նշված դատախազության ավագ դատախազ Էդգար Բաբայանը կոծկում է առանձնապես խոշոր չափերով խարդախության գործը:

 

Դեռ 2023թ. մայիսին Ավդոյանը դիմել է «Հետք»- ի խմբագրություն՝ «ահազանգելով, որ խաբեության զոհ է դարձել, իսկ Արմավիրի դատախազությունն ու Քննչական կոմիտեն հարուցված քրգործի քննությունը ձգձգում են, և գործը չի հասնում դատարան»։

 

Միլազմ Ավդոյանը 2021թ. հոկտեմբերի 10- ին 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքացի, Իրանական Ադրբեջանի բնակիչ, ազարի (իրանական ադրբեջանցի կամ իրանցի թուրք) Ղասեմ Աբդուլահ Նեժադիին, որը պարտավորվել է մեկ շաբաթվա ընթացքում հորթերի դիմաց 30 մլն դրամ վճարել։ Իրանցին, սակայն, անընդհատ հետաձգել է գումարի փոխանցումը և, Ավդոյանի հավաստմամբ, առքուվաճառքի կեղծ պայմանագիր, ինչպես նաև կարանտինի կեղծ փաստաթղթեր պատրաստելով, արտահանել է անասուններին։

 

«Մի ամիս անցավ՝ չտվեց, երկու ամիս անցավ՝ չտվեց, տենց մինչև 2022-ի ապրիլը խաբեց, տարավ-բերեց, ես էլ իմացա, որ խաբվել եմ, բողոքեցի ոստիկանություն»,- «Հետք»– ին պատմել է Ավդոյանը։

 

2022թ. ապրիլին եզդի ֆերմերը դիմել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: Ավդոյանը հարցաքննվել է, Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել, Ավդոյանի և Նեժադի մասնակցությամբ տեղի է ունեցել առերես հարցաքննություն: Ղասեմ Աբդուլահ Նեժադի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 2022թ. մայիսի 17- ին որոշում է կայացվել Ղասեմ Աբդուլահ Նեժադին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 

Չնայած նրան, որ, ըստ տուժողի, փորձաքննությունն ապացուցել է անասունների առքուվաճառքի պայմանագրում իր ստորագրության կեղծված լինելը, այսինքն՝ առքուվաճառքի պայմանագրի (որով Ավդոյանը Նեժադի ընկերությունից իբր ստացել է 30 մլն դրամը ) կեղծ լինելը, քանի որ իրականում ինքը չի ստորագրել տվյալ պայմանագիրը, ավելին՝ գործով պարզվել է նաև, որ կարանտինի վերաբերյալ էլ կեղծ փաստաթղթեր են տրվել, գործ է հարուցվել միայն ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափևրով) հատկանիշներով: Ինչո՞ւ…

 

Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի նաև 314- րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») հատկանիշներով (կարանտինի փաստաթղթերը կեղծելու մասով), ինչպես նաև 325- րդ հոդվածի հատկանիշներով (անասունների առքուվաճառքի կեղծ պայմանագիր օգտագործելու մասով): Մի՞ թե դարձյալ գործ չունենք «նորին մեծության» կոռուպցիայի հետ…

 

«Մի ամիս առաջ գործով քննիչը ինձ ասեց՝ կգաք, գործի նյութերին կծանոթանաք, բայց տենց էլ չի կանչել։ Գործը արդեն պիտի մտնի դատարան, բայց ինչ-որ խաղեր են տալիս, մի տարի ա արդեն գործը դատարան չեն ուղարկել»,- «Հետք»– ին ասել է Ավդոյանը։ Ըստ նրա՝ քննիչն ու դատախազը փորձում են գործը կոծկել։

 

Ավդոյանը դիմում– բողոքով երկու անգամ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Ըստ ստացած պատասխանների (երկու դեպքում էլ պատասխանը կազմել է Արմավիրի մարզի դատախազության դատախազ Աշոտ Մարտիրոսյանը)՝ քրգործի ուսումնասիրությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին վկայող տվյալներ չեն հայտնաբերվել»։

 

Ըստ տուժողի, թեև քր. գործը վաղուց արդեն պետք է ուղարկվեր դատարան, սակայն քննիչը և դատախազը ձգձգել են գործընթացը։

 

«Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ (վերջերս նշանակվել է Էջմիածնի քննչականի պետի տեղակալ) Արամ Ղուկասյանը ասում է, որ գործը Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ ԷԴԳԱՐ ԲԱԲԱՅԱՆԻ մոտ է։ Դատախազն ասում է, որ գործը Արամի մոտ է։ Փաստացի գործը կոծկում են։ Մի ամիս է ասում են, որ էս երկու օրը պիտի ուղարկեն դատարան»,– դեռ 2023թ. նոյեմբերին «Իրավունք» թերթին հայտնել է Միլազմ Ավդոյանը։

 

Արմավիրի դատախազության և ՔԿ մարզային վարչության կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախության գործը կոծկելու վերաբերյալ Ավդոյանի ահազանգը բաց նամակի տեսքով 2023թ. դեկտեմբերի 2- ին «Իրավունք» թերթի հրապարակմամբ, հասցեագրվել է Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածին, սակայն ձայն բարբառո անապատի…

 

Ըստ տուժողի փաստաբան Այսեր Իսայանի, եզդիների նկատմամբ նմանաբնույթ խարդախության դեպքերը (օտարերկրյա քաղաքացիների կողմից եզդիներին խաբելու) վերջին մի քանի տարիների ընթացքում շատացել են, դրանց գործերի քննության ձգձգումը՝ նույնպես։

 

Ինչպես մեզ տեղեկացրեց Միլազմ Ավդոյանը, 2023թ. Արմավիրի մարզի ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանն է «ձեռքը դրել» քրեական գործի վրա, թույլ չի տվել, որ այն հասնի իր տրամաբանական ավարտին, իրենք անընդհատ բողոքել, բողոքել են, հետո Մարտիրոսյանը պաշտոնից ազատվել է, գործի նկատմամբ դատախազական վերահսկողություն իրականացնելու առումով նրան փոխարինել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Էդգար Բաբայանը, որը նույնպես նույն կերպ է վարվել:

 

Ավդոյանի պատմելով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Արամ Ղուկասյանը վերջերս զանգահարել է իրեն, հրավիրել Վաղարշապատ, քննչական բաժին՝ լրացուցիչ ցուցմունք տալու: Գնացել, տվել է այդ լրացուցիչ ցուցմունքը, այդ հանդիպման ժամանակ Ղուկասյանն իրեն ասել է, որ գործը գնում է, տանում են Գլխավոր դատախազություն զեկուցելու, որ հետո ուղարկվի դատարան:

 

«Մի քանի օր անցավ, Ղուկասյանը զանգեց՝ բա արի,- մեզ հետ զրույցում ասաց տուժողը:- Գնացել եմ, ասում է՝ գիտես ինչ կա… Ասում եմ՝ ի՞նչ: Բա, ասում է, Էդգար Բաբայանը գործը փակել է: Հարցնում եմ՝ ո՞նց է փակել: Ասում է՝ հա, ասել է էդի քաղաքացիական է: Առաջարկեց ստորագրել, որ տեղեկացված եմ գործի կարճման մասին, չեմ ստորագրել»:

Առաջին լուսանկարում Ղասեմ Աբդուլահ Նեժադին է, երկրորդում՝ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Էդգար Բաբայանը։

Նյութի աղբյուրը https://livenews.am/press/2024/268387/25/22/30/

 



Օրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода