Րոպե առաջ պարտավոր են դադարեցնել Երեւանի քաղաքապետարանի գազալցակայանի աշխատանքը. Արթուր Ղազարյան
ՆերքաղաքականՖեյսբուքյան օգտատեր ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ հրապարակել է նկարներ Երեւանի քաղաքապետարանի տեսանյութից եւ ընդգծել.
«Րոպե առաջ քաղաքապետարանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարտավոր են դադարեցնել Երեւանի քաղաքապետարանի գազալցակայանի աշխատանքը: Տեսանյությում նշվում է ժամանակակից բառը ինչը ծիծաղելի է.
1) Ճնշակում (Կոմպրեսատորում տեղադրված է սովորական էլեկտրոշարժիչներ, ինչը կարող է ցանկացած պահի պայթացնել գազալցակայանը: Իրականում պետք է տեղադրված լիներ պայթյունակայուն էլեկտրական շարժիչներ:
2) Ճկափողերը (շլանգները պարզ երեւում է, որ գազի համար նախատեսվաղ չէ, հիդրավլիկ շլանգներ են), իրականում պետք է լիներ կարմիր գույնի եւ դաջված՝ տեխնիկական պարամետրերը:
3) Փականը, աջ մասում ներքեւում կարմիր բռնակով փականը գազի փական չէ, դա հիդրավլիկ փական է եւ չի կարելի օգտագործել գազալցակայաներում:
4) Թվային մանոմետրերը պայթյունակայուն չեն.
Եթե սա լիներ Ռուսաստանում, ապա գազպրոմը նույնիսկ գազամատակարարում չէր սկսի: Սա ընդամենը 3 վարկյան տեւողությամբ տեսանյութից, իրականում կարծում եմ՝ ավելի վատ վիճակում է»: