Բանակցում ենք Ադրբեջանի պայմաններով, երբ զորքերը մեր տարածքում են. Քրիստինե Վարդանյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ահազանգում է, որ Հայաստանի նորանկախ պատմության ամենաթույլ կետում Հայաստանին ստիպում են ստորագրել ամենակարեւոր փաստաթղթերից մեկը, դրա համար էլ Ադրբեջանը ցանկանում է բանակցել առանց միջնորդների:
— Պետք չէ դիվանագիտական գուրու լինես հասկանալու համար, որ եթե թույլ ես, քեզ պետք են միջնորդներ, դաշնակիցներ, որպեսզի դիրքերդ ամրապնդես: Իսկ այսօր ամբողջ բանակցային օրակարգում Ադրբեջանի թելադրանքն է: Բանակցում ենք առանց միջնորդների, բանակցում ենք Ադրբեջանի պայմաններով, երբ զորքերը մեր տարածքում են: