Iravunk.com | Պիտի ձգտենք միանալ մեր արմատներին, այլապես դատապարտված ենք չորանալու. Վրթանես սրբազան
Սպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Ուղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը

Պիտի ձգտենք միանալ մեր արմատներին, այլապես դատապարտված ենք չորանալու. Վրթանես սրբազան

Տեսանյութեր
Հունվարի 5-ին մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր եւ ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 
Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետեւ ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
 
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Վրթանես Սրբազանն իր քարոզում անդրադարձավ նախ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին.
 
«Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետեւից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (հովհ. 8:12): Սուրբ Ծննդյան նախատոնական այս երեկոյին, երբ ազգային մեր կյանքում եւ մեր հոգիներում դեռեւս թեւածում են հոգեւոր խավարի ու անորոշության որոշ նշույլներ, փրկչական այս խոսքերն են գալիս փարատելու մռայլն ու աղջամուղջը մեր սրտերի. «Ես եմ աշխարհի լույսը…»:

Ծննդոց գրքում Աստծո արարչությունը սկսվում է «Եղիցի Լույս…» հրամանի արձակումով, որով հալածվում է տիեզերական խավարն ու անորոշությունը՝ քաոսը եւ սկզբնավորվում են տեսանելի ու անտեսանելի բոլոր արարածները: Բայց այսքանով չի ավարտվում Աստծո Խոսքից ծագող Լույսի առաքելությունը, որովհետեւ լինելով աստվածային անսահման սիրո զեղում, այն բնականորեն պետք է լինի հարատեւ եւ շարունակական՝ ինչպես եւ հաստատում է Ավետարանիչը. «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու» (Հովհ.1:9):

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերստին հռչակումը աստվածային Եղիցի Լույս հրամանի: Աստված խոնարհվեց մարդկային մակարդակի՝ վերականգնելու արարչության խաթարված ներդաշնակությունը եւ կանգնեցնելու մարդկության նորից դեպի քաոս գնացող վայրընթացը: Հայ ժողովուրդը առաջիններից մեկը ընդառաջ գնաց աստվածային ճշմարիտ Լույսին, որովհետեւ իր ենթագիտակցական ոլորտում դեռեւս կրում էր հիշողությունը եւ նշույլները նախաստեղծ լույսի: Ուստի Քրիստոսի բերած հոգեւոր նորոգումը մենք անվանեցինք լուսավորություն, մեր ազգի առաքյալներին եւ պաշտոնական առաջին հայրապետին անվանեցինք լուսավորիչներ, իսկ մեզ էլ սկսեցինք համարել Լուսո Որդիներ:

Սուրբ Ծննդյան այս հոգենորոգ տոնին, որ տարեվերջյան ու գալիք տարվա հաշվետու մի հանգրվան է ամեն մի քրիստոնեայի համար, հետադարձ հայացք գցենք մեր անցած տարիների վրա եւ փորձենք լույս սփռել մեր ներքին մտահոգությունների ու անորոշության խավարի վրա: Այսօր զրկված ենք վերջին տասնամյակներում ազգային մեր կյանքը միավորող, ոգեշնչող եւ ուղորդող վառ ջահերից մեկից՝ Արցախից ու մտամոլոր հարցնում ենք. «Որտեղից ստանանք մեզ համար այդքան անհրաժեշտ ու կենսական լույսը, որով վերստին պիտի վառենք մեր հանգած լապտերը»:

Սակայն Աստծո փրկությունը միակողմանի եւ մեկ անգամյա ակտ չէ եւ իրենից ենթադրում է ընդառաջ գնացող մոտեցում: 19-րդ դարի սկզբի անգլիացի նկարիչներց մեկի վրձնին պատկանող հայտնի մի կտավ կա, որ կոչվում է «Աշխարհի Լույսը»։ Գիշերվա մթության մեջ պատկերված է Տեր Հիսուս Քրիստոս, ով թակում է փակ եւ մամռակալած մի դուռ, որը դրսից բռնակ չունի: Ի պատասխան այն հարցին, թե ինչու դուռը բռնակ չունի՝ նկարիչը պատասխանել է, որ բռնակը ներսի կողմից է։ Այդ մենք է, որ պիտի բացվենք Լույսին»։

Այն պահից, երբ մենք ընդունեցինք Քրիստոսի ժողովուրդը լինելու հրավերը եւ ուխտեցինք լինելու Լուսո Որդիներ, փոխվեց նաեւ մեր կյանքի ու պարտականությունների ուղին՝ «Ում շատ է տրված, շատ էլ պահանջվում է»: Ուստի, երբ մենք հեռանում ենք այդ լույսից եւ մեր առաքելությունից, անմիջապես կրում ենք դրա կործանարար հետեւանքները: Խոսքիս կենդանի ու դեռեւս թարմ վկաները հենց մենք ենք, այստեղ հավաքված յուրաքանչյուր ոք:

Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման եւ մարդասիրական ճգնաժամի հետեւանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաեւ ռազմի դաշտում․ ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ։

Ճրագալույցի լուսառատ այս երեկոյան մտովի տեղափոխվում ենք երկու կարեւոր տաճարներ: Առաջինը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ Տաճարն է, որտեղ անգամ շրջափակման պայմաններում Ծննդյան տոներին եկեղեցին լցված էր աննկարագրելի սիրով ու ջերմությամբ: Այսօր այստեղ պատարագի ընթացքին առաջին շարքերում մեզ հետ աղոթակից ունենալով Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին՝ գլխավորությամբ Արցախի Նախագահ Տիար Սամվել Շահրամանյանի, թվում է թե հերթական տոնական պատարագն է Արցախի առաջնորդանիստ եկեղեցում, որի ընթացքին մեծ ուրախություն ենք ունեցել վայելելու նաեւ հայրական ներկայությունն ու օրհնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Վեհափառ Տեր, տոնական այս առիթով, Հանուն Արցախի մեր հավատավոր ժողովրդի, մեր որդիական ջերմ սերն ու անկեղծ երախտիքներն ենք բերում Ձերդ Սրբությանը, որ տակավին Արարատյան Թեմի առաջնորդական փոխանորդության տարիներից սկսյալ անմնացորդ նվիրումով աջակից եք եղել Արցախի ազատագրական սրբազան պայքարին։ Մենք մշտապես զգում էինք Ձեր Հայրական խնամքն ու ներկայությունը հատկապես մեր նեղության օրերին, եւ այսօր էլ ի հեճուկս բազմաթիվ խոչընդոտների, Հայոց Եկեղեցին հաստատակամորեն շարունակում է հավատալ հայկական Արցախի լուսավոր գալիքին։

Սիրելի ներկաներ, մեր մտապատկերում հառնող երկրորդ տաճարը Սուրբ Ծննդյան տաճարն է, այն համեստ մսուրը, որի անշուք ու խոնարհ մեծության առջեւ այսօր ծնկած, փորձում ենք հասկանալ, թե ինչու զրկվեցինք առաջին տաճարից:

Այս տարի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ առաջին անգամ ամանօրյա եւ Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու, բայց ո՛չ օտարության մեջ, ուստի այնպիսի սիրով ու ջերմությամբ պետք է պարուրենք Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին։ Սիրելի արցախցինե՛ր, լցվեք աստվածային հույսով եւ լավատեսությամբ, ապրեք եւ արարեք Մայր Հայաստանում, որովհետեւ միայն այս ձեւով կարող է արթուն մնալ եւ իրագործվել վերադարձի հույսը։

Երբ ծառը խնամքով են հանում հողից եւ չեն վնասում նրա արմատները, ինչ-որ չափով հնարավոր է դառնում նրան այլ տեղ աճեցնել, իսկ մի ժողովրդի, որի արմատները դարերով են սերտաճել հայրենի հողի մեջ, անհնար է առանց արմատները վնասելու հանել իր հողից: Մեզ բռնի կերպով քաշեցին ու պոկեցին մեր դարավոր այգուց, իսկ մեր արմատները մնացին այնտեղ: Ուստի նորից պիտի ձգտենք միանալ մեր արմատներին, այլապես, որպես պտղատու ծառ, դատապարտված ենք չորանալու:

Սուրբ Ծննդյան լուսաբեր այս երեկոյան աղոթում ենք մեր երկրի եւ պետականության անսասանության համար, մեր նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած եւ գերյալ մեր զավակների շուտափույթ վերադարձի համար, ինչպես նաեւ այս պահին սահմանը հսկող մեր զինվորների համար։ Աղոթում ենք նաեւ գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության տոկունության եւ վերադարձի համար: Մեր ցանկությունն է, որ Արցախը իր պետական կառույցներով շարունակի գոյատեւել՝ թեկուզ Մայր Հայաստանում, որը հիմք պիտի լինի հայրենի երկիր վերադարձի համար:

Ինչպես հովիվները եւ մոգերը գտան Հիսուս Մանկանը բեթղեհեմյան աստղին հետեւելով, այդպես էլ մենք խոնարհությամբ ու իմաստությամբ կարողանանք վերագտնել ազգային մեր կյանքի զարթոնքի ուղիները եւ մեր կորուսյալ հայրենիքը՝ Սուրբ Ծննդյան Լույսին հետեւելով: Արցախը Հայոց Դրախտն է, իսկ քրիստոնեաների համար Դրախտ վերադարձը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուստի սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, Մանուկ Հիսուսի խոնարհ մսուրի առջեւ ծնկած, մաղթում ենք բոլորիս Քրիստոսով վերադարձ դրախտ՝ Արցախ:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ ավետիս...», - Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առթիվ աղոթք բարձրացնելով առ Աստված՝ ասաց Վրթանես սրբազանը:

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան եւ վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետեւ Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:


Սպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода