Հանրային հեռուստատեսության մուտքի մոտ փակցվել է պաստառներ՝ «TRT1» եւ «Ամո՛թ» գրությամբ
ՆերքաղաքականՀանրային հեռուստատեսության մուտքի մոտ փակցվել է պաստառներ՝ «TRT1» եւ «Ամոթ» գրությամբ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է, որ սա ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պատասխանն «Առաջին ալիք»-ի այսօրվա աննախադեպ ստորությանը:
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հանրային հեռուստաընկերության եթերով չի հեռարձակվել Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը: Ամո՛թ Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, որ հանրային շահի փոխարեն սպասարկում է Արցախն Ադրբեջանին հանձնած վարչախմբին: Հավատարիմ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձին՝ թող երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը եւ զորեղ մնա հավատն առ Աստված», - ասված է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունում: