2024 թվականն ավելի ծանր է լինելու. Ազատ Ադամյան
Ներքաղաքական«Ուկրաինայի պարտությամբ ավարտվում է Արեւմուտքն ընդդեմ Ռուսաստանի տաք պատերազմի առաջին փուլը, որը միանշանակ Արեւմուտքի պարտությունն է առաջին փուլում, երկրորդ տաք փուլին Արեւմուտքը Ռուսաստանի դեմ կհանի ծանր հրետանի՝ ի դեմս Թուրքիայի, Ճապոնիայի եւ Լեհաստանի: Թուրքիայի տարբեր ոլորտներին Արեւմուտքի ծանր աջակցությունը, Ճապոնիայի ռազմական բյուջեի եկող տարվա թիվը, Լեհաստանի նոր իշխանությունը, որը շուտով կփորձի Արեւելյան Եվրոպայում ձեւավորել նոր բլոկ, վերը նշվածի մասին է: 2024 թվականն ավելի ծանր է լինելու», - գրել է քաղաքագետ ԱԶԱՏ ԱԴԱՄՅԱՆԸ: