Iravunk.com | «Որքանո՞վ է ընդունելի, որ Մոսկվայում «Հայաստան-Ռուսաստան» ֆորում են անում, որտեղ ռուս 2-3 հոգի էին»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին ՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահին Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսով Լույս չի լինի Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

«Որքանո՞վ է ընդունելի, որ Մոսկվայում «Հայաստան-Ռուսաստան» ֆորում են անում, որտեղ ռուս 2-3 հոգի էին»

Տեսանյութեր

«Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած «Հայաստան-Ռուսաստան» առաջին հանրային ֆորումից դժգոհ են մնացել ինչպես հայերը, այնպես էլ` ռուսները:

Russia-Аrmenia.info տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ռազմական լրագրող, հասարակական գործիչ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ անդրադառնալով վերոնշյալ ֆորումին՝ անկեղծացավ. «Ես եւս քննադատում եմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այդ մասին հաճախ գրում եմ, նույնիսկ այս տարի, երբ գնացել էի Երեւան, ինձ թվում էր՝ ինձ էլ են «սեւ ցուցակ» գցելու: Բայց քննադատելով Փաշինյանին՝ չի՛ կարելի այդ ամենը նույնականացնել հայ ժողովրդի հետ: Սա բացասական երեւույթ է: «Հայաստան-Ռուսաստան» ֆորումում, ինչպես նկատեցիք, այնտեղ արդեն սեւ քննադատություն էր հնչում հենց Հայաստանի հասցեին: Էլի եմ ասում՝ այո՛, Փաշինյանը մեղավոր է ամեն ինչում, բայց, օրինակ, ասել, որ հայաստանյան դասագրքերում 30 տարի հակառուսականության մասին են գրել, սուտ է»:

Արամ Խաչատրյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ընդամենը 2 տարի առաջ հատուկ ընդգծել է, որ միայն Ռուսաստանում, Բելառուսում եւ Հայաստանում է, որ պատմության խեղաթյուրմամբ չեն զբաղվում եւ ներկայացնում են այնպես, ինչպես կա:

«Եկեք դատարկ տեղը հայաֆոբիա չտարածենք, քննադատենք Փաշինյանի ռեժիմը, ասենք, որ նա է հանձնել Արցախը, բոլոր դժբախտությունների մեղավորն ինքն է եւ եթե մնա իշխանության, էլի ողբերգություններ կլինեն, բայց չի կարելի սեւացնել հայ ժողովրդին: Ռուսաստանում հայ համայնքն այսօր պաշտպանում է Ռուսաստանին, 10 հազար հայ մասնակցում է պատերազմին, ունենք հերոս Անդրանիկ Գասպարյան, Հայկ Գասպարյան, որին Վ. Պուտինը մեդալ շնորհեց», - ասաց Խաչատրյանը:

Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախագահ ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԸ եւս ուշագրավ մանրամասներ պատմեց տեղի ունեցած ֆորումից. «Հայաստան-Ռուսաստան» էր կոչվում, այսպես ասած, ֆորումը, բայց դահլիճում 92 տոկոսը հայ էին, իսկ քանի՞ ռուս կար: Եվ հակառակը՝ ելույթ ունեցողների մեջ քանի՞ հայ կար. նույն հարաբերակցությունն էր, միայն թե, հակառակը: Իսկ ո՞վ էր կազմակերպիչը… Դուք՝ հայերդ, բայց որքանո՞վ է ընդունելի, որ Մոսկվայում անցկացվում է նման ֆորում, որտեղ ռուս 2-3 հոգի էին: Հասարակական կազմակերպությունը նրա համար է, որ աշխատանք տարվի ժողովրդի հետ, մինչդեռ այսօր Ռուսաստանում շատերը նույնիսկ չգիտեն, որ հայերը քրիստոնյա են: Որտե՞ղ է հայկական լոբբին՝ տանիքներո՞ւմ, ասֆալտի՞ն են փռած: Ո՞ւր են հայ օլիգարխները, բանկիրները»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան



Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyanԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода