Iravunk.com | «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի գրեթե 40 տոկոսն այրվել եւ կրկին նկարահանվել է. ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ (ՆԻԿՈ)
Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման Հովհաննիսյան Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում Որ դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

«Սուրեն» գեղարվեստական ֆիլմի գրեթե 40 տոկոսն այրվել եւ կրկին նկարահանվել է. ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ (ՆԻԿՈ)

Մշակութային

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացավ «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն է Վարդան Վարդանյանը, գլխավոր դերերում հանդես են եկել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ` ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Առաքելյանը (Նիկո), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը եւ ուրիշներ: Երիտասարդ դերասաններից ֆիլմում  ներգրավված են Գյումրու «Մտորումներ» թատրոնի երիտասարդ դերասան Դավիթ Մարդոյանը, ով մասնակցել է ե՛ւ քառօրյա, ե՛ւ 44-օրյա արցախյան պատերազմներին, փոքրիկ շնորհալի դերասան Մանվել Լորենցյանը եւ, իհարկե, ՌԴից հրավիրված անվանի դերասան Դմիտրի Մազուրովն ու այլք: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ֆիլմում Սուրենի հարեւանի` Նորոյի կերպարում հանդես եկած ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ (ՆԻԿՈՅԻ) հետ:

— Պարոն Առաքելյան, ֆիլմը նկարահանվելիս ի՞նչ դժվարությունների առջեւ կանգնեցիք:

— Ֆիլմը նկարահանվել է 2021 թվականին: Մոնտաժային աշխատանքներն ավարտին հասցնելու համար Մոսկվա տարան: Սակայն տեղի ունեցավ դժբախտ պատահար` գրասենյակը հրդեհվեց, ֆիլմի գրեթե 40 տոկոսն այրվեց: Ռեժիսորը ստիպված վերադարձավ Հայաստան, սկսեց կրկին նկարահանել կորած տեսարանները: Եվ վերջապես պատրաստ լինելուց հետո հանդիսատեսի դատին հանձնվեց: Քանի որ ֆիլմի ռեժիսորը` Վարդան Վարդանյանը, ծնունդով գյումրեցի է, մեր մանկության ամենասիրելի վայրում՝ քաղաքի սրտում գտնվող կինոթատրոն «Հոկտեմբեր»-ում էլ տեղի ունեցավ ֆիլմի առաջին ցուցադրությունը: Թե՛ ստեղծագործական եւ թե՛ ադմինիստրատիվ կազմը շատ հուզված էր: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ֆիլմի շնորհանդեսին Մոսկվայից հատուկ ժամանել էր ճանաչված եւ շնորհալի արտիստ Դմիտրի Մազուրովը, ով ֆիլմում փայլուն խաղաց իրեն վստահված դերը:

Нет описания.

— Եկեք անդրադառնանք ֆիլմի սյուժեին…

— Ֆիլմը պատմում է նախքան 44-օրյա պատերազմի եւ պատերազմից հետո ժամանակահատվածի մասին: Այն երկու շատ մոտիկ հարեւանների` Նորոյի եւ Սուրենի ճակատագրերի մասին է: Մարդկանց, ովքեր սիրում են իրենց հողն ու ջուրը: Եվ այդ հողն ու ջուրը սիրող մարդը (ի նկատի ունեմ ֆիլմի ռեժիսորին) միայն կարող էր այդ քայլին գնալ: Լենինականցին եթե մտքին դրել է ֆիլմ նկարել, ուրեմն՝ կնկարի: Ֆիլմի նկարահանմանը օգնել են նրա մոտիկ մարդիկ: Նա նույնիսկ իր սեփական մեքենան է վաճառել, որպեսզի կարողանա աշխատանքն ավարտին հասցնի:

Միայն կխնդրեմ, յուրաքանչյուրը, ով կնայի ֆիլմը, թող ինքն իրեն այդ մարդկանց տեղը դնի, հետո նոր ասի մտքեր` թե ով ինչ ճիշտ կամ սխալ արեց: Ֆիլմում կրակոց չկա: Հոգեբանական դրամա է: Ֆիլմի գլխավոր հերոսը` Սուրենը, երբ իմանում է որդու մահը, չնայած վտանգ է սպառնում իր կյանքին (քանի որ տարածքը հանձնվել է, եւ այդտեղ գալու է ապրելու թշնամին)՝ չի ցանկանում թողնել իր հողը: Ուզում է մնալ այնտեղ, որտեղ իր որդու շիրիմն է: Ֆիլմը պետք է դիտել եւ մտնել այդ մարդկանց հոգեվիճակի մեջ:

Нет описания.

— Դուք ֆիլմում խաղում եք Սուրենի ընկերոջ՝ Նորիկի դերը։ Երբ արդեն ստորագրվում է կապիտուլյացիոն փաստաթուղթը, եւ Նորիկը տունը պետք է թողնի թշնամուն ու հեռանա, որոշում է այն այրել: Ինչպիսի՞ն էին այդ պահին Ձեր ապրումները՝ Նորիկի կերպարում:

-Նորոն, ում կերպարը ես խաղացի, հարազատների, ծնողների մահից հետո տեղափոխվում եւ ապրում է գյուղում: Վերանորոգում է իր պապական տունը եւ ապրում: Սեփական տունն այրելու տեսարանն ինձնից 4 օր պահանջվեց՝ մինչեւ հոգեբանորեն պատրաստվեցի այդ տեսարանը նկարահանելուն: Շատ դժվար է, երբ մարդ անճար է, եւ չկա ելք դուրս գալու ստեղծված իրավիճակից: Նա բարկության պահին ամեն ինչի պատրաստ է, բայց էլի ձեռքը չի գնում այրելու սեփական տունը: Լուցկին տալիս է Սուրենի ձեռքը, որպեսզի նա այրի: Այդ տեսարանը ես չեմ կարողանում անարցունք հիշել:

— Ֆիլմում ռուս խաղաղապահը, բժիշկ չլինելով, փրկում է երեխայի կյանքը։ Ռուս դերասանի խաղը հայ դերասանների հետ ինչպե՞ս անցավ:

— Դմիտրին փայլուն խաղաց իր դերը, որտեղ երեւում են նրա մարդկային գծերը: Նա մաքուր եւ անկեղծ էր իր խաղի մեջ: Մարդ արարածն ինչ ազգից էլ լինի, խիղճ ունի: Չէ որ այնտեղ ինքն ասում է` եթե չօգնենք, երեխան չի ապրի եւ հիվանդանոց չի հասնի: Ֆիլմում մայրը մահացել էր, իսկ երեխայի ապրելը 50/50 էր: Շատ հանգամանքներում այդ տեսակ մարդկանց եւ նրանց ձեռքի տակ եղած իրերի շնորհիվ են մարդկային կյանքեր փրկվել:

Нет описания.

— Չնայած մեր երկրում տիրող հակառուսական տրամադրություններին՝ ֆիլմում ռուս խաղաղապահն օժտված է վեհ մարդկային գաղափարներով։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն հակառուսական տրամադրությունների նկատմամբ, որ հիմա կա մեր երկրում։

— Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել: Գտնում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի եւ իր գործը սիրով անի: Այդ ժամանակ երկիրը երկրի նման կլինի, ազգն էլ՝ ազգի: Շնորհակալ եմ Աստծուց` իմ անցած ճանապարհի, իմ արվեստի նկատմամբ ժողովրդի սիրո եւ ծափերի համար: Շնորհակալ եմ հանդիսատեսից, ովքեր դիտեցին ֆիլմը եւ դրական գնահատեցին մեր աշխատանքը: Շնորհակալ եմ ֆիլմի ռեժիսորից, դերասաններից, օպերատորական աշխատանքից, լուսային եւ նկարչական հագուստի ընտրության հարցում արված ճիշտ եւ գրագետ աշխատանքի համար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 



Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода