Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ. Էդուարդ Շարմազանով
Թավշյա տեռորՓաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ կդառնա ծայրագավառ՝թուրքական վիլայեթ։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության եւ ինքնիշխանության արժեքների մսխողն է։
Նա է ՀՀ ինքնիշխանությունը դարձրել աշխարհաքաղաքական խաղերի առարկա։
Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցուն հանձնողը,2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորաւգրողը,Սեւ լճի 30 տոկոսի համար չպայքարողն ու 41 քառ.կն ինքնիշխան տարածքը թշնամուն առանց պայքարի հանձնողը խոսում է ՀՀ ինքնիշխանությունից։
Ուշադրուլյուն.Նիկոլը հստակ գործում է սիմվոլների հակադրությամբ։
1.Ասեց սեր եւ համերաշխություն բայց բերեց ատելություն։
2.Ասեց վենդետա չի լինելու,բայց բերեց ձերբակալությունների շքեդթ։
3. Ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ,բայց այսօր Ադցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
4. Ասեց հաղթելու ենք,բայց բերեց պարտություն։
5. Ասեց թուրքերը գալիս են ավարտելու հայոց ցեղասպանությունը,բայց թուրքերից դրական ազդակներ է սպասում։
Հիմա էլ ասում է անկախություն,բայց մտքին ՀՀ-ն թուրքական վիլայեթ դառնալու ճանապարհն է բռնել։