21.10.2011 ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում հայտարարության մեջ խոսել է մարտի 1-ի մասին: Նա մասնավորապես ասել է.
«Պահանջել իրավական գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրին, որի հետևանքով օգտագործվեցին Հայաստանի զինված ուժերը, և սպանվեց պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինակոչիկը»:
Հետաքրքիր է այս նախընտրական պայքարի ընթացքում Զարուհի Փոստանջյանը, որպես իրավաբան պատրաստվո՞ւմ է տալ իրավական գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրին: Կամ ընտրվելու դեպքում Երեւանի Ավագանուն առաջարկելու է այդպիսի գնահատական տալ: