Iravunk.com | Դպրոցական երեխա ունենալը եւս կյանքի երջանիկ փուլ է. Գնել Ուլիխանյան
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Կուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Լքված հայեր, միացե՜ք. Ալլա Հակոբյան Գետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Արցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբ Ոսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ) «ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է» Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)

Դպրոցական երեխա ունենալը եւս կյանքի երջանիկ փուլ է. Գնել Ուլիխանյան

Մշակութային

Նոր ուսումնական տարին առանձնահատուկ է Ուլիխանյանների ընտանիքի համար: ԱՄՆ տեղափոխված դերասան, շոումեն ԳՆԵԼ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ դուստրը՝ ՄԱԼՎԻՆԱՆ, առաջին դասարան կհաճախի Գլենդելում: Նրան առաջին անգամ դպրոց են ուղեկցել հայրիկն ու մայրիկը:

«ԱՂՋԿԱՍ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ Է»

«Աղջիկս կհաճախի սովորական ամերիկյան դպրոց, բայց գլենդելյան այս դպրոցում բավականին շատ է հայկական ուղղվածությունը: Օրինակ, ուսուցիչների կեսից շատը հայեր են: Թեեւ աղջկաս ուսուցիչն ամերիկացի է, բայց այսպիսի ծրագիր կա այստեղ, որ երկրորդ դասարանից արդեն հնարավորություն կունենա դասերի կեսը նաեւ հայերեն անցնելու: Այսինքն՝ առաջին դասարանում հիմքը անգլերեն կդնի, բայց երկրորդ դասարանից ծրագրով նաեւ հայերեն կանցնի», - «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնեց Մալվինայի հայրիկը:

Դպրոցի ընտրության հարցում Ուլիխանյանների ընտանիքը մի քանի փաստ է հաշվի առել. «Առաջնայինը նկատի ենք ունեցել տարածքային առումով, թե որ դպրոցն է մոտ: Այստեղ, որտեղ դու ապրում ես, այդ տարածքի դպրոցն էլ պետք է գնա երեխան: Թեեւ հնարավորություն կար մի քանի դպրոցի միջեւ ընտրություն կատարելու, բայց մեր ընկերների կարծիքները հաշվի առնելով, վիզուալ դպրոցը հավանելով՝ ընտրեցինք հենց այս դպրոցը: Նախօրոք մի քանի անգամ գնացել ենք այնտեղ ու զգացել, որ կարելի է երեխային վստահել այդ դպրոցին»:

«ԾՆՈՂԸ ՆԱԵՎ ԿԱՐՈՂ Է ԱՎԱԳ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ ԻՐ ԲԱԼԻԿԻ ՀԱՄԱՐ»

Ըստ հայրիկի, Մալվինան համակերպվել է դպրոց գնալու մտքի հետ. «Նոր ընկերներ, նոր աշխարհ, նոր ուսուցիչ… Այո՛, աղջիկս հաճույքով է գնում դպրոց: Ասեմ, որ այստեղ առաջին դասարանում այդպես ծանրաբեռնված չեն լինում երեխաները: Ավելի շատ խաղային ծրագրով են փորձում երեխաներին գրավել, հետաքրքրացնել իրենց ժամանակը»:

Անդրադառնալով դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ կապված ծնողական մտահոգություններին՝ Գնելն ասաց, որ թե՛ մտահոգությունները, թե՛ պատասխանատվությունը շատ մեծ է, մանավանդ օտար երկրում:

«Այդ մտահոգությունները շատը գալիս է հայի տեսակից, մենք ավելի շատ ենք կապված մեր բալիկների հետ, իսկ օտարներն ավելի թեթեւ են վերաբերվում, հանձնում են երեխաներին դպրոցին ու ուզում, որ նրանք ինքնուրույն դառնան: Իհարկե, ինքնուրույն դառնալուն ես էլ դեմ չեմ, բայց ծնողը նաեւ կարող է ավագ ընկեր լինել իր բալիկի համար ու տեղյակ լինել ամեն ինչից: Եվ, բնականաբար, օտար երկրում, օտար շրջապատում պետք է առաջնահերթ պահել հայի բոլոր սկզբունքները, ավանդույթները, որպեսզի երեխան հայեցի մեծանա: Համենայնդեպս, մենք այնպես ենք դաստիարակում մեր Մալվինային, որ իսկական թասիբով ու նամուսով հայուհի մեծանա: Վստահ եմ՝ այդպես էլ կլինի, ու կապ չունի, թե որ երկրում կամ որ դպրոցում է սովորում», - վստահեցրեց նա:

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼԸ ԵՎՍ ԿՅԱՆՔԻ ԵՐՋԱՆԻԿ ՓՈՒԼ Է»

Վերհիշելով իր դպրոցական տարիները՝ Գ. Ուլիխանյանը նշեց, որ դրանք իր ամենաքաղցր ու ամենաերջանիկ տարիներն էին:

«Ես երկու դպրոց եմ ունեցել. առաջին դասարան ընդունվել եմ մեր գյուղի դպրոցում, իսկ երկրորդ դասարանից արդեն տեղափոխվել եմ Երեւանի թիվ 17 միջնակարգ դպրոց: Բավականին ակտիվ աշակերտ եմ եղել, ավելի ճիշտ՝ մեր ամբողջ դասարանով ակտիվ էինք: Առիթից օգտվելով՝ ջերմ բարեւներ ու շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ուսուցիչներին եւ դպրոցական ընկերներին: Ասեմ, որ բոլորին կարոտել եմ», - շեշտեց Գնելը:

Զուգահեռներ անցկացնելով իր դպրոցական տարիների հայաստանյան եւ այսօրվա ամերիկյան կրթության միջեւ՝ արդեն դպրոցական երեխա ունեցող հայրիկը նշեց մի շարք տարբերություններ:

«Այստեղ դպրոցն ավելի փակ է ծնողի համար: Ես հիշում եմ, որ Հայաստանում ծնողը կարող էր գնալ երեխայի դասարան, երբ ցանկանար: Իսկ այստեղ դպրոցի առաջ երեխային հանձնում ենք եւ մեկ էլ գնում վերցնելու: Իրավունք չունենք պատերից ներս մտնել, գուցե սա ավելի շատ թերություն է կամ առավելություն, չգիտեմ: Ամեն դեպքում, կրթական ծրագիրը բավականին լուրջ է եւ երեք փուլով է իրականացվում՝ փոքրերի դպրոց, միջահասակների եւ ավագ դպրոց: Դրանից հետո նոր գնում են քոլեջ, ապա բարձրագույն ուսումնական հաստատություն: Քանի որ մենք էլ դեռ անփորձ ենք, առաջին անգամ ենք բալիկին դպրոց ճանապարհում, դպրոցի մասին շատ մանրամասների առաջին անգամ ենք ծանոթանում», - ասաց Գ. Ուլիխանյանը եւ առաջին դասարանի շեմին կանգնած բոլոր բալիկներին մաղթեց մեծ հաջողություններ ուսման մեջ:

«Երեւի, ծեծված խոսքեր ասեմ, բայց, իսկապես, մտնում են կյանքի մի նոր փուլ՝ գիտելիքի աշխարհ, որտեղ ամեն ինչ կա, եւ որտեղ ինքնուրույն են դառնում, նոր ընկերներ ու շրջապատ ձեռքբերում: Թող ծնողներն էլ վայելեն այդ տարիները, որովհետեւ դպրոցական երեխա ունենալը եւս կյանքի երջանիկ փուլ է», - «Իրավունքի» հետ զրույցում՝ ամփոփեց իր խոսքը թատրոնում, կինոյում ու հեռուստասերիալներում մի շարք դերեր կերտած դերասանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода