Iravunk.com | «Հայաստանում եւ Երեւանում եվրառեմոնտ» իրականացնողը, որը մոլի հակառուս է, կարգախոսում ռուսերեն բառ է օգտագործում. Ավետիսյան
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսով Լույս չի լինի Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN

«Հայաստանում եւ Երեւանում եվրառեմոնտ» իրականացնողը, որը մոլի հակառուս է, կարգախոսում ռուսերեն բառ է օգտագործում. Ավետիսյան

Ներքաղաքական

ԵՊՀ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ, «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրությունները որակապես տարբերվելու են մյուս ընտրություններից, որովհետեւ ժամանակաշրջանն ու ժամանակահատվածն այնպիսին են, որ չենք կարող դիտարկել որպես լոկ տեղական ինքնակառավարման ընտրություններ: Ըստ Ա. Ավետիսյանի` հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաջադրված քաղաքական ուժերի հիմնական ուղերձներն ունեն քաղաքական բնույթ:

— Լայն արձագանք գտավ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի «Ասեք կանենք» կարգախոսը: Սա աշխատե՞ց, թեկուզ որպես սեւ «փիառ», թե՞ հարվածեց նրան:

— Նախ՝ արձանագրենք, որ քաղաքական ուժերից իշխող կուսակցությունը մեկ տարի շարունակ, ամեն օր իրականացրել է քարոզարշավ, եւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, պարբերաբար օգտագործելով վարչական լծակները, անհավասար պայմաններ է ստեղծել այսօր մրցակցության մեջ հայտնված մյուս քաղաքական ուժերի համար: Տիգրան Ավինյանն ընտրել է դասական քարոզարշավային տեխնոլոգիան, որն է` դեմառդեմ բակային հանդիպումները, որտեղ տրվում են հստակ ուղերձներ, թե՝ «մենք ձեր խնդիրները հավաքագրում ենք, որպեսզի հարցին լուծում տանք»: Ընտրված կարգախոսը հասարակության կողմից միանշանակորեն չընդունվեց, ավելին` խաղարկվեց, եւ նույնիսկ 18+ հումորային մեմեր սկսվեցին տարածվել, ինչպես նաեւ «ասեք՝ կանենք» կարգախոսը վերածվեց «ասում ենք՝ հեռացե՛ք» կարգախոսի եւ նմանատիպ տարաբնույթ բառամթերքներով արտահայտման ձեւերի: Տիգրան Ավինյանի «գազելի» բեմադրությունից հետո, մեկ այլ երկրում գուցե պատասխանատվության ենթարկեին թեկնածուին, որովհետեւ չունենալով համապատասխան վարորդական իրավունք, հրապարակայնորեն խախտելով օրենքը, տեղափոխում էր մարդկանց: Սա PR տեսանկյունից մակերեսային մտածված տեխնոլոգիա էր, որը կիրառվեց ուշադրություն հրավիրելու համար:

— Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն էլ ընտրություններին մասնակցում է` «Շարունակենք, որովհետեւ բոլորիս պետք է» կարգախոսով: Ի՞նչ կասեք նրա քարոզարշավի մասին:

— Հայկ Մարությանի կարգախոսը երկար է, որը դժվար է հիշել: Բայց Երեւանի ավագունու թեկնածուների ֆավորիտը լինելու է Հայկ Մարությանը, մի քանի պատճառներով, նախ՝ հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանած մարդը հայտնվել է մոխրագույնների վանդակում. նախկին չէ, ներկաներին  էլ քննադատում է: Մարդկանց որոշ հատվածը, որ ընտրել է ՔՊ եւ հիասթափվել, ընտրելու է Հայկ Մարությանին: Վերջինս խաղարկային, հումորիկ քարոզարշավ է իրականացնում, շատ նման է Ուկրաինայի նախագահ Զելենսկու քարոզարշավին՝ չնայած այնտեղ ծախսված գումարն այստեղի հետ չես համեմատի: Բայց մի սերնդի համար նա շարունակում է մնալ սիրված կերպար, ինչը վկայում է նաեւ քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո արձանագրած հաջողությունները բեմում: Նրա «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը PR տեսանկյունից լավ մտածված տեխնոլոգիա է, որի ուղերձները համապատասխան PR գործիքներով տեւական ժամանակ է ակտիվորեն տարածվում են՝ թիրախավորելով տարբեր լսարաններ:

— «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանն էլ երեւանցիներին կոչ է անում՝ «Փոխենք ապագան»: Որքանո՞վ  է նրան հաջողվում արդյունավետ քարոզարշավ իրականացնել:

— Մանե Թանդիլյանը եւս երկարաժամկետ աշխատանք իրականացրած թեկնածուներից է, այս քաղաքական ուժն ավելի վաղ էր որոշել իր թեկնածուին եւ հաստատակամ քայլերով առաջ է գնում: Կարգախոսը համահունչ է քաղաքական ուժի եւ հատկապես Ռուբեն Վարդանյանի վարած քաղաքականությանը՝ ապագայի շեշտադրումներով: Քաղաքական ուժի լոգոն գրագետ է արված, գույները համահունչ են եւ ազդեցիկ, ուղերձները հստակ են, քաղաքապետի թեկնածուն հավասակշիռ է: Նոր տեխնոլոգիան, որ կիրառվեց, այն էր, որ «Տիկին նախարար» գեղարվեստական ֆիլմում տրվեցին ասոցիացիաներ, որոնք ուղիղ կապ ունեին Մանե Թանդիլյանի քարոզարշավային թեզերի հետ:

— «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն էլ երգում է` ռոքային դմփ-դմփ-հու ելեւէջներով: Այս կերպ կհաջողվի՞ գրավել երեւանցիների ձայները:

— Այն խորհրդանշանը, որն ընտրել է այս դաշինքը, համահունչ է օրվա օրակարգին: Քարոզարշավն ավելի իմիջային է՝ Անդրանիկ Թեւանյանին շատերը բացահայտում են մեկ այլ դիտանկյունից՝ երգում է, նվագում է, սպորտով է զբաղվում.... Ցուցակում ընդգրկված են հեղինակավոր մարդիկ, որոնք եւս լսարան ունեն: Ռոբերտ Քոչարյանը եւ «Հայաստան» դաշինքը հայտարարեցին, որ աջակցելու են վերջինս, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր հատվածի ձայների մի մասը կստանա հենց այս դաշինքը:

— Անդրադառնանք նաեւ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերին, որո՞նց կառանձնացնեք` իրենց իրականացրած քարոզարշավով:

— Արտակ Զեյնալյանի քարոզարշավը եւս իմիջային է, շեշտադրվում է քաղաքապետի թեկնածուի անցած ճանապարհը, համեստությունը, զսպվածությունը, հարցերի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը, բայց քանի որ քաղաքական ուժն աջակցում է ներկա իշխանություններին, ազդեցությունը չեզոքանում է: Մյուս քաղաքական ուժերի պարագայում ժամանակն այնքան կարճ է, որ դժվար կլինի դիրքավորվել եւ հասանելի դարձնել ուղերձները: Ցավոք, շատերը միայն ընտրական գործընթացներում են հիշում, որ պետք է հաղորդակցվել հասարակության հետ: Քարոզարշավային օրերին դժվար է այդքան շատ տեղեկատվական հոսքերից եւ քարոզարշավային հոլովակներից ընտրել, թե ում ձայն տալ: Մարդիկ ընտրելու են նրանց, ում ճանաչում են: Ընդհանուրի մեջ, եթե դիտարկենք, որեւէ կարգախոս չկա, որ առավել ազդեցիկ լինի, հաճախ կրկնություններ են, արդեն օգտագործված, մի փոքր ձեւափոխված, չնույնականացված: Կարգախոսներից մեկն ամենաանսովորն է՝ «Հայաստանում եւ Երեւանում եվրառեմոնտ» իրականացնողը, որը մոլի հակառուս է, կարգախոսում ռուսերեն բառ է օգտագործում (նկատի ունի Տիգրան Խզմալյանին, -հեղինակ):

— Քաղաքական դաշտում ամեն ինչ տեսած երեւանցուն բավական դժվար է զարմացնել կամ տպավորել  քարոզարշավով: Ի՞նչ է պակասում թեկնածուներին` ավելի գրագետ ընտրողներին ներկայանալու համար:

— Բոլոր քաղաքական ուժերի մոտ էլ նկատելի է հապշտապություն, հաղորդակցային մոդելների ոչ խորքային վերլուծություն, օգտագործված տեխնոլոգիաների ոչ ամբողջական մշակում: Դասական քարոզարաշավային հետազոտություններն էլ տեսանելի չեն, որոնց արդյունքում հեռանկարային ռազմավարական քաղաքականություն կվարվի: Կարճաժամկետ ծրագրերը կարճաժամկետ արդյունք են տալիս եւ մոռացվում են: Եվ մի հստակ ցուցիչ էլ կա, ով ինչքան փող եւ ռեսուրս է օգտագործում, այդքան էլ քվե ստանում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода