ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՊետական դավաճանների կուսակցության գլխավոր թեկնածու Տիգրան Ավինյանն ինքնամոռաց քարոզարշավ է անում Երևանի բակերում: Ամեն ինչ՝ ըստ պլանի՝ նույն դեմքերը, «մեռնեմ բոյիդ», «ցավդ տանեմ», «գոհ ենք», «ապրեք» ոճի սիրո ցույցերը, բնակիչ ներկայացող զոմբի կանայք, որոնց ոչ ոք տվյալ տարածքում չի ճանաչում` ստանդարտ ՔՊ-ական տեխնոլոգիա: Դե իհարկե անցանկալի հարցեր տվող և «Նիկոլ դավաճան» վանկարկողներին լռեցնող «բրիգադն» էլ անպակաս է: Սակայն զարմանալիորեն Տիգրան Ավինյանի կողքից քայլում ու նրա քարոզարշավին ակտիվորեն մասնակցում էր ներկայումս մարդ ծեծելու համար քրեական վարույթով անցնող, Արագածավանի կոմունալ ծառայություններից մեկի տնօրեն, ավելի ճիշտ՝ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ, մի բառում երկու ուղղագրական սխալ կատարող, բացարձակ հակահիգիենիկ ՔՊ-ական ՍՈՒՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում միջադեպ էր գրանցվել, ինչից հետո երեկոյան արագածավանցիները մի քանի ժամով փակել էին ճանապարհը՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը և պահանջելով, որպեսզի պատժվի Արագածավանի կոմունալ վարչության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը:
Իսկ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ դրսևորել է զարմանալի և վաղաժամ ոգևորություն` հայտարարելով. «Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ: Մարդասիրական ոլորտի մեր գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերությունն իր կայքում արդեն հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է. «Լիխտենշտայնի արքայազն Նորին Վսեմություն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված են սննդից ու դեղորայքից»: Հիշեցնեմ, որ դեռևս դեկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամներն ու միջազգային մարդասիրական հանրության ղեկավարները կոչ էին արել հրատապ մարդասիրական օդային օգնություն կազմակերպել դեպի Արցախ»: Դե ինչ, առուն չթռած` «հոպ» մի ասա...
Քիչ է, որ ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻՑ ՔՊ-ն տեսանյութ էր գողացել, հիմա էլ «ՀԺ»-ով կարգին փչացնում է` ի ցույց հանելով, որ Հայկոն նաեւ կարգին ունեցվածքի տեր է: Նա համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 5 բնակարան է հայտարարագրել` բոլորն էլ Պրահայի տարբեր թաղամասերում են: Մարությանը նաեւ 2 բնակարան է ձեռք բերել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Չեխիայում ունեցած՝ Մարությանների անշարժ գույքը, սակայն, միայն բնակարաններով չի սահամանափակվում. էքսքաղաքապետը համատեղ սեփականությամբ 2 բնակելի տուն ունի. մեկը՝ մոտ 253, մյուսը՝ 116 քմ մակերեսով, ինչպես նաեւ՝ բազմաբնակարան շենքի 5 ոչ բնակելի տարածք, 5 ավտոկայանատեղի եւ 4 հողամաս: 2018-ից մինչեւ 2021 թվականը Մարությանը 8 անշարժ գույք է գնել Չեխիայում, որոնցից 1-ը՝ 2020-ին՝ պատերազմի տարում, 4-ը՝ 2021-ին: Ի դեպ, նախկին քաղաքապետի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի հայտարարագրում նա համատեղ սեփականությամբ իրեն պատկանող երկու անշարժ գույք էր հայտարարագրել Երեւանի Կենտրոնում՝ 1 բնակարան եւ 1 ավտոկայանատեղի (Հյուսիսային պողոտայում), որոնք գնել էին 2014-ին: Կարճ ասած` կարգին ապրում է:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ