ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱվաղ, այժմյան ուշագրավ իրադարձությունը գլխավոր գերագույն դավաճանի ասուլիսն է: Քաղաքագիտության դոկտոր ՀՐԱՉՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, ում դժվար է, ՔՊ-ականների ասած, «ռոբասերժադաշնակ» համարել, զարմանալի դետալներ է նկատել. «Քաղաքական գործիչ և մարդ, որի ոչ մի խոսքին չի կարելի վստահել, ում հետ գործ ունենալ չի կարելի: Խուսափելով և խուսանավելով ուղղակիորեն առաջադրված հարցերի պատասխաններից՝ նա ոչ մեկին չպատասխանեց, պետք է ասեմ: Բոլոր հարցերը, բացառությամբ Երևանի ընտրությունների հարցի, վերաբերում էին Արցախին: Ի՞նչ նորություն կա: Ես տեսա վախեցած և անկյուն քշված մարդու՝ մեջը վախ կար, և սա հուսադրող է: Բայց դրա համար չէ, որ գրում եմ. այս ամենը սպասելի է: Ցանկանում եմ կիսվել իմ տպավորություններով հայ լրագրողների աշխատանքի մասին, որոնց «սահմանադրական մեծամասնությունը» երիտասարդ աղջիկներ ու կանայք էին: Ես զարմացա և ուրախացա՝ տեսնելով, թե ինչպես է «ցեղը» վարչապետի որս անում՝ նիզակների հարվածներով նրան քշելով մի անկյուն: Դա ստիպեց գռմռալ՝ ցույց տալով իր իսկական էությունը՝ չարություն, անօգնականություն, կեղծավորություն և խաբեություն»: Իսկ ընդհանուր առմամբ, Նիկոլի խոսքը նողկալի էր` տեսանք ցածրածագում չհայ ռամիկի հոգու ողջ այլանդակությունը:
Էռատո ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ տարօրինակ, զարմանալի կոչով դիմեց արցախցիներին. «Հայաստանում ապրողները քիչ չե՛ն տառապել: Մեծահոգի՛ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում»: Ինչևէ, այդ տարօրինակ գրառման մեջ հետաքրքիր բան է հայտնաբերել ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ Տաթև Թադևոսյանը. «Նիկոլի ասուլիսից հետո, Աննա Հակոբյանը մի հետաքրքիր ստատուս է գրել` ուղղված արցախցիներին: Ակնհայտորեն փորձել է ամուսնու դուրս տված վիրավորական մտքերը սվաղել ու ներողության նման մի բան խնդրել արցախահայությունից: Բազմաթիվ լոլոների կողքին, զարմանալիորեն մի շատ ճիշտ բան է գրել տիկին Աննան, ասելով. «Քաղաքական մանիպուլացիաների մի՛ տրվեք»: Փաստորեն Աննա Հակոբյանն էլ է կարծում, որ իր ազգակործան պատուհասը, ասուլիսում զբաղվել է քաղաքական մանիպուլյացիաներով»: Դե ինչ, սատանայական հոտառությամբ զգացել է, որ Նիկոլն արդեն լրիվ «յուղ է վառում», սակայն հողատուն հասցրել է հակաարցախյան ատելության այնպիսի դոզաներ արտանետել, որ «սվաղելը» առավել քան ուշ է: Մնում է այդ հրեշին մաղթել, որ իր կյանքի լսած վերջին խոսքը լինի Արցախի բարբառով նրա բանտային հսկիչի ասած խոսքը:
Չզարմանաք, եթե մի օր լսեք, որ Արմեն Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին բռնել են «նախկինները»: «Դուք լրիվ Սպարտակի թվի պատմություն եք պատմում: Բոլոր նրանք, ովքեր կալանավորվել են, ես ի՞նչ կապ ունեմ դրանց հետ: Մամիկոն Ասլանյանը, Արմեն Աշոտյանը կալանավորվել են, ես դրանց հետ ի՞նչ կապ ունեմ»,- լրագրողի հարցին, թե ձեր կառավարման օրոք են այս մարդիկ կալանավորվել, այսպես պատասխանեց Նիկոլը: Նա նաև երեսպաշտորեն շնորհավորեց Արմեն Աշոտյանի տարեդարձը: Իսկ հիմա պինդ բռնվեք: Երբ լրագրողը հավելեց, որ քաղաքական մոտիվնեով են կալանավորվել թե՛ Աշոտյանը, թե՛ Ասլանյանը, թե՛ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ, գլխավոր գերագույն դավաճանը ո՛չ ավել, ո՛չ պակաս բարբաջեց. «Ձեր նշած գործերի հետ կապված մեկնաբանություն չունեմ, բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո քաղաքական շատ շրջանակներ ինձ մեղադրում էին Շուշին հանձնելու մեջ: Ես էլ ասում էի Շուշիի հանձնման դրվագը պետք է քննվի: Քննությունը եկավ-հասավ արդյունքի, եղավ կալանավորված անձ: Հետո եղան այդ անձին պաշտպանողներ»: Չէ, այստեղ նույնիսկ «ուրիշ մասնագետն» է անզոր:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ