Iravunk.com | Արցախս եղել է, կա ու կլինի. ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ
Միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Լեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Օրվա խորհուրդ. Ապրիլի 28 Ինչպես ճիշտ լվանալ ելակը Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը 10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային Նպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ

Արցախս եղել է, կա ու կլինի. ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի անդամ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ:

Տիկին Ասրյան, Դուք արմատներով արցախցի եք և կրում եք արցախցի այայի կոչումը: Այսօր Արցախը շատ դժվար օրեր է ապրում, ըստ Ձեզ, ի՞նչ է պետք մեզ, որպեսզի համախմբվենք, և արցախցին ապահով ապրի սեփական հողում:

— Այո, ես ներկայացնում եմ Արցախի կնոջ` այայի կերպարը, որը եղել է գերդաստանի մեծ մայրը: Նրա խոսքը միշտ էլ արժեք է ունեցել:Հայաստանը և Արցախը մի մեծ գերդաստան են: Ես ցանկանում եմ, որ այն, ինչ արվում է, լինի ի շահ Հայաստանի և Արցախի: Մենք պետք է միասին լինենք: Պետք է իրար պաշտպանենք: Պետք է մեկս մյուսի սատար կանգնենք: Մեր Արցախը դարերի խորքից գոյություն ունի: Այսօր ինչ-որ հարյուր տարեկան պետություն, որը ազգություն չունի, Արցախ ու Հայաստան է պահանջում, որպեսզի իր պատմությունը փոխի և վերցնի մեր պատմությունը: Քանի որ մեր արմատները շատ խորն են, ուզում են մեր հողերը վերցնեն, որ իրենք պատմություն կերտեն իբրև հին ազգ: Բայց իրենք ազգություն չեն, այլ ընդամենը ադրբեջանցի են: Իսկ Բաքուն եղել է ինտերնացիոնալ երկիր, որտեղ ամեն ազգ ապրել է: Եվ Արցախում ապրող հարյուր քսան հազար մարդիկ պետք է ապրեն, գոյատևեն, որպեսզի Արցախը նույնպես գոյատևի: Մեր պապերը փոխանցել են մեզ Արցախը: Մենք պետք է պահենք, պահպանենք և փոխանցենք մեր հաջորդ սերնդին մեր պապենական սուրբ հողը: Արցախս եղել է, կա ու կլինի:

Ըստ Ձեզ՝ այսօր մենք ունե՞նք հայրենիքի ցավի մասին մտածող և գործող մտավորականներ :

— Ցավոք սրտի, ես շատ եմ զարմացած մեր մտավորականության լռության վրա: Ինչո՞ւ են լռում: Եթե Արցախը վաղը չլինի, որոշ ժամանակ անց Հայաստանն էլ կգնա թուրքերի, ադրբեջանցիների տիրապետության տակ: Այն ժամանակ ո՞ւմ ես պետք, ա՛յ մտավորական, արվեստագետ` … Չեմ ընդունում նրանց լռությունը: Չէ՞ որ մտավորականությունն է պահում երկիրը իր խոսքով, իր առաջնորդությամբ: Ինչո՞ւ եք լռել: Խոսեք, դուրս եկեք, պահանջեք վարչապետ կոչեցյալից, նախագահից, Ազգային ժողովից Արցախյան հարցի արդարացի լուծումը: Ձեր խոսքը պետք է շատ արժեքավոր լինի: Լռել եք, ամո՛թ է: Դուք էլ չե՞ք հասկանում՝ Արցախը հայկական է, թե՞ ադրբեջանական, ինչպես ասում են` Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում: Արցախը հորդ բոստա՞նն է, թե՞ քո սեփականությո՞ւնն է, որ ճանաչում ես Ադրբեջանի կազմում: Մտավորականություն, ոտքի՛ կանգնեք, մեր երկիրը կործանման եզրին է: Մի՞թե դուք դա չեք զգում: Վախենում եք զրկվեք աշխատանքի՞ց, պաշտոնի՞ց: Ո՞ւմ է պետք ձեր աշխատանքը, եթե վաղը թուրքն է մտնելու ձեր երեխաներին մորթի, բռնաբարի, հայրենիքը կործանի: Միլիոնուկես կոտորեցին, ո՞վ մեղադրեց: Դա էլ կանեն: Եթե մենք միասնական և ուժեղ լինենք, մեզ ոչինչ չեն կարող անել: Կարծում եք, եթե այս վարչապետ կոչեցյալը չլիներ երկրի ղեկին, պատերազմ կլինե՞ր: Իհարկե, չէր լինի: Մահաբեր իշխանությունը եկավ և՛ հողեր տվեց, և՛ պատերազմ բերեց: Բայց ես հավատում եմ, որ մենք կրկին ոտքի կկանգնենք:

Այսօր առաջ է քաշվում խաղաղության պայմանագրի մասին դրույթը: Դուք ի՞նչ կասեք:

— Նախևառաջ, հողերը տալով, մենք խաղաղ չենք ապրելու: Եվ հետո նա կարողանում է բոլորին համոզել: Պատերազմի հաշմանդամին` երկու ոտքը չունեցողին ինքը համոզում է, թե ինչ անենք, երկու ոտքը չկա, պրոթեզ կդնենք: Գնա քո, կնոջդ ու երեխաներիդ ոտքերը կտրի, պրոթեզ դիր ու համարվի նորմալ մարդ:

Երբ զրուցում եք Արցախում ապրող Ձեր բարեկամների հետ, ի՞նչ են ասում:

— Ամեն օր էլ զրուցում եմ նրանց հետ: Վիճակը շատ վատ է: Այս վերջին ժամանակները արդեն չեն կարողանում ապրել: Արցախցիներն իրենց բանջարանոցները, հողերը մշակել, ցանել էին, բայց կարկուտ ու փոթորիկ եղավ և քշեց տարավ բերքը: Դա նման էր՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում ասացվածքին: Կարկուտը եկավ, ամեն ինչ ջարդեց, փշրեց, քշեց տարավ:

Ի՞նչ կարծիք ունեք Արցախի նախագահի նստացույցի վերաբերյալ:

— Նա ինչո՞ւ է նստացույց անում: Իրար հետ ձեռք ձեռքի տված՝ հողերը, զենք-զինամթերքը տվեցին, բանակը ոչնչացրին, կոտորած արեցին և դեռ իրենց աթոռին կառչած են: Պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ պատերազմը տանուլ տան և դեռ շարունակեն նստել երկրի ղեկավարի աթոռին: Անհապաղ պահանջում եմ Արցախի և Հայաստանի ղեկավարների հրաժարականը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода