ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱզատ ու արդար ընտրություննե՞ր Երևանի ավագանիում: Իյա՛, իրո՞ք... Փոքր-ինչ փորփրում ենք համացանցը և կարդում. «Անկախ դիտորդ» դաշինքը տեղեկություններ է ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻ հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ ու հրահանգել իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: ՔՊ-ն, Պապոյանը, համայնքապետը հերքում են, բայց համոզել չեն կարողանում. ի վերջո, կան կոնկրետ ձայնագրություններ, փաստեր, ցուցակներ»: Կարող են ոչ միայն հերքել, այլ նաև բոլոր սրբություններով երդվել, զի աքսիոմատիկ ճշմարտություն է` ՔՊ-ականները բացարձակ անսուրբ են: Զի միայն բացարձակ անսուրբ չհայ չմարդը կարող է կողմ լինել` ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում: Իսկ Գևորգ Պապոյանի այդպիսի ելույթները ոչ ոք չի մոռացել: Դե, դավաճանությանը սովոր տղա է` սկզբում դավաճանեց ՀՀԿ-ին, դարձավ ՔՊ-ական, իսկ ՔՊ-ն նոր չէ, որ դրսևորվել է որպես կապիտուլյանտական կուսակցություն:
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն արձանագրում է. «ԵԿՄ-ի 30-ամյակի միջոցառման ժամանակ ինչ-որ մեկը փառաբանում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Ու ես հանկարծ հիշեցի, որ նույն մարդը 1999 թվականին Սպարապետի հասցեին ինչ էր գրում իր թերթում»: Այդ ինչ-որ մեկը, ինչպես արդեն կռահեցիք, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆ էր: Եվ ոչ միայն փառաբանում էր, այլև զազրելի փորձ արեց համեմատվելու, թե` տեսեք-տեսեք, Վազգեն Սարգսյանն էլ չի ծառայել բանակում: Սակայն ի տարբերություն քեզ, ա՛յ հողատու, Վազգենը բանակ էր ստեղծել, հաղթական բանակ, նաև սերունդներին ռազմահայրենասիրական դաստիարակություն տված Երկրապահ: Իսկ քո ստեղծածը մի բանսարկու, ստախոս և շանտաժիստ թերթոն էր և երկիր քանդող մի ՔՊ, որը կուսակցություն կոչել էլ չի կարելի Եվ դո՛ւ, որ քանդել ես Վազգենի ստեղծածը, հիմա զարմանալի կեղծավորությամբ փառաբանում ես Վազգենին: Մնում է ևս մեկ անգամ արձանագրել, որ Նիկոլից նողկալի միայն Նիկոլն է, և հորդորել ընթերցողներին` եթե լսում եք նրա հրապարակային ելույթները, դա արեք բացառապես հակագազով, որպեսզի գարշահոտությունից շնչահեղձ չլինեք:
Այն, որ աշխարհաքաղաքական հսկաները երկդիմի են և անբարո, նորություն չէ: Իսկ որ եվրակառույցները հսկայական պոռնոհարթակ են, հաստատեց Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր ՄԱՐՏԻՆ ԶՈՆԵԲՈՐՆԸ. «Չնայած Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և բազմաթիվ կառավարություններ կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը շարունակում է խստացնել շրջափակումը՝ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս մարդասիրական օգնություն տրամադրել: ՄԱԿ-ի դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, իրավաբանորեն պարտադիր կարգով հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է դյուրացնի բեռների և մարդկանց անարգել փոխադրումը Լաչինի միջանցքով: Մինչ Եվրախորհրդարանը պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հանդեպ, եթե նրանք չկատարեն դատարանի հրամանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջերս ողջունեց Ադրբեջանի առաջարկը՝ նրանց կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Սա աղետալի ազդանշան է, քանի որ Ադրբեջանը ևս մեկ անգամ պարգևատրվում է միջազգային իրավունքին չհետեւելու համար»: Գերմանացին դեռ զարմանում է, իսկ մենք` վաղուց չենք զարմանում:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ