ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԳլխավոր գերագույն դավաճան ԺԵԽԸՆՏԻՐ ՆԻԿՈԼԸ նոր մեթոդ է մտածել՝ դատաիրավական համակարգը էլ ավելի գրպանային դարձնելու: Մասնավորապես՝ շրջանառության մեջ է հայտնվել մի նախագիծ, ըստ որի՝ դատավորները, դատախազները և քննիչները պետք է պարտադիր կարգով հրապարակեն նաև տեղեկություններ իրենց ընտանիքների անդամների կուսակցական պատկանելության վերաբերյալ: Սա պարզ խայտառակություն է, որի նպատակը հետևյալն է՝ մի կողմից՝ զտել համակարգն ու դրանում թողնել միայն ՔՊ-ացվածներին՝ ողջ համակարգը է՛լ ավելի արդյունավետորեն ստրկացնելու, մյուս կողմից՝ զարկ տալ ՔՊ-ի մասսայականացման գործընթացին, որի անհրաժեշտությունը Նիկոլը հիմա շատ է զգում. առանց աճող վարչական ռեսուրսի ՔՊ-ն պարզապես ոչինչ է: Մեծ է հավանականությունը, որ այս միտումը շարունակություն կստանա նաև այլ համակարգերում՝ նախարարություններից՝ դպրոցներ ու բուհեր: Դե ինչ, ՔՊ-ն զարմանալիորեն նախանձում ու ընդօրինակում է սովետական КПСС-ին` քանի որ «երանելի» տարիներին առանց կոմկուսի տոմսի, որևէ առաջընթաց հնարավոր չէր, այդ կարմիր տոմսին տիրանալու համար կաշառք էին տալիս` ընդհուպ «Ժիգուլի» ավտոմեքենայի գնի չափ: Բայց «կարմիրները» գոնե բան էին կառուցում` ի տարբերություն սրանց… Սրանց թվում է, որ կկարողանան ՔՊ-ի տոմսը դարձնել այնքան հրապուրիչ կարիերիստների համար, որ այդ տոմսի համար փող տվողներ լինեն: Սակայն մոռանում են, թե ինչպես 1988-ին նույն КПСС-ի տոմսերը հայտնվեցին աղբարկղերում:
Շատերն ապշած են, թե բուհերում ինչքան թափուր տեղեր են մնացել, և զարմանում են, թե ուր է անէացել հայերի ձգտումը` կրթություն ստանալու: Դրա առնչությամբ հետաքրքիր դիտարկում ունի քաղաքացիական ակտիվիստ ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ. «Ես իմ ոլորտից ասեմ: 17 տարեկան երեխան գալիս մատուցող է աշխատում, ամիսը 400-500 հազար փող է ստանում ու ինչ ուզում անում է, չես կարող մի բառ ասես, որովհետև որ ասես, կթողնի կգնա կողքի սրճարանում կաշխատի: Օգտագործում է վերջին «Այֆոնը», հագնում է բրենդային հագուստներ, շուրջը իրա նման անհոգ տղեքն ու աղջիկները: Հիմա էդ 17 տարեկան երեխուն կարո՞ղ ես համալսարան ուղարկես, պարզ է չէ՞, ասելու է` ինչին է պետք: Ու այսպես դառնում ենք անկիրթ, փողասեր ու անձնական հաճույքների հետևից վազող, անհոգ հասարակություն»: Դե ինչ, եթե ժամանակին մատուցող աշխատելը ուսանողների համար կողքից եկամուտ ստանալու միջոց էր, հիմա դա վերածվում է երազանքի մասնագիտության:
Դե եթե սրանք Հայաստանը վերածում են Էրմենիստան վիլայեթի, ապա զարմանալի չէ, որ բարձրագույն կրթության «պրեստիժը» անկում է ապրում` վիլայեթին պետք է միայն սպասարկման ոլորտ: Այդ պայմաններում օրինաչափ է, որ ՊԵԿ նախագահ, հաճախ ԳՄՕ ճագարի հետ համեմատվող ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հպարտությամբ անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին. «Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, Մարգարայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ կավարտվի, բայց` շուտով»: Հարցին՝ աշխատանքների ավարտից անմիջապես հետո կբացվի՞ սահմանը, Բադասյանը պատասխանեց. «Դա ՊԵԿ իրավասության շրջանակներում գտնվող հարց չէ: Մեր խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության պատշաճ իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք դա իրականացնում ենք»: Դե, ժամկետները երևի թե գիտի նրա վերադասը` գլխավոր գերագույն կապիտուլյանտը, մեկ էլ սատանան, միգուցե նաև` սատանիստուհի Էռատոն:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ