«Իրավունք». Երեւանի քաղաքապետի «խոպանչի» թեկնածուն
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, տարվա մեծ մասն անց է կացնում Միացյալ Նահանգներում: Ավելին` ըստ մեր աղբյուրների, նա այնտեղ իրավաբանական բավականին հաջողված ընկերություն ունի:
Թե ինչու է հանկարծ որոշել իր ապահով կյանքը թողած` մտնել ընտրապայքարի մեջ Հայկ Գրիգորյանը, որի կուսակցությունը 2018 թ. ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել էր ընդամենը 0,33 տոկոս ձայն, ակնհայտ է, որ նպատակը բոլորովին էլ քաղաքային իշխանության ղեկը ստանձնելը չէ: Այլապես կստացվի, որ Հայրենիքում պաշտոն ստանալը նրա համար լինելու է «խոպան» գալու պես մի բան` այն էլ վնասով: