ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԳյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆՆ արձանագրել է խունտայի ապշեցուցիչ ստորության փաստ հենց Դրոշի օրը. «Առավոտյան կապիտուլյանտը որոշել էր հերթական անգամ հրաժարվել Արցախից և դա արտահայտվել էր Կոռնիձորում տեղակայված հայկական անցակետում նոր պաստառ տեղադրելով, որի վրա գրված է եղել «Բարի գալուստ Հայաստան», սրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ հրաժարվում է Արցախից: Քանի որ յուրաքանչյուր գործողություն Փաշինյանն իրականացնում է Ալիեւի հետ համաձայնեցված և համահունչ, ադրբեջանցիներն էլ կամուրջի սկզբնամասում փորձել են տեղադրել իրենց դրոշը, և հերթական քայլը անել Արցախը ամբողջապես գրավելու իրենց ծրագրերի համար: Այս ամենը դուր չգալով մեր տղաներին` սկսվել է հրմշտոց, ապա` հրաձգություն: Թշնամին երեք անգամ փորձել է դրոշ բարձրացնել, առաջին երկու փորձը կասեցվել են մեր տղաների կողմից, երրորդը` բնության (քամին դրոշանման լաթը պոկել տարել է)»: Սակայն նիկոլաքարոզիչները ստորաբար վարվեցին. «Իշխանական տելեգրամյան ալիքների տարածած լուրը, թե ազերները կարողացել են դրոշ բարձրացնել ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականությանը չի համապատասխանում և հերթական մանիպուլացիան է Հայաստանում հակառուսական տրամադրություններ թեժացնելու գործում»:
Իսկ «Երևանի թքող տղա» ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ սիրտը զարմանալիորեն նոր ընդդիմություն ուզեց, և նա ԱԺ-ում հանդես եկավ հերթական նողկալի ելույթով: Դիմելով ՀՅԴ-ին` նա մասնավորապես ասաց. «Ձեր կուսակցության 133 տարվա ընթացքում բոլոր իշխանությունների հետ համագործակցել եք, մինչեւ հիմա դեռ չենք կարողանում ձեր համագործակցության արդյունքը մաքրել: Դուք ընդդիմություն չե՛ք, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փողերով զբաղեցնում եք դաշտն ու չե՛ք թողնում, որ ընդդիմություն ձեւավորվի: Մեզ ընդդիմությո՛ւն է պետք»: Նա նաև տարակուսեց, թե ինչու ընդդիմությունը արտահերթ ընտրություններ չի պահանջում և քննարկումներ չի անում ՔՊ-ի հետ: Ալեն, քննարկումներ անում են օրինական իշխանության հետ, իսկ օկուպացիոն վարչակարգերի հետ քննարկելու բան չկա, նրանց դեմ պայքարում են ազգային-ազատագրական շարժումների գործիքներով: Համ էլ` ի՞նչ 133 տարի, օրինակ այդ ե՞րբ է ՀՅԴ-ն համագործակցել սովետական իշխանությունների հետ: Եվ կարո՞ղ ես ապացուցել, որ ՀՅԴ-ին ֆինանսավորում են երկրորդ և երրորդ նախագահը: Համ էլ այդ ի՞նչ նոր «ընդդիմություն» ես ուզում, Վազգեն Սարգսյանի անարժան եղբայր Արամի պես գրպանայի՞ն:
Մինչ այս տականքները զբաղված են Արմեն Աշոտյանի դեմ քաղաքական հալածանքով, զուգահեռաբար զարմանալիորեն զոհված հայտարարեցին ՀՀԿ խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ` տարածելով կեղծ լուր, իբր զոհվել է ողբերգական ավտովթարում: Այս դեպքում Մարկ Տվենը կասեր` «իմ մահվան լուրերը փոքր-ինչ չափազանցված են», իսկ Տիգրան Վարդանյանը պարզաբանում է. «Անասունների մի հատ կուտոկ չի հանգստանում էլի ոչ մի ձև: Էս 5 տարվա մեջ թվով 3-րդ նման դեպքն ա, չհաշված ֆեյքերի գրոհները: Մարդ էլ տանը նստած լինի, ասեն ավտովթարից զոհվել ա: Ստեղ են ասել` հարություն եմ առել, այ վիժվածքներ: Ըզբանս հանճարոյն էլ տալու եմ գլխներիդ»: Ի դեպ, նույնանման սրիկայություն ժամանակին արվել էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի նկատմամբ: Դա ամենևին էլ չի կարելի համարել զուտ անասնական կատակ` բա որ հարազատները կարդան կեղծ լուրն ու վատանա՞ն: Կազմակերպիչներն էլ առաջնորդվում եմ սրիկայական տրամաբանությամբ, կպավ` կպավ...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ