ՆԻԿՈԼԸ` ԵՐԿՈՒ «ԱՏՈՄԱՅԻՆ» ԱԹՈՌԻ ՎՐԱ
ԶարմանքՉար լեզուներն ասում են, որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը «Եվրասիան իմ տունն է» ցուցահանդեսի «Ռոսատոմ» տաղավար այցից շատ առաջ քաղաքական որոշում է կայացրել ՀՀ ատոմային էներգետիկայի ապագայի մասին: Գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը կիրականացվի ռուսական ընկերության միջոցով: Իսկ մինչեւ 800 մեգավատ հզորությամբ 2 փոքր ատոմակայանների կառուցումը կտրվի ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից ժամանած կապալառուներին: Ընդ որում, ասում են, թե Նիկոլը առավել նախընտրելի է համարում ոչ թե ֆրանսիական, այլ ամերիկյան տարբերակը` «ձրի դագաղ լինի, կես մետր էլ կարճ» սկզբունքով, քանզի ամերիկացիներն առաջարկել են ձրի մոդուլային ատոմակայան, այսպես կոչված՝ «փորձարարական շահագործման» ռեժիմով: Իսկ այն, որ դրա ռիսկերը դեռեւս հնարավոր չէ գնահատել, կապիտուլյանտին հետաքրքրում է նույնքան, որքան արցախցիների ճակատագիրը: