Iravunk.com |  «Փառատոները նախ ճիշտ պետք է կազմակերպվեն». ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսով Լույս չի լինի Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան

 «Փառատոները նախ ճիշտ պետք է կազմակերպվեն». ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրականագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԻ hետ:

— Սկսվում է Երեւանյան գրքի միջազգային փառատոնը: Ի՞նչ կարծիք ունեք նման փառատոների մասին:

— Փառատոները, նախ, ճիշտ պետք է կազմակերպվեն: Պիտի երեւան երկրի լավագույն գրողները, նրանց գրքերը: Եվ այդ դեպքում փառատոնի ընթացքում ընթերցողը պատկերացում կկազմի այսօրվա գրականության եւ նրա հեռանկարների մասին:

— Մերօրյա ժամանակակից գրողներից ո՞ւմ եք նախապատվություն տալիս:

— Թերեւս ամենածանր հարցը՝ գրականագետին... Այս հարցից շատերն են խուսափում: Տալ անուններ՝  նշանակում է... խիզախել: Այս օրերին նորից վերընթերցում եմ Սլավիկ Չիլոյանին: Նա մերօրյա չէ, բայց նորից ուզում եմ հասկանալ իրեն, բացել բանաստեղծության թաքնագրերը: Այսօր, օրինակ, ուսանողներիս համար կարդում էի Վահան Զանոյանի եւ Բենիկ Ստեփանյանի բանաստեղծությունները... Իսկ նախապատվություն շատերին եմ տալիս:

— Այսօրվա սերունդը գրական ո՞ր ժանրին է նախապատվություն տալիս:

— Դժվար է ասել... Ինձ թվում է՝ լավ բանաստեղծության սպասում են  այնպես, ինչպես պապակ մարդը կսպասի մեկ բաժակ ջրի: Նրանք փնտրտուքի մեջ են: Ճաշակ ունեն, անշուշտ: Հաճախ են գնում վեպի ետեւից: Տարված են այս ժանրով: Սուր սյուժեներ են սիրում: Փոքրիկ մի տողում մեծ իմաստներ են գտնում: Հետաքրքիր են, եւ գրողները պիտի իմանան այս մասին:

— Ամենատարածված սխալը ո՞րն է գրողի, որի պատճառով չի ընդունվում եւ չի ունենում ընթերցողներ:

Այնքան նուրբ է գրող եւ ընթերցող հարաբերությունը: Տեսե՛ք, գրողը ընթերցողին է ներկայացնում իր ստեղծագործությունը, կարդում նրա համար թովչությամբ: Ընթերցողը ժպտում է լսելիս, եւ գրողին թվում է, որ նա այլեւս իրենն է: Սակայն այդպես չէ: Ընթերցողը լա՛վ գիտի՝ ի՛նչ է պետք իրեն: Այսպիսով, եթե կոպիտ ասենք, ապա այն, ինչ դուր չի գալիս ընթերցողին, հենց գրողի «սխալն է»: Շատ կարեւոր է այդ կարծիքը: Վերջինս շատ անկեղծ է իր դիտարկումներում: Նա հոգու ծալքերում զգում է կեղծը, շինծուն, անհամարձակը: Եվ միանգամից որսում է նորարարին, ի՛ր գրողին: Իհարկե, ես խոսում եմ լավ ընթերցողի մասին, նաեւ՝ միջին: Ընթերցել կարողանալը մեծ հմտություն է: Պետք է աշխատել, որ մեր հասարակության մեջ շատանան հայ ժամանակակից գրականություն կարդացողները, պետք է նրանց պատրաստել դրա համար:

— Արտասահմանյա՞ն, թե՞ հայ գրականությանն են այսօր երիտասարդներն ավելի շատ նախապատվություն տալիս:

— Կան արդի հայ գրականությանը հետեւող երիտասարդներ: Նրանք կարդում են, քննարկում, սպասում այդ հեղինակների նոր ժողովածուներին: Սակայն նրանք քիչ են: Մեր երիտասարդներն ավելի շատ տարված են օտարալեզու գրականությամբ: Սա է իրականությունը:

— Ազգային ոգին, գաղափարախոսությունը այսօր կա՞ մեր ժամանակակից գրողների ստեղծագործություններում:

— Անշո՛ւշտ... Դա չի կարող կորչել: Կան ե՛ւ բանաստեղծներ, ե՛ւ արձակագիրներ, որոնց համար դա շատ կարեւոր ասելիք է...

— Այսօր ամեն ինչ քաղաքականացված է: Ի՞նչ կասեք գրականության մասին: Գրականության միջոցով գաղափարների փոխանցում կամ նոր մտածողության ձեւավորում կա՞:

— Ոչ այդքան շեշտված, ինչպես դա երեւում էր Հակոբ Պարոնյանի եւ Երվանդ Օտյանի, Թումանյանի ու Չարենցի գործերում: Գրականությունը կենսաստեղծ է: Եվ եթե գրողը դիմում է այդպիսի միջոցի, ուրեմն՝ զգում է դրա անհրաժեշտությունը: Իսկ եթե լա՛վ է պատկերում, ուրեմն՝ կարող է նաեւ մտածողություն ձեւավորել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода