Iravunk.com | Հույժ գաղտնի կամ՝ Top secret
Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Հույժ գաղտնի կամ՝ Top secret

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հետխորհրդային արդեն անկախացած հանրապետությունները հայտնվեցին քաղաքական, տնտեսական լուրջ խնդիրների առջեւ։ Լրջագույն խնդիրներ առաջացան կենսաբանական, գիտահետազոտական ինստիտուտներում եւ լաբորատորիաներում, վերջիններս մնացին առանց ֆինանսավորման, փակման եւ ոչնչացման եզրին ու դարձան Արեւմուտքի համար ցանկալի ավար։ Գրեթե այս բոլոր լաբորատորյաներն իրենց գիտատեխնիկական եւ նյութական բազաներով հայտնվեցին հիմնականում ամերիկյան կառավարության եւ մասնավորապես՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ձեռքերում։ Միայն Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաներում գտնվող շտամների արժեքը 2013-ին գնահատվում էր 2 միլիարդ դոլար։

Դեռեւս 90-ականներին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավար Ջորջ Տենորտը ծրագրեց ստեղծել կենսաբանական գործակալներ (агент), որոնց միջոցով հնարավոր կլինի թիրախավորել գենոմը, լավ իմանալով տվյալ տարածաշրջանի, տվյալ բնակչության պոպուլյացիան։ Միկրոօրգանիզմները, որոնք համարվում են պաթոգեններ, կարող են օգտագործվել հակառակորդի կենդանի ուժի վրա ներազդելու համար: «Թշնամիների» դեմ կենսաբանական պատերազմի մեթոդը՝ մարտական շտամների օգտագործումն ընտրելով ՝ԱՄՆ-ն թիրախավորելով Ռուսաստանը՝ նրա սահմանների շուրջ հարեւան հետխորհրդային հանրապետություններում բացեց կենսալաբորատորիաներ։ Իհարկե, դրանք իբրեւ կոչված են գյուղատնտեսական, սննդային եւ առողջապահական խնդիրների ուսումնասիրությանը, բայց իրականում ունեն երկակի նշանակություն։

ԱՄՆ-ն 25 երկրում արդեն ունի 700 կենսաբանական լաբորատորիա։

2001թ. Ռուսաստանը կենսաբանական զենքի կոնվենցիայի նոր մեխանիզմներ առաջարկեց, որից ԱՄՆ-ն հրաժարվեց։ Այսպիսով՝ ազատելով իրեն պատասխանատվությունից եւ անկախ փորձագիտական ուսումնասիրություններ անցկացնելու հնարավորությունից։ Ամերիկյան օրենսդրությամբ իրենց երկրի սահմաններում նման լաբորատորյաների գործունեությունն արգելված է։ Ուշագրավ է այն փաստը, որ բոլոր այդ լաբորատորիաները ֆինանսավորվում եւ վերահսկվում են Պենտագոնի կողմից, այնտեղ աշխատում են հիմնականում ԱՄՆ քաղաքացիներ եւ նրանք բոլորը օգտվում են դիվանագիտական անձեռնամխելիությունից։

Կենսաբանական այս լաբորատորիաների երկակի նշանակության, գաղտնի գործունեության մասին ավելի ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի Ուկրաինայում հատուկ գործողությունների արդյունքում, ռուսական կողմի մոտ հայտնվեցին այդ լաբորատորիաների գաղտնի փաստաթղթեր։ Միայն Ուկրաինայի տարածքում գործում են 30 կենսաբանական լաբորատորիա, որոնց ստեղծման եւ գործունեության համար ծախսվել է 200 միլիոն դոլար, Վրաստանում ծախսվել է 150 միլիոն, Ղազախստանում՝ 130 միլիոն։ Վրաստանում գործող տարածաշրջանում թերեւս ամենամեծ եւ հայտնի լաբորատորյան՝ սենատոր Լուգարի անվան լաբորատորյան է, որը 2014 թվականին վերազինվել է եւ սկսել մի նոր կենսաբանական ծրագիր «Sand Fly» («Ավազե ճանճեր»), որի ուսումնասիրության առարկան վերոնշյալ ճանճերի միջոցով լեշմանելոզ հիվանդության տարածումն է։ Պատկերացրեք այս հարուցիչի միջոցով 62 հազար մարդու վարակելու համար Պենտագոնը կծախսի ընդամենը 2,86 ցենտ, ինչ խոսք բավականին արդյունավետ զինատեսակ է։

2014թ-ին Վրաստանում 34 մարդ մահանում է մի հիվանդությունից, որի հարուցիչը վերջին անգամ ակտիվ է եղել 1969 թ. Կոնգոյում, այն կոչվում է Կոնգո-Ղրիմյան տենդ, քանի որ առաջին անգամ հայտնվել էր Ղրիմում 1940-ականներին։ Հարեւան Աբխազիայում անհասկանալիորեն հայտնվում են Զիկա վիրուսի հարուցիչ կրող մոծակներ։ Այն, որ այս կենսաբանական լաբորատորիաներում ստեղծվող պաթոգեն, միկրոօրգանիզմների կենսազդող շտամների պրոբացիաները փորձարկվում են մարդկանց վրա, ավելի քան ակնհայտ է։

2016թ թվականին Խարկովում, որտեղ նույնպես լաբորատորիա կա, այն էլ դպրոցի հարեւանությամբ՝ 26 օրում 20 զինծառայող է մահանում վիրուսից, որի կլինիկական ախտանիշները նման էին, H1N1-ի, նույն Խարկովում 248 պացիենտ մահանում է հեպատիտ C-ի դեմ փորձարկվող 2 անուն դեղորայքից։

2017թ.-ին նմանօրինակ գաղտնիության շղարշով պատված դեպք է տեղի ունենում Հայաստանում։ Մարտունիում տնային կենդանիների անկում է լինում։ Գյուղացիների պնդմամբ՝ դա դաբաղ հիվանդությունն էր, բայց ԱՄՆ-ի դեսպանատան «հորդորով», անմիջապես ցուցումով տեղի իշխանությունները հնարավոր ամեն բան անում են դեպքը թաքցնելու համար։

Հայաստանում կենսաբանական լաբորատորյաներ գործում են 2010 թ.-ից, դրանք թվով 12-ն են։ Եվ զարմանալի զուգադիպությամբ՝ բոլոր երկրներում դրանք տեղակայված են բնակելի շենքերի, անգամ դպրոցների եւ մանկապարտեզների հարեւանությամբ։ Հայաստանում այդ լաբորատորիաները գործում են 3-ը Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Իջեւանում։ Այդ բոլոր լաբորատորյաները ստեղծվել են գյուղատնտեսական եւ սննդի անվտանգության, առողջության պահպանման նպատակներով, քանի որ Հայաստանում նույնպես օրենքով արգելված են կենսալաբորատորիաների գործունեությունը։ Ընդունենք, որ դրանք սոսկ ռեզիդենտ լաբորատորիաներ են, ապա ինչո՞ւ են դրանք վերահսկվում եւ ֆինանսավորվում Պենտագոնի կողմից։

Հայաստանում այդ լաբորատորյաների աշխատանքներին ներգրավված են ԱՄՆ-ի ռազմական, բժշկության կենտրոնի (NMRC-F) Ցամաքային ուժերի, Վոլտեր Ռիդի անվան կենտրոնի (WRATR) ինֆեկցիոն հիվանդությունների գիտահետազոտական կենտրոնի (USAMRIID) մասնագետները։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում այս լաբորատորիաների ստեղծման եւ կենսագործունեության համար ծախսվել է 50 մլն դոլար։ Երեւանում ռեֆերենտ-լաբ կառուցելու համար Պենտագոնը հատկացրել է 15,5 մլն դոլար։ Գյուղնախարարությանը հատկացրել է 4,1 մլն դոլար սննդի անվտանգության ապահովման լաբորատորիայի համար։ Առողջապահության վերահսկման եւ կանխարգելման ազգային ինստիտուտին հատկացվել է 9,8 մլն դոլար. ուշադրություն՝ շենքի սեյսմակայունության ապահովման  համար։

Ակնհայտ է, որ այդ լաբորատորիաներն ամենեւին էլ չեն գործում ի բարօրություն տվյալ երկրների, ավելին՝ դրանք յուրօրինակ մահակ են նաեւ այդ երկրների իշխանությունների դեմ։ 2018 թվականին, օրինակ, իշխանափոխությունից մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ պաշտպանական, սպառնալիքների նվազեցման գործակալության DTRA-ը տեղեկացնում է Ազգային Անվտանգությանը, կենսաբանական ծրագրերի ղեկավարի փոփոխության մասին, առանց բացատրությունների նոր ղեկավար է նշանակվում Բրանդ Սեգալը, ով մինչ այդ ղեկավարում էր Ուկրաինայում DTRA-ի նույնանուն ծրագրերը։

Կենսաբանական լաբորատորիաների գործունեության հետ կապված մեծ աղմուկից հետո՝ Վաշինգտոնի կառավարությունը հայտարարեց եւ հավաստիացրեց, որ դրանք գործում են ՀՀ Կառավարության վերահսկողության ներքո, պատկանում են ՀՀ-ին, թափանցիկ են եւ հասանելի փորձագետների համար։ Իր հերթին Փաշինյանն էլ անդրադառնալով այդ խնդրին՝ հայտարարեց, որ լաբորատորիաները ՀՀ-ի 100% սեփականությունն են։ Չգիտեմ, ինքներդ որոշեք վստահել եւ հավատալ ՀՀ իշխանություններին, թե՝ ոչ։

Հասարակական գործիչ

ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода