Այսօր Արարատ Մանյանը կդառնար 21 տարեկան
ՀասարակությունԱրարատ Արմենի Մանյան.
Այսօր 44 օրյա պատերազմի հերոս Արարատ Արմենի Մանյանը կդառնար 21 տարեկան: Ծնվել է 2002թ. փետրվարի 1-ին Երևանում։ Սովորել է Աբովյան քաղաքի Հայաստանի '' ԴՕՍԱԱՖ '' Համահայկական Հայրենասիրական Հասարակական կազմակերպությունում , որտեղ էլ ստացել է թրթուրավոր քարշիչի մեխանիկ-վարորդի վարման վկայական ։ Ծառայել է Խոջալուի զորամասում 27 օր և այդ կարճ ժամանակահատվածում հրամանատարական կազմի զինակից ընկերների մոտ մեծ հեղինակություն է վայելել ՝ իր խիզախության , մարդկային հատկանիշների շնորհիվ։
Այդ խիզախությունն ու արիությունը նա ցուցաբերեց պատերազմի ողջ ընթացքում արժանի հակահարված տալով թշնամուն ։
Չի թաքնվել , չի նահանջել , խիզախաբար առաջ է գնացել կամավորական խմբի հետ ։ Իր ամենագնաց տեխնիկայով բլուր է գրավել և հայկական դրոշը կանգնեցրել և հզոր մարտերի ժամանակ թշնամու հազարավոր զորքերի են ոչնչացրել ։ Հումորով , կենսուրախ էր ,միևնույն ժամանակ լրջախոհ և ուշիմ։ 24 օր թեժ մարտերի է մասնակցել և զոհվել հոկտեմբերի 20-ին Մարտունի 2-ի թեժ մարտերի ժամանակ :
Ըստ ականատես ծառայակիցների ՝ պատերազմի օրերին իր չենթարկվող ու ինքնուրույն բնավորությունը , ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը փրկել է ընկերներից ու ծառայակիցներից շատերին։