«Ալ-Հիլալը» երկարաժամկետ ծրագրեր ունի Մեսսիի վերաբերյալ
Սպորտ
Sky Sports-ը հայտնում է, որ «Ալ-Հիլալը» ցանկանում է Մեսսիին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Տրանսֆերի դեպքում Մեսսին տարեկան կվաստակի ավելի քան 200 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը բանակցություններ են վարում դրա երկարաձգման շուրջ։
Նույնիսկ եթե հարձակվողը որոշի մնալ Եվրոպայում, սաուդցիները կգերադասեն հետաձգել խաղացողի ձեռքբերման փորձը, քան ընդհանրապես հրաժարվել այս տրանսֆերից։
Սաուդցիները մտադիր են առաջիկա մրցաշրջաններում ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեին և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին: