Iravunk.com | Արեւմուտքը փորձում է հրաժարվել Երկրորդ աշխարհամարտի արդյունքներից
ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ Նիկոլ

Արեւմուտքը փորձում է հրաժարվել Երկրորդ աշխարհամարտի արդյունքներից

Վերլուծություն

Նա­խօ­րե­ին հայտ­նի դար­ձավ, որ ԱՄՆ իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շել են Կի­եւ տե­ղա­փո­խել 31 M1 Ab­rams տանկ: Դա նա­եւ հաս­տա­տեց Սպի­տակ տան ներ­կա­յա­ցու­ցի­չը: Էլ ա­վե­լի մեծ թվով ծանր տան­կեր՝ Le­o­pard 2-ներ կտա, կամ այլ երկր­նե­րի կթույ­լատ­րի հատ­կաց­նել Գեր­մա­նի­ան: Ու հենց այս վեր­ջին հան­գա­մանքն է, որ շատ ա­վե­լի լուրջ խնդիր­ներ են ա­ռաջ բե­րում, քան ան­գամ բուն տան­կե­րի տրա­մադ­րու­մը:

ԱՐ­ՄԱ­ԳԵ­ԴՈ­ՆԻՑ 1.5 ՐՈ­ՊԵ ՊԱ­ԿԱՍ

Ի­րա­կա­նում, ան­գամ ա­րեւմ­տյան մաս­նա­գետ­ներն են խոս­տո­վա­նում, որ ա­րեւմ­տյան այդ տան­կե­րը ինչ-որ չա­փով, ի­հար­կե, կազ­դեն ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի վրա, սա­կայն դրանց դե­րը ո­րո­շիչ չի կա­րող լի­նել մի քա­նի ա­ռում­նե­րով: Նախ, ըստ հայտ­նի տվյալ­նե­րի, Գեր­մա­նի­ան, ընդ­հա­նուր առ­մամբ, ար­տադ­րել է տար­բեր մո­դի­ֆի­կա­ցի­ա­նե­րի մոտ 2.5-3 հա­զար Leopard 2: Մի մա­սը շար­քից դուրս ե­կած վի­ճա­կում է, մի զգա­լի մա­սը հա­զիվ ռու­սա­կան Т-72-ի մա­կար­դա­կի է հաս­նում: Սար­քին եւ ժա­մա­նա­կա­կից տան­կե­րի մի­այն փոքր մա­սը կա­րող են տալ Ուկ­րա­ի­նա­յին, տար­բեր հաշ­վարկ­նե­րով՝ ընդ­հա­նուր առ­մամբ, ա­ռա­վե­լա­գույ­նը 200 տանկ: Մո­տա­վո­րա­պես նույ­նը կա­րե­լի է ա­սել 1970-80-ական­նե­րի ծնունդ M1 Abrams-նե­րի մա­սին: Լավ տան­կեր են, բայց, ըստ ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր մաս­նա­գետ­նե­րի, դրանց մի­այն վեր­ջին մո­դի­ֆի­կա­ցի­ա­նե­րը մի­գու­ցե կկա­րո­ղա­նան ռե­ալ մար­տա­դաշ­տում T-90М «Պրո­րիվ»-նե­րի հետ մրցակ­ցել, ընդ ո­րում, այդ վեր­ջին մո­դի­ֆի­կա­ցի­ա­նե­րը չէ, որ տա­լիս են Կի­ե­ւին: Վեր­ջա­պես, այդ վեր­ջին մո­դի­ֆի­ակ­ցի­ա­նե­րը գեր­մա­ն­ա­կան եւ ա­մե­րի­կյան տան­կե­րի գա­գաթ­նա­կետն են. դրան­ցից այն կողմ ան­գամ հե­ռան­կա­րա­յին տան­կեր նրանք չու­նեն: Փո­խա­րե­նը Ռու­սաս­տա­նի տրա­մադ­րու­թյան տակ դեռ կա T-14 «Արմա­տան», որն աշ­խար­հում եր­րորդ սերն­դի մի­ակ տանկն է, այ­սինքն` ամ­բողջ գլխով ա­ռաջ է մնա­ցա­ծից: Ճիշտ է, դրանք դեռ նոր են մտել սպա­ռա­զի­նու­թյուն, բայց նա­եւ քա­նիցս կադ­րեր են տա­րած­վել, որ մար­տա­դաշտ մեկ­նել պատ­րաստ­վող ստո­րա­բա­ժա­նում­նե­րը «Արմա­տա»-նե­րով վար­ժանք­ներ են անց­կաց­նում:

Այ­սինքն, ո՛չ տեխ­նո­լո­գի­ա­կան եւ ո՛չ էլ քա­նա­կա­կան ա­ռու­մով ա­մե­րի­կյան եւ գեր­մա­նա­կան տան­կե­րը, ինչ­պես վեր­ջերս նա­եւ Զե­լենս­կին ա­սաց, պա­տե­րա­զմում ո­րակ չեն փո­խում: Սա­կայն կան այլ նրբե­րանգ­ներ, ո­րոնք էլ Կի­ե­ւին Abrams-ներ եւ Leopard-ներ տա­լու ար­դյուն­քում գլո­բալ ի­րա­վի­ճա­կը սրե­ցին մին­չեւ ան­նա­խա­դեպ մա­կար­դակ՝ էլ ա­վե­լի տե­սա­նե­լի դարձ­նե­լով ա­պո­կալիպ­սի­սի գա­ղա­փա­րը:

Այն, որ ի­րա­վի­ճակն ի­րոք ծայ­րա­հեղ լուրջ է, հու­շե­լու ե­կավ նա­եւ, այս­պես կոչ­ված, «Ահեղ դա­տաս­տա­նի ժա­մա­ցույցը»: Դեռ 1947թ.-ից մեկ­նար­կած այդ նա­խագ­ծի է­ու­թյունն այն է, որ մաս­նա­գետ­նե­րի խում­բը փոր­ձում է դրա մի­ջո­ցով ցույց տալ, թե աշ­խար­հը որ­քա­նով է մոտ գտնվում մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մին, ո­րը ժա­մա­ցույ­ցի վրա նշված է՝ որ­պես կես­գի­շեր: Եվ ա­հա, նա­խօ­րե­ին ա­մե­րի­կյան մաս­նա­գետ­նե­րի խում­բը սլաք­նե­րը եւս 10 վայր­կյա­նով մո­տեց­րել է «մի­ջու­կա­յին կես­գի­շե­րին»՝ դա կա­պե­լով ուկ­րա­ի­նա­կան հա­կա­մար­տու­թյան հետ: Այս­պի­սով, այս պա­հին «մի­ջու­կա­յին ա­պո­կա­լիպ­սի­սի կե­տին» մնա­ցել է 90 վայր­կյան, մի ցու­ցա­նիշ, ո­րը եր­բե­ւի­ցե չի գրանց­վել, այդ թվում՝ Կա­րի­բյան ճգնա­ժա­մի օ­րե­րին, երբ հա­մար­վում էր, որ բա­խումն ան­խու­սա­փե­լի է: «Մենք ապ­րում ենք ան­նա­խա­դեպ վտան­գի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, եւ դա­տաս­տա­նի օր­վա ժա­մա­ցույցն ար­տա­ցո­լում է այդ ի­րա­կա­նու­թյու­նը: Կես­գի­շե­րին 90 վայր­կյա­նը ա­մե­նա­մոտ ժա­մա­նակն է, ո­րը եր­բե­ւէ ե­ղել է, եւ մեր փոր­ձա­գետ­նե­րը այս փաս­տին ան­լուրջ չեն վե­րա­բեր­վում: ԱՄՆ կա­ռա­վա­րու­թյու­նը, ՆԱ­ՏՕ-ի նրա դաշ­նա­կից­նե­րը եւ Ուկ­րա­ի­նան երկ­խո­սու­թյան բազ­մա­թիվ ու­ղի­ներ ու­նեն: Մենք խրա­խու­սում ենք ղե­կա­վար­նե­րին՝ ամ­բող­ջու­թյամբ ու­սում­նա­սի­րել դրանք բո­լո­րին, որ­պես­զի հետ շրջեն ժա­մա­ցույ­ցը»,- սլա­քի այդ նոր տե­ղա­շար­ժի հետ կապ­ված ա­սաց «Bulletin of the Atomic Scientists»-ի նա­խա­գահ եւ գոր­ծա­դիր տնօ­րեն Ռեյ­չել Բրոն­սո­նը:

Ընդ ո­րում, Ար­մա­գե­դո­նից 90 վայր­կյան պա­կաս ցու­ցա­նիշն ար­ձա­նագր­վեց, երբ դեռ չկար Ուկ­րա­ի­նա­յին տան­կեր տա­լու ո­րո­շու­մը: Այ­սինքն, այս պա­հին էլ ա­վե­լի մոտ ենք Ար­մա­գե­դո­նին:

ԳԵՐ­ՄԱ­ՆԻ­ԱՆ ԳՆԱՑ ԵՐ­ՐՈՐԴ ՌԵՅ­ԽԻ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀՈՎ

Ա­մեն դեպ­քում, ծայ­րա­հեղ սուր վի­ճա­կի մա­սին է խո­սում նա­եւ այն ար­ձա­գան­քը, ո­րը տան­կե­րի պատ­մու­թյու­նից հե­տո ե­կավ Մոսկ­վա­յից: Օ­րի­նակ բե­րենք Վի­են­նա­յում անվ­տան­գու­թյան ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան Ե­ԱՀԿ ֆո­րու­մում Ռու­սաս­տա­նի պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար Կոնս­տան­տին Գավ­րի­լո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը. «Մենք նա­խազ­գու­շաց­նում ենք Կի­ե­ւի ռազ­մա­կան մե­քե­նա­յի ա­րեւմ­տյան հո­վա­նա­վոր­նե­րին` մի­ջու­կա­յին սադ­րանք­ներն ու շան­տա­ժը խրա­խու­սե­լուց: Մենք գի­տենք, որ Leopard 2 տան­կը, ինչ­պես նա­եւ Brad­ley եւ Mar­der հե­տեւ­ա­կի մար­տա­կան ​​մե­քե­նա­նե­րը զին­ված են ու­րա­նի մի­ջու­կով զրա­հա­թա­փանց ար­կե­րով, ո­րոնց օգ­տա­գոր­ծու­մը հան­գեց­նում է տա­րած­քի աղ­տոտ­մա­նը, ինչ­պես ե­ղավ Հա­րավս­լա­վի­ա­յում եւ Ի­րա­քում: Այն դեպ­քում, երբ նման ար­կեր մա­տա­կա­րար­վեն Կի­ե­ւին ՆԱ­ՏՕ-ի ծանր զին­տեխ­նի­կա­յի հա­մար, մենք դա կդի­տար­կենք որ­պես Ռու­սաս­տա­նի դեմ «կեղ­տոտ» մի­ջու­կա­յին ռում­բե­րի օգ­տա­գոր­ծում՝ դրա­նից բխող բո­լոր հետեւանքներով»: Նկա­տենք, որ ա­ռանց այդ ար­կե­րի, նշված զրա­հա­տեխ­նի­կան է­ա­պես կորց­նե­լու է է­ֆեկ­տի­վու­թյու­նը՝ ա­նըն­դու­նակ դարձ­նե­լով ռու­սա­կան «Պրո­րիվ»-նե­րի դեմ պայ­քա­րում: Ընդ ո­րում, ար­դեն իսկ կան չհաս­տատ­ված լու­րեր, որ նման ար­կեր տրա­մադր­վում են: Իսկ դա նշա­նա­կում է, որ ցան­կա­ցած պա­հի այդ փաս­տը ֆիք­սե­լով, Մոսկ­վան կա­րող է հայ­տա­րա­րել, որ են­թարկ­վել է մի­ջու­կա­յին հար­ձակ­ման՝ դրա­նից բխող պա­տաս­խա­նով հան­դերձ:

Այս ի­րա­վի­ճա­կում կա նա­եւ այն հար­ցը, թե նման հնա­րա­վոր հե­տե­ւանք­ներն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, ԱՄՆ-ն ին­չո՞ւ գնաց այս քայ­լե­րին, ի՞նչ է հե­տապն­դում: Մոսկ­վա­յից ե­կած մեկ այլ ար­ձա­գանք նա­եւ այս հար­ցի պա­տաս­խանն է տա­լիս՝ մատ­նան­շե­լով ի­րա­կան խնդի­րը, ո­րը բխում է Կի­ե­ւին գեր­մա­նա­կան Leopard-ներ տա­լուց, եւ, կրկնենք, որ այդ խնդիրն ա­մե­նե­ւին էլ ա­ռա­ջին հեր­թին ռազ­մա­կան կող­մը չէ:

Այս­պես, Գեր­մա­նի­ա­յում Ռու­սաս­տա­նի դես­պան Սեր­գեյ Նե­չա­ե­ւը մատ­նան­շեց այն ի­րա­կան ի­մաս­տը, որն իր հիմ­քում ու­նի Կի­եւ­ին Leopard 2 տան­կեր մա­տա­կա­րա­րե­լու Բեռ­լի­նի ո­րո­շու­մը: Ըստ դես­պա­նի. «Այս չա­փա­զանց վտան­գա­վոր ո­րո­շու­մը հա­կա­մար­տու­թյու­նը տե­ղա­փո­խում է առ­ճա­կատ­ման նոր մա­կար­դակ եւ հա­կա­սում է գեր­մա­նա­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին՝ ԳԴՀ-ի՝ հա­կա­մար­տու­թյան մեջ չներ­քաշ­վե­լու ցան­կու­թյան մա­սին: Եվս մեկ ան­գամ հա­մոզ­վե­ցինք, որ Գեր­մա­նի­ան, ինչ­պես իր ա­մե­նա­մոտ դաշ­նա­կից­նե­րը, շա­հագրգռ­ված չէ ուկ­րա­ի­նա­կան ճգնա­ժա­մի դի­վա­նա­գի­տա­կան լուծ­մամբ, այն ստեղծ­ված է նրա մշտա­կան էս­կա­լա­ցի­ա­յի եւ Կի­ե­ւի ռե­ժի­մը ա­վե­լի ու ա­վե­լի մա­հա­ցու զեն­քե­րով մղե­լու հա­մար: Կար­միր գծերն ան­ցյա­լում են»: Բուն փաս­տը մատ­նան­շե­լով, Նե­չա­եւն ա­ռաջ տա­րավ հիմ­նա­կան միտ­քը, որ Բեռ­լի­նի նման ընտ­րու­թյու­նը Մոսկ­վա­յի կար­ծի­քով մեկ բան է նշա­նա­կում՝ Գեր­մա­նի­ան սրա­նով վերջ­նա­կան մեր­ժում է` ճա­նա­չել ռուս ժո­ղովր­դի հան­դեպ պատ­մա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նա­ցիզ­մի սար­սա­փե­լի, ժամ­կետ­ներ չնա­խա­տե­սող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար: Կարճ ա­սած, որ այս­պի­սով Գեր­մա­նի­ան չե­ղար­կում է 1945թ.-ի պար­տու­թյան փաս­տը եւ, խա­չա­կիր տան­կեր ու­ղար­կե­լով Ռու­սաս­տա­նի դեմ, Շոլ­ցը գնում է Հիտ­լե­րի ճա­նա­պար­հով: Նա­եւ, որ ներ­կա Գեր­մա­նի­ա­յին այդ ուղ­ղու­թյամբ են մղում այն նույն անգ­լո­սաք­սո­նա­կան ու­ժե­րը, ո­րոնք 1930-ական­նե­րից սկսած նա­խա­պատ­րաս­տե­ցին եւ Ռու­սաս­տա­նի դեմ ուղ­ղե­ցին Հիտ­լե­րին:

ՇՈԼՑՆ Ա­ՄԵ­ՆԵ­ՎԻՆ ԷԼ ՀԻՏ­ԼԵՐ ՉԷ, ՔԱ­ՇԸ ՉԻ ՆԵ­ՐՈՒՄ

Ի­հար­կե, հաս­կա­նա­լի է, որ Շոլ­ցը սո­վո­րա­կան կա­մա­կա­տար է, ո­րե­ւէ կերպ չի կա­րող հա­վակ­նել Հիտ­լե­րի դե­րին: Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ ա­մե­նե­ւին էլ նա չէր ո­րո­շո­ղը՝ տան­կեր ու­ղար­կի Ուկ­րա­ի­նա, թե՝ ոչ: Ա­ռա­վել եւս, որ նա, ըստ ա­մե­նայ­նի, նա­եւ հաս­կա­նում է, թե խա­չա­կիր տան­կեր Ռու­սաս­տա­նի դեմ ու­ղար­կե­լը խոր­քա­յին ի­մաս­տով ինչ է նշա­նա­կում, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ հի­մա 1941թ.-ը չէ, ներ­կա­յումս Գեր­մա­նի­ան մոխ­րա­կույ­տի վե­րա­ծե­լու հա­մար Մոսկ­վա­յից ոչ թե 4 տա­րի, այլ հաշ­ված րո­պե­ներ կպա­հան­ջվեն: Այս ա­մե­նով հան­դերձ, դժվար չէ հաս­կա­նալ, որ ոչ թե Շոլ­ցը, այլ՝ անգ­լո­սաք­սո­նա­կան հա­մա­կարգն է այս ա­մե­նով փաս­տա­ցի չե­ղար­կում Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի ար­դյունք­նե­րը:

Մյուս կող­մից, Վա­շինգ­տո­նը դեռ փոր­ձում է ա­մեն ինչ ա­նել, որ Մոսկ­վան այս ա­մե­նին կտրուկ գործ­նա­կան պա­տաս­խան չտա: Հա­մե­նայն­դեպս, Սպի­տակ տան Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խորհր­դի ռազ­մա­վա­րա­կան հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի հա­մա­կար­գող Ջոն Քիր­բին, ով, ի դեպ, այս կա­շան ե­փող­նե­րից մեկն է, սկսել է ար­դա­րա­նալ, թե ԱՄՆ-ը չի ան­տե­սում Մոսկ­վա­յի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը «կար­միր գծե­րը հա­տե­լու ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան մա­սին, Կի­եւ­ին փո­խանց­վող օգ­նու­թյու­նը չի սպառ­նում Ռու­սաս­տա­նին. «Մենք ան­լուրջ չենք ըն­դու­նում այն, ինչ ա­սում են: Տան­կե­րը պետք է օգ­նեն Ուկ­րա­ի­նա­յին ար­դյու­նա­վետ պայ­քար մղել ի­րենց ինք­նիշ­խա­նու­թյունն ու տա­րածք­նե­րը պաշտ­պա­նե­լու եւ տա­րածք­նե­րը վե­րա­դարձ­նե­լու» եւ այլն: Սա­կայն դրա­նից բուն փաս­տը՝ Եր­կրորդ աշ­խար­հա­մար­տի ար­դյունք­նե­րը չե­ղար­կե­լը չի փոխ­վում, եւ դա հաս­կա­նում են բո­լո­րը:

Սա­կայն հռե­տո­րա­բա­նու­թյունն այս­տեղ քիչ դեր ու­նի: Այ­սինքն, ան­կախ ա­րեւմ­տյան ար­դեն ա­նի­մաստ այս բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, ողջ խնդրի է­ու­թյու­նը տե­ղա­փոխ­վել է գործ­նա­կան հար­թու­թյուն: Այն է, Ռու­սաս­տա­նի դեմ ստեղծ­ված է ա­րեւմ­տյան լայն կո­ա­լի­ցի­ա, դրա ի­րա­կան նպա­տակ­նե­րը մատ­նանշ­ված են: Գու­մա­րած, Զե­լենս­կու շուր­թե­րով Ա­րեւ­մուտ­քը հայ­տա­րա­րում է, որ բա­նակ­ցու­թյուն­ներ, այն է՝ դի­վա­նա­գի­տա­կան լու­ծում­ներ ո­րո­նել չեն ու­զում: Նույնկերպ Կրեմլն ար­ձա­գան­քեց, որ այ­լեւս Կի­ե­ւի հետ բա­նակ­ցե­լու ո­րե­ւէ ի­մաստ չի տես­նում: Այ­սինքն, ա­մեն բան տե­ղա­փոխ­վեց ռազ­մա­դաշտ, ինչ­պես 1940-ական­նե­րին էր: Ով այս­տեղ կու­նե­նա հա­ջո­ղու­թյուն, նա էլ կթե­լադ­րի հե­տա­գա պայ­ման­նե­րը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 



ԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода