Iravunk.com | Ի՞նչ է իրականում կատարվում ՊՆ նախկին շենքի տարածքում
«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը

Ի՞նչ է իրականում կատարվում ՊՆ նախկին շենքի տարածքում

Ներքաղաքական

Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ Պռոշյան համայնքի մոտ` Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստանած պատերազմի մասնակիցների ու զոհվածների ընտանիքները մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Այստեղ ապաստան են գտել հարյուրավոր ընտանիքներ, որոնց մանկահասակ երեխաները ցրտին ու մթին հայտնվել են անելանելի իրավիճակում: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են նրանք հայտնվել այս տարածքում, ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել հենց տեղում:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐՆ ԱՊԱՍՏԱՆ ԳՏԱՆ

Պարզվում է` ՊՆ նախկին շենքում ոմանք բնակություն են հաստատել արդեն մի քանի ամիս, ոմանք էլ` մի քանի տարի: Արդյոք անօրինական են ներխուժել տարածք, մեզ հակադարձեցին` ներկայացնելով ստորագրությամբ եւ զորամասի կնիքով մատյան:

«Մենք` ներքոստորագրյալներս զեկուցում ենք այն մասին, որ 2022 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:15-ին, կապված նախկին ՊՆ-ի տարածքի հանձնման-ընդունման հետ (պահակները ազատվել են դիմումի համաձայն) կատարեցին հանձնում` պահակակետի ու մատյանի: Մատյանը բաղկացած է 100 թերթից` լրացված է 53-րդ էջը: Հանձնեցինք տեղում ապրող Տարոն Հովհաննիսյանին», - ասված է գրության մեջ: Սա թերեւս հիմք է տվել համարելու, որ տարածքը պաշտոնապես հանձնվել է տեղում ապրող բնակչին, ընդունողներն էլ, որպես բարի կամքի դրսեւորում, օթեւան են տվել շենքում կամավորականների, դիրքապահների, զոհվածների ու ազատամարտիկների ընտանիքների: Ըստ տեղացիների` տարածքը աղբի մեջ կորած է եղել, մաքրել են, քիչ թե շատ ապրելու համար հնարավորություն ստեղծել ու գոյատեւում են, որովհետեւ գնալու տեղ չունեն: Եվ շնորհակալ են քաղաքացի Լեռնո Պետոյանին, ով այդքան ընտանիքների ապահովել է տնով, վստահեցնում են` նա իրենց կողքին է, իրենք էլ` իր: Այլ մանրամասներ այս անձի մասին պարզել չհաջողվեց:

Ընտանիքի հինգ անդամներով ՊՆ նախկին շենքում ապաստանած ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այն պնդումներին, թե այդուհանդերձ, իրենց այնտեղ գտնվելն անօրինական է, շեշտեց. «Այս տարածքը երեք տարի է` անտերության էր մատնված: Եկել ենք, տեր ենք կանգնել, ծառերն ենք ջրել, տարածքն ենք մաքրել, թույլ չենք տվել գողություն անեն: Բա ո՞ւր էին այդ ասողներն այսքան ժամանակ: Մենք ՀՀ քաղաքացի ենք ու իրավունք ունենք մեր երկրում ապրելու, երեխա ունենալու, սահման գնալու»:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԶՐԿՎԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ

Ըստ էության, շենքի լույսը կտրելու հիմնական դրդապատճառը եղել է այն, որ այնտեղ ապաստանածները ստիպված լինեն լքել տարածքը: Բայց տարածքի էլեկտրիկ ՄԱՐՏԻՆ ԴԱՎԹՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ երկու հարյուրից ավելի մարդ է արդեն շենքում ապրում, որոնք անգամ եկել էին համաձայնության էլեկտրահաշվիչներ տեղադրելու վերաբերյալ, որպեսզի նորմալ էլեկետրաէներգիա ունենան եւ վճարումներն էլ կատարեն, բայց որեւէ պատկան մարմնից արձագանք չկա:

«Մոտ մեկ շաբաթ առաջ եկել են ու վերեւից կտրել հոսանքը: Սա խնդրի ճիշտ լուծո՞ւմ է: Ինչպե՞ս կարելի է այսքան ընտանիքի թողնել առանց հոսանքի: Թող մեկնումեկը գա եւ ասի` ես եմ այս ամենի տերուտիրականը, այսպես պիտի հարցը լուծվի: 200 ընտանիք խնդրում է լույս` Եղվարդի էլեկտրացանցից», - ասաց Դավթյանը:

«Ինքս հերոսի մայր եմ, կյանքում չեմ շահարկել իմ սուրբ որդու անունը, բայց այսօր դիմում եմ պատկան մարմիններին, ինձ ասում են` քեզ տուն չի հասնում: Ես տուն չունեմ, տան վարձը դարձրել են 160 հազար, վիրահատված եմ, եկել եմ, ինձ այստեղ տուն են տվել, էլ ոչ մի բան չեմ ուզում, ինչի՞ են իմ լույսը կտրում: Ես լույս եմ դրել հողի տակ, որ իրենք ամբողջ կյանքում չեն կարող ունենալ, որովհետեւ իրենք են բոմժը: Ոստիկաններից որի՞ երեխեն այսօր տաք տանը նստած չէ: Երեխա ունեցողը, ով հայր կամ մայր է կոչվում, կյանքում այսպիսի բան չի անի, ինչպես սրանք են վարվում», - հավելեց 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Խորեն Հաջաթյանի մայրը` ԱՍՅԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԱՐԱԾՔՆ ԱԶԱՏԵԼ

Դեռեւս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով` կառավարությունը Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը, որն ամիսներով անտերության է մատնվել, ամրացրել է ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն: Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել է պատկան մարմիններին` բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Դե իսկ ոստիկանությունն էլ անցել է գործի: Էլեկտրաէներգիայից զրկված այս մարդիկ անգամ փորձեցին ճանապարհ փակել` իրենց հարցի լուծումը գտնելու համար, սակայն ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով նախ բացեց ճանապարհը, հետո էլ զգուշացրեց, որ, միեւնույնն է, ստիպված են լինելու լքել այս տարածքը, որը համարվում է պետական:

Տեղի բնակիչներից ազատամարտիկ ԲԱԲԿԵՆ ԱՎԱԳՅԱՆՆ ասաց, որ հատուկ մտածված քանդում էին շենքը, իրենք էլ կռված տղերքով որոշել են ընտանիքներով հանդերձ այդ տարածքում բնակություն հաստատել ու պահպանել այն:

«Մեզ թող չխանգարեն, ոտքի տակ չընկնեն: Թող վարչապետը լուծում տա այս հարցին: Հայաստանում լիքը ազատ տեղեր կան, թող ՊԵԿ-ը որտեղ ինչ ուզում է սարքի: Թող սա էլ ազատամարտիկների թաղամաս լինի: Այսինքն` մենք ոչ մի բանի արժանի չէի՞նք: Սահմանում առաջինը մենք ենք, իսկ հիմա պետք չե՞նք ոչ մեկին: Լիքը ազատ հողեր կան, թող տան ՊԵԿ-ին: Իսկ ո՞վ է ասում, որ ՊԵԿ-ին են տվել, բա ես էլ լսել եմ, որ մի մեծահարուստ է առել այս տարածքը, ուզում են հյուրանոց կառուցել», - նշեց Ավագյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода