Կորուսված Արծվաշենի հերոսական անցյալից
ՊատմականԹիֆլիսում 20-րդ սկզբներին հրատարակվող «Հորիզոն» հասարակական, գրական, քաղաքական օրաթերթի 1915 թ. օգոստոսի 15-ի համարում հրապարակվել է Արծվաշենի հերոսական անցյալի հետևյալ դրվագը. «Այս այն հերոսական գիւղն է, թուրք գիւղերով շրջապատւած, որ 1905/6 թ. երկու խոշոր յարձակման ենթարկւեց աւելի քան տասը հազար խուժանի կողմից և պաշտպանւելով՝ առաջին անգամ 10 սպանւած տւաւ և 25 վիրաւոր, բայց գիւղը չտւաւ, իսկ երկրորդ անգամ նոյն իսկ թնդանօթային կրակի ենթարկւեց աւելի լաւ պատրաստւած ոյժերի կողմից, բայց՝ լուսաբացից մինչև երեկոյ կռւելով, մի վիրաւոր անգամ չտւաւ, շնորհիւ այն ուժեղ դիսցիպլինայի, որ տիրում էր առաջին կռւից յետոյ։ Այս հերոսական ինքնապաշտպանութիւնը մի գեղեցիկ էջ կազմեց Ղազախ-Շամշադինի այդ ժամանակւայ կռիւների պատւաբեր յաջողութեանց շարքում … » ։
Աշոտ Մանուչարյան
Պ. գ. թ., դոցենտ