Iravunk.com | Որոնք են ամանորյա մեր ավանդական կերակրատեսակ-աղոթքները
Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման Հովհաննիսյան Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում Որ դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց

Որոնք են ամանորյա մեր ավանդական կերակրատեսակ-աղոթքները

Մշակութային

Շուտով հրաժեշտ կտանք 2022-ին եւ մեծ հույսերով ու սպասումներով կողջունենք 2023 թվականը: Իսկ թե ամանորյա հայկական սեղաններին ի՞նչ ավանդական կերակրատեսակներ պետք է լինեն, պարզեցինք «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ, հայտնի խոհարար ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՑ:

— Ամանորին ավանդական հայկական ընտանիքներում ինչպիսի՞ ուտեստներ է ընդունված պատրաստել:

— Ոչ միայն Ամանորին, այլ մեր բոլոր տոներին տոնածիսական կերակրատեսակների կերակուրներ պետք է լինեն: Այսինքն` բոլոր տոների համար մեր խոհանոցում տոնածիսական կերակուրներ կան: Բայց Ամանորինը մի քիչ ավելի շատ են: Այդ առումով ամենածիսականը, ամենատոնականը քաշիկան է կամ Նավասարդի հարիսան, որը սովորական հարիսայից տարբերվում է նրանով, որ չի խառնվում: Եվ չի խառնվում նրա համար, որ գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն: Երկրորդը` տարեհացն է, երբ խմոր են անում, հաց են թխում եւ խմորի մեջ հատիկ կամ մետաղադրամ են դնում: Եվ տան անդամների քանակով բաժանում են: Ում ընկավ մետաղադրամը կամ հատիկը, այդ տարին նրա համար հաջող կլինի: Կճախաշը պատրաստվում է հատիկավորներից` լոբի, սիսեռ, ոսպ՝ տարին առատ լինելու համար, իսկ անուշապուրը պատրաստվում է, որ տարին անուշ լինի: Տոլմաների տարատեսակներ կան: Պասուց տոլման մտավ մեր տոն բոլորովին վերջերս, քանի որ Ամանորը հիմա նշվում է պահքի ժամանակաշրջանում: Նախկինում մենք Ամանորը նշել ենք օգոստոսի 11-ին եւ մարտի 21-ին: Այլ տոնական կերակուրները` ամիչը, լցոնած հավը եւ հնդկահավը նույնպես տոնական են համարվում: Այդ օրը սեղանին շատ չրեր էին դնում, աղանձ: Խմորեղենների հատուկ տեսակներ: Հատկապես արեւի խորհրդանիշ կլոր գաթան: Մեր ծիսական կերակուրները սրանք են: Ծիսական ասելով՝ դրանք այն կերակուրներն են, որոնք նպատակով են պատրատված: Կարելի է նաեւ դրանց անվանել կերակրատեսակ-աղոթքներ կամ սպասելիքներ:

— Պարոն Մամուլյան, որո՞նք են Ամանորի տարածված խոհանոցային սխալները:

— Այդ սխալները միայն Նոր տարուն չեն անում: Մենք ընդհանրապես հեռացել ենք մեր խոհարարական ավանդույթներից: Եվ մենակ Ամանորին չէ, որ հայկական կերակրատեսակներ չենք պատրաստում: Արդյոք մեր ավանդույթը մենք այսօր պահում ենք: Ո՛չ... Բոլորը սերիալներ են նայում եւ ազատ ժամանակ հավի բուդն ու կարտոֆիլը դնում են ջեռոցը եւ եփում, որ ժամանակ չկորցնեն: Իսկ մերը գիտական հենքի վրա հիմնված, շատ աշխատատար խոհանոց է: Իզուր չէ, որ մեր տատիկները մեծ սիրով եւ ժամերով պատրաստում էին իրենց սիրելիների համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել համայն հայության Ամանորը: Եվ ուզում եմ որ գալիք տարին կրթվելու, կարգապահ լինելու, հողին կպչելու, շատանալու, ուժեղանալու տարի լինի: Եվ ամեն մեկս պետք է հասկանանք, որ մեր հայրենիքի հաջողությունը եւ հզորությունը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը` ես եմ: Մեզ հարկավոր է ուղղակի ուժեղանալ: Եվ արդար է, որ ապագան տնօրինում են ուժեղները, որովհետեւ հենց ուժեղներն էլ կերտում են ապագան: Ինչքան մենք նվնվանք եւ այս ու այն կողմ նայենք` չուժեղանալով, մենք միշտ թույլ ենք լինելու: Ուզում եմ, որ գալիք տարվա մեջ մի ժամ ուշ քնենք, մի ժամ շուտ արթնանանք եւ շատ աշխատենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода